Գլխավոր էջ
 
Երևանի հ.45 հիմնական դպրոց Շաբաթ, 27.07.2024, 15:59



Ողջույն Гость | RSS
Գլխավոր էջ
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
տեղեկություններ դպրոցի մասին [1]
տնoրինություն [4]
ուսուցչական կազմ [4]
աշակերտական կոմիտե [2]
նորություններ [509]
միջոցառումներ [139]
բաց դասեր [152]

Մեր հարցումը
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 329

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գլխավոր էջ » Նյութերի արխիվ
« 1 2 ... 12 13 14 15 16 17 18 »

Մայիսի 16-ին տոն էր հ. 45 հիմնական դպրոցի դահլիճում : I բ դասարանի սաները (դասվար` Ռ. Սահակյան) իրենց սրտի շնորհակալական խոսքն էին ասում Մեսրոպ Մաշտոցին, նրա ստեղծած հայոց գրերին : Արդեն գրաճանաչ փոքրիկները հայրենասիրական ոտանավորներով, երգերով, հայկական պարով ցույց տվեցին, որ իրենք են իրենց երկրի վաղվա տերն ու հպարտ են, որ հայ են:
Նրանց ներկայացրած հեքիաթների հերոսները վկայեցին, որ նրանք կարդացած են , գիտակ կարգապահ ու դաստիարակված:

Категория: միջոցառումներ | Просмотров: 544 | Добавил: varssh | Дата: 18.05.2018

Արդեն գիտենք կարդալ, գրել,
Զենքեր ունենք ` հայոց գրեր.
Ամենամեծ տոնն է այսօր,
Տոների մեջ մեր հին ու նոր …
Մանկան քաղցրալուր ձայնով իրար հաջորդելով արտասանում են հ. 45 հիմնական դպրոցի Iա-ի սաները (դասվար` Հ.Վարդումյան) և դահլիճում գտնվողներին մի պահ հետ տանում դեպի սեպտեմբերի մեկ, երբ վախվորած դպրոց եկան և սրտի թրթիռով բացեցին «Այբբենարանի » առաջին էջը:
Օրացույցի թերթիկների նման օրերը հաջորդեցին միմյանց և այսօր գրաճանաչ ու բանիմաց այս փոքրիկները բաժանվում են իրենց գրքից` ձոնելով նրանք երախտագիտությամբ լեցուն ուրախ մի տառահանդես:
Նրանք իրենց և աշխարհի համար խաղաղություն են ուզում, որ լավ սովորեն,մեծանան և կառուցեն իրենց հայրենիքի վաղվա օրը:

Категория: միջոցառումներ | Просмотров: 505 | Добавил: varssh | Дата: 18.05.2018

Հավերժության մեր ճամփան 
Այբուբենն է մեսրոպյան 
ՈՒժ է տալիս մեր բազկին, 
Միասնություն` մեր ազգին...
Մաշտոցյան շունչն էր թևածում հ. 45 հիմնական դպրոցում և ուրախ տրամադրություն լցնում դահլիճը: I գ դասարանի սաները(դասվար` Ս.Մարտիրոսյան) ամբողջովին գիտակցելով օրվա կարևորությունը կարողացան իրենց ուսուցանածը վարժ ու հստակ մատուցել։ Մեր փոքրիկները փայլեցին, հիացրեցին ու զարմացրեցին իրենց գիտելիքներով, վստահությամբ, գեղեցիկ ու անկաշկանդ ելույթով: Ամեն մի տառին համապատասխան երգ ու պարը տոնական տրամադրություն էր լցրել բոլորի սրտերը։ Ուսուցչուհու քրտնաջան աշխատանքը տվեց իր քաղցրահամ պտուղները և հերթական անգամ համոզվեցինք, որ մեր բալիկների կրթության հիմնաքարը ամուր է դրված, իսկ տառաճանաչության կարևոր առաքելությունը՝ կատարված: Միջոցառումն անցավ ուրախ և ջերմ մթնոլորտում` ժպիտներ պարգևելով թե՛ ծնողներին, թե՛ ուսուցչական կոլեկտիվին և թե՛ հյուրերին:

Категория: միջոցառումներ | Просмотров: 463 | Добавил: varssh | Дата: 18.05.2018

Մայիսի 10-ին Երևանի հ.45 հիմնական դպրոցում, տեղի ունեցավ խաղ-վիկտորինա մրցույթ <<Աշխարհագրություն>> առարկայից նվիրված Էրեբունի-Երևանի 2800 ամյակին: Մրցույթին մասնակցում էին 8ա, 8բ, 8գ դասարանի սովորողները: Վիկտորինան բաղկացած էր 3 փուլից: I փուլում մասնակիցները պատախանեցին հարցերի նվիրված մայրաքաղաք Երևանին: II փուլում մասնակիցները պետք է գուշակեին Երևան քաղաքի արձանները: Իսկ արդեն III փուլը երաժշտական էր: Մասնակիցները պետք է գուշակեին մայրաքաղաք Երևանին նվիրված երգերը: Խաղը անցավ շատ հետաքրքիր, աշխույժ մթնոլորտում: Մրցույթն անցկացվեց նաև ՏՀՏ միջոցների օգնությամբ: Խաղը հաղթեցին 8ա դասարանի սովորողները: Մրցույթի վերջում 3 թիմերն էլ պարգևատրվեցին պատվոգրերով:

Категория: միջոցառումներ | Просмотров: 455 | Добавил: varssh | Дата: 17.05.2018

Մայիսի 11-ին V ա դասարանում(ուսուցչուհի` Ա. Հակոբյան ) բաց դաս էր, թեման` «Նամակ: Մեծերի նամակները»: Դասը սկսվեց նամակ բառի բացատրությամբ: Երեխաները պատմեցին նամակի կառուցվածքը, ապա ներկայացրին Հովհաննես Թումանյանի, Ավ. Իսահակյանի, Տերյանի, Կոմիտասի, Ե. Չարենցի, Ջեկ Լոնդոնի, Գ. Մարկեսի նամակները: Հնչեցին թևավոր խոսքեր, շրջասույթներ,կատարվեց բառային աշխատանք: Կշռադատում փուլում երեխաները նշեցին, որ մեծերի նամակները սովորեցնում են բարեսրտություն, աշխատասիրություն, հայրենասիրություն, ազնվություն, սովորեցնում են ապրել հույսով, հավատով, սիրով: Նշվեց, որ նամակները լինում են նաև չափածո: Արտասանեցին Ա. Կիրակոսյանի «Նամակ առ Հայաստան» բանաստեղծությունը: Իսկ հետո հնգյակ մեթոդի օգնությամբ վերհանվեց բանաստեղծության հիմնական գաղափարը: Երեխաները կարդացին իրենց նամակները: Ուսուցչուհին հանձնարարեց տնային աշխատանք`«Հաղթանակի բերկրանքը» թեմայով շարադրություն: 
Դասի վերջում ուսուցչուհին արտասանեց Պ. Սևակի «Օրհնություն» բանաստեղծությունը : Իսկ հետո հնչեց Ա. Կիրակոսյանի բառերով գրված «Այնպես ուզում եմ …» երգը:

Категория: բաց դասեր | Просмотров: 643 | Добавил: varssh | Дата: 17.05.2018

Հայաստանի Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում IV ա դասարանի սովորողները, դասվար Լ. Այվազյանի ուղեկցությամբ, այցելեցին «Զորավար Անդրանիկ»-ի թանգարան: Էքսկուրսավարի հետ նրանք շրջեցին թանգարանում, ծանոթացան ցուցանմուշներին: Ներկաներին հիացրեցին ու զարմացրեցին Անդրանիկ Օզանյանի կյանքի , նրա ծավալած մարտերի մասին ունեցած խորը գիտելիքներով: Ակտիվ մասնակցության համար արժանացան մրցանակի «Զորավար Անդրանիկ» թանգարանի մասին պատմող գրքի , որն իր ուրույն տեղը կզբաղեցնի դասարանի գրադարանում:
Այնուհետև շրջեցին Կոմիտասի
պանթեոնում` ամփոփելով դասարանում սկսած հետազոտական աշխատանքը: Ասմունքեցին հայտնի բանաստեղծների շիրիմների մոտ:

Категория: նորություններ | Просмотров: 369 | Добавил: varssh | Дата: 16.05.2018

Հայաստանի Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում հ. 45 հիմնական դպրոցում դաս-միջոցառում էր ռուսերեն առարկայից(ուսուցչուհիներ` Լ. Իրիցյան, Ս.Գասպարյան, Ն. Մարտիրոսյան): Երեխաները կարողացան վարժ ռուսերենով ներկայացնել մեր հայ հերասների կատարած սխրանքները, պատմեցին հայ ժողովրդի դարավոր պատմությունը:Դասի ընթացքում օգտագործվեցին ՏՀՏ միջոցներ և սովորողները դիտեցին տեսանյութ` նվիրված Սարդարապատի հերոսներին:

Категория: միջոցառումներ | Просмотров: 363 | Добавил: varssh | Дата: 15.05.2018

Հայաստանի Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում VIII բ դասարանի աշակերտները (ուսուցչուհի` Ս. Գևորգյան) հանդիսատեսին ներկայացրեցին միջոցառում:Աշակերտները ներկայացրեցին հայ ժողովրդի անցած և ներկա պատմությունը: Միջոցառման նպատակն էր` ճիշտ հասկանալ և գնահատել հայ ժողովրդի կրթամշակութային և ազգապահպան նշանակությունը, հասկանալ և գնահատել իր շուրջը տեղի ունեցող բազմաթիվ իրադարձությունները և պահպանել անկախությունը և մշակութային այն ժառանգությունը, որ մեզ է հասել:

Категория: միջոցառումներ | Просмотров: 502 | Добавил: varssh | Дата: 11.05.2018

Հայաստանի Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում IV ա դասարանի աշակերտները (դասվար` Լ. Այվազյան) հանդիսատեսին ներկայացրեցին «Հայաստանի Հանրապետության երթը դեպի ապագա» խորագիրը կրող բովանդակալից միջոցառումը:
Երեխաները
ներկայացրեցին բազմաշնորհ հայ ժողովրդի պատմության կարևորագույն դրվագներ` հեթանոսական շրջանից մինչև մեր օրերը:
Նրանք խոստովանեցին, որ երջանիկ երկրի` նոր Հայաստանի հրաշամանուկները լինելով`գիտակցում են , որ այն ամենն, ինչ եղել է իրենցից առաջ, եղել է իրենց համար և հենց իրենք են այդ նվաճումների ժառանգորդն ու շարունակողը… Քանզի նրա´նք են տերը մեր երկրի, նրա´նք են հայ մեծերի առժանի հետնորդները:
-Ես հաստատ գիտեմ` չեմ մոլորվելո
ւ, 
Ոչ մի խոչընդոտ էլ ոչ մի դեպքում 

Ինձ չի կասեցնի.
Ազատ եմ, անկախ,

Քաղաքացին եմ ես Հայաստանի:

Категория: միջոցառումներ | Просмотров: 387 | Добавил: varssh | Дата: 08.05.2018

Ապրիլի 16-ին հ. 45 հիմնական դպրոցի պատանի հրշեջ փրկարարները մասնակցեցին Երևան քաղաքի պատանի հրշեջ փրկարարների մրցումներին և գրավեցին 4 –րդ տեղը: Առաջնությունում առավելապես աչքի րնկան Մանիկ Սարգսյանը , Ռուզաննա Հայրապետյանը, Աշոտ Սարգսյանը, Կամո Սիմոնյանը , Տիգրան Մնացականյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Նարեկ Մանուկյանը և Սարգիս Բալդրյանը:

Категория: նորություններ | Просмотров: 415 | Добавил: varssh | Дата: 26.04.2018

Մարտի 25-ին Հայաստանի I Հանրապետության 100 ամյակի տոնակատարության շրջանակում IX ա դասարանի սովորողները դասղեկ Լ. Ափոյանի և զինղեկ Ա . Առաքելյանի հետ այցելեցին Զորավոր Անդրանիկի թանգարան: Այնուհետև այցելեցին Եռաբլուր, որտեղ ծաղիկներ դրեցին Զորավար Անդրանիկի և քառօրյա պատերազմի զոհվածների շիրիմներին:

Категория: նորություններ | Просмотров: 437 | Добавил: varssh | Дата: 26.04.2018

Էրեբունու շախմատի մանկապատանեկան մարզադպրոցում ապրիլի 12-ին մեկնարկել է Երևանի 2800 ամյակին նվիրված մրցաշարի նախընտրական փուլը:

Համար 45 հիմնական դպրոցից մասնակցեցին 28 աշակերտ:Մրցաշարի նպատակն էր պարզել, թե աշակերտները ինչպես են յուրացրել ուսուցման արդյունքում ձեռք բերած տեսական գիտելիքները և կիրառումը խաղի ընթացքում, ինչպես են տիրապետում շախմատ խաղալու արվեստին և կողմնորոշվում բարդ իրավիճակներում:

 

Категория: նորություններ | Просмотров: 447 | Добавил: varssh | Дата: 18.04.2018

Ապրիլի 13-ին III բ դասարանում (դասվար` Գ. Բաղդասարյան) անցկացվեց մաթեմատիկական ցերեկույթ` «Որախ մաթեմատիկա» խորագրով: Աշակերտները բաժանվեցին «Կարմիր»,«Կապույտ», «Նարնջագույն» թիմերի: Թիմերն ասեցին իրենց ողջյունի խոսքերն ու ներկայացրեցին ինչպես են առաջացել համրանքը և թիվը: Հովհաննես Թումանյանի հեքիաթների միջոցով ներկայացրեցին խնդիրներ` « Կիկոսի մահը»,«Անբան Հուռին»: Յուրաքանչյուր թիմին առաջադրվեց հարցեր և մրցույթի վերջում ստացան հավասար միավորներ ու խրախուսագրեր:

Категория: բաց դասեր | Просмотров: 516 | Добавил: varssh | Дата: 18.04.2018


III գ դասարանում սովորում է մի խիզախ տղա, որի տարերքը սպորտն է: Նա Հայաստանի Կիդորյու կարատեի ֆեդերացիայի սան է: Մասնակցել է Հայաստանում, ինչպես նաև Վրաստանի տարբեր քաղաքներում կայացած մի շարք միջազգային առաջնություններին ու վերադարձել միայն բարձրագույն նվաճումներով՝ բոլոր մրցույթներում գրավելով միայն I տեղը: Նրան արդեն իսկ հրավիրել են ԱՄՆ՝ ամռանը մասնակցելու աշխարհի առաջնությանը:
Բազում մեդալներ նվաճած մեր մարզասեր Արմենին մաղթենք միայն հաղթանակներ, առողջություն, եռանդ և օլիմպիական բարձունքներ:

Категория: նորություններ | Просмотров: 477 | Добавил: varssh | Дата: 17.04.2018

2018թ. ապրիլի 11-ին հ.45 հիմնական դպրոցի հանդիսությունների դահլիճը տոնական տեսք ուներ:Բոլորն անհամբերությամբ սպասում էին ինչ-որ խորհրդավոր ու գեղեցիկ արարողության:Եվ ահա եկավ բաղձալի պահը. բեմ բարձրացան 2- րդ ա դասարանի աշակերտները (դասվար՝ Արմինե Բաբասյան)՝ ներկայացնելու «Կարմիր Գաթան» մյուզիքլը: Հենց առաջին հնչյուններից հանդիսատեսը հայտնվեց աննկարագրելի խանդավառության մեջ:Երեխաների անկաշկանդ դերասանական խաղը ,պարը , երգը տարան բոլորին հեքիաթային զարմանահրաշ աշխարհ, ուր հաղթում են սերն ու բարությունը, աշխատասիրությունն ու ազնվությունը: Աշակերտները վստահորեն ընդգծեցին ներկայացման գլխավոր խորհուրդը.
Կյանքում երջանիկ է միայն նա,
Ով որ արդար իր քրտինքով
Կուտի անուշ, կարմիր գաթա:
Ներկայացումը ցնցող տպավորություն գործեց և արժանացավ ներկաների բուռն արձագանքին:

Категория: միջոցառումներ | Просмотров: 487 | Добавил: varssh | Дата: 16.04.2018

Սույն թվականի ապրիլի 10-ին հ. 45 հիմնական դպրոցի VII ա դասարանում անցկացվեց բաց դաս հայ գրականությունից ( ուսուցչուհի` Ս. Հարությունյան): Բաց դասի թեման էր «Համո Սահյանի կյանքն ու ստեղծագործությունը»(ամփոփիչ դասաժամ)` նվիրված ծննդյան 104-ամյակին: Դասի նպատակն էր սովորողներին հաղորդակից դարձնել մեծանուն գրողի բանաստեղծություններին,գրողի գործերի միջոցով սերմանել հայրենասիրություն, մարդասիրություն, բարություն և աշխատասիրություն: Սովորողները տեսաֆիլմի օգնությամբ «գնացին» Լոր գյուղ, հիացան բնության գեղեցկությամբ , տեսան նրա տուն-թանգարանը, լսեցին Սահյանի կենդանի ձայնը: Երաժշտության ուղեկցությամբ ասմունքեցին իրենց նախընտրած ստեղծագործությունները: Դասը ավարտվեց հայրենիքի նկատմամբ մեծ սիրո և կարոտի մասին պատմող «Նաիրյան դալար բարդի» երգով:

Категория: բաց դասեր | Просмотров: 715 | Добавил: varssh | Дата: 16.04.2018

Ապրիլի 6-ին հ. 45 հիմնական դպրոցում անցկացվեց ռուսաց լեզվից միջոցառում` նվիրված ռուս մանկագիր Կ. Չուկովսկու կյանքին ու ստեղծագործությանը: Միջոցառումը կազմակերպել էին ռուսաց լեզվի ուսուցիչները` Լ. Իրիցյան, Ն. Մարտիրոսյան, Ս. Գասպարյան: Երեխաները վարժ ռուսաց լեզվով բեմադրեցին Կ. Չուկովսկու հեքիաթները, պատմեցին նրա կյանքից պատրվակներ ու ասմունքեցին բանաստեղծությունները: 
Աշակերտներն իրենց ասմունքով, նազանի պարով, հոգեթով երգերով կարողացան հաճելի պահեր պարգևել դահլիճում գտնվողներին: 

Категория: միջոցառումներ | Просмотров: 497 | Добавил: varssh | Дата: 16.04.2018

Կավճանկարի վառ գույների մեջ 
Գարունն է ժպտում ջերմ ծաղիկներով,
Ու մանուկներն են սիրով նկարում,
Իրենց աշխարհը գույնով փոխանցում: 
II դասարանցիներն այսօր էլի գործում են 
Դպրոցի բակում ստեղծագործում են , 
Խաղաղություն մաղթում աշխարհին,
Ուժ, բարգավաճում` մեր հայրենիքին:

Категория: նորություններ | Просмотров: 625 | Добавил: varssh | Дата: 05.04.2018

Հ. 45 հիմնական դպրոցում այսօր աշխատանքային թեժ եռուզեռ է. գարնանային շաբաթօրյակ, որին մեծ ոգևորությամբ մասնակցում են թե մեծերը, և թե փոքրերը: 
Կարևոր է գիտակցումը, որ դպրոցն էլ իրենց տան նման անհրաժեշտ է մաքուր պահել, պահպանել ու սրտացավորեն հետևել շրջակա միջավայրի մաքրությանը
:

Категория: նորություններ | Просмотров: 444 | Добавил: varssh | Дата: 03.04.2018

Մարտի 21-ին հ. 45 հիմնական դպրոցի IV բ դասարանի աշակերտները (դասվար՝ Ռ. Տիգրանյան) կազմակերպել էին միջոցառում «Հավերժի ճամփորդը» խորագրով։ Երեխաները թեման ներկայացրեցին հայրենասիրական ոգով և հայրենիքի հանդեպ մեծ սիրով ու ջերմությամբ։ Ընթացքում այն համեմեցին երգ ու պարով, որը համահունչ էր թեմային։ Թող որ մեզանից յուրաքանչյուրի սրտում հայրենասիրությունն իր ուրույն տեղն ունենա։

Категория: բաց դասեր | Просмотров: 434 | Добавил: varssh | Дата: 03.04.2018

Հայրիկյան Արա Հովհաննեսի. Քաջ հայորդի,որ 2-րդ ա դասարանի /դասվար` Ա.Բաբասյան/ հերթական հերոսն է:Արևելյան մարտարվեստից նվաճել է դեղին գոտի, 2 առաջին կարգի և 1 երրորդ կարգի մեդալներ` ցուցաբերելով կամքի մեծ ուժ, տոկունություն ու համառություն: Հաջողություն քեզ,մեր խիզախ Արա:

Категория: նորություններ | Просмотров: 426 | Добавил: varssh | Дата: 03.04.2018

Մարտի 17-ին  հ. 45 հիմնական դպրոցի IV ա դասարանի սովորողները (դասվար`Լ. Այվազյան) այցելեցին Կոմիտասի թանգարան-ինստիտուտ` հիմնավորելու և զարգացնելու Կոմիտասի  կյանքի  և ստեղծագործական ժառանգության մասին ունեցած տեղեկությունները: Սովորողները շրջեցին թանգարանի 8 սրահներում,որտեղ ցուցադրված էին  Կոմիտասի կյանքին ու գործունեությանը, երաժշտական-տնտեսական և հոգևոր  գործունեությանը, բանահավաքչական հարուստ ժառանգությանը նվիրված նմուշներ:Լսեցին ու կատարեցին Կոմիտասի երգերից:Սովորողները  հիացրեցին իրենց տեղեկատվական հարուստ պաշարով, գրագետ խոսքով և հետաքրքրասիրությամբ:

Категория: նորություններ | Просмотров: 534 | Добавил: varssh | Дата: 19.03.2018

 

 Կավճանկարչություն  I գ դասարան (դասվար` ՍՄարտիրոսյան)

Մարտի 16-ին  հ.45 հիմնական դպրոցի բակում  ուրախ խինդ  ու ծիծախ էր լցված: I գ դասարանի սաների  ձեռքերում գունավոր կավիճները դարձել էին վրձին, դարձել էին սեր ու նկար: Գունավոր կավիճների օգնությամբ երեխաներն արտահայտեցին  իրենց սերն  դպրոցի, հայրենիքի նկատմամբ:

Категория: նորություններ | Просмотров: 536 | Добавил: varssh | Дата: 19.03.2018

Մարտի 12-ին հ. 45 հիմնական դպրոցի աղջիկների բասկետբոլի թիմը մասնակցեց Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ ամյակի կապակցությամբ անցկացվող համայնքային առաջնությանը: Աղջիկների թիմը շատ գեղեցիկ խաղ ցուցադրելով գրավեց համայնքում 3-րդ տեղը: Խաղերն անցան շատ դիտարժան:Իր գոհունակությունը հայտնեց նաև Էրեբունի վարչական շրջանի կրթության և մշակույթի բաժնի սպորտի պատասխանատու Մերուժան Օխիկյանը:  

Категория: նորություններ | Просмотров: 447 | Добавил: varssh | Дата: 19.03.2018

«Կենգուրուն» աշխարհում ամենազանգվածային և ամենասիրված դպրոցական մրցույթն է, որն ամեն տարի նույն օրը անցկացվում է ավելի քան 60 երկրում: Մրցույթն անցկացվում է անմիջականորեն դպրոցներում` ներգրավելով 3-12-րդ դասարանցի բոլոր ցանկացող աշակերտներին:
Մարտի 15-ին հ. 45 հիմնական դպրոցի 59 աշակերտներ ակտիվորեն մասնակցեցին «Այբ» կրթական հիմնադրամի կողմից կազակերպվող «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթին և փորձեցին իրենց մաթեմատիկական և տրամաբանական ունակություններն ու հմտությունները:

Категория: նորություններ | Просмотров: 520 | Добавил: varssh | Дата: 16.03.2018


Մարտի 12-ին Երևանի հ. 45 հիմնական դպրոցում տեղի ունեցավ համերգ «Մուլտֆիլմերի աշխարհում» խորագրով (ուսուցչուհի` Ա. Թամազյան): Երգի խմբի սաների կատարմամբ հնչեցին հայտնի և սիրված մուլտֆիլմերի երգերը («Կարմիր գլխարկ», «Դե սպասի´ր», «Անաստասիա», «Գնդլիկ բոքոնիկ») և այլն:

Սիրված մուլտֆիլմերի երգերը, փոքրիկների զվարթ թռվռուն բեմական խաղը ներկաներին տարան դեպի անհոգ, ուրախ, հեքիաթային մանկության մոլորակ:

Հաղորդավարները հանելուկներ ուղղեցին հանդիսատեսներին` դրանով մասնակից դարձնելով նաև նրանց: 
Երեխաների հրաշալի կատարումները գարնան շունչ հաղորդեցին և ծաղիկների թարմությամբ լցրեցին դահլիճը:

Категория: միջոցառումներ | Просмотров: 418 | Добавил: varssh | Дата: 13.03.2018

Մարտի 6-ին հ. 45 հիմնական դպրոցում իրական տոնակատարություն էր: VI գ դասարանի սովորղները ( դասղեկ` Գ. Սահրադյան) անցկացրեցին միջոցառում «Թող լինի միշտ մայրիկը» խորագրով: Ողջույնով ու բարեմաղթանքներով հանդես եկան VI գ դասարանի սաները և ջերմ տրամադրություն պարգևեցին մայրերին և ուսուցչուհիներին:

Категория: միջոցառումներ | Просмотров: 498 | Добавил: varssh | Дата: 12.03.2018

     Հերթական անգամ համոզվում ենք, որ աշխատանքն է հաղթանակի գրավականը: Դրա վառ ապացույցն է մեր դպրոցի II ա դասարանի սաների` Նելլի Տեր-Մելիքսեթյանի (պար) և Գևոր Շիրինյանի (շախմատ) փայլուն հաղթանակները:

    Բարի երթ ձեզ, մեր աշխատասեր սաներ:

Категория: նորություններ | Просмотров: 420 | Добавил: varssh | Дата: 12.03.2018

    2018թ փետրվարի 28-ին IIա դասարանում (դասվար` Ա. Բաբասյան) տոն էր. աշակերտներն ամփոփեցին «Ես և շրջակա աշխարհը» առարկայից «Բույսերը» թեմայով կատարած նախագծային աշխատանքը: Սովորողները ներկայացրին ծառի, թփի և խոտաբույսերի կառուցվածքային նմանությունն ու տարբերությունը: Ասեցին հանելուկներ, փոքրիկ բանաստեղծություններ բույսերի դերի և նշանակության մասին: 
    Ոգևորված էին նաև ծնողները, որոնց օգնությամբ դաս- միջոցառման ավարտին
ձևավորեցին գունագեղ պաստառներ:

Категория: միջոցառումներ | Просмотров: 634 | Добавил: varssh | Дата: 12.03.2018

Կա Մեծարենց, կա Տերյան և բազում այլ պոետներ կան, բայց Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության:
Եվ բնավ էլ պատահական չէ ,որ փետրվարի 19-ը զարդարվում է ոչ միայն մեր հանճար Թումանյանի ծննդով, այլ նաև միմյանց գիրք նվիրելու ավանդույթով:

Այդ օրը տոն էր բոլոր գրքասերների, գրականություն սիրողների և տոնական էր նաև հ. 45 հիմնական դպրոցի սաների համար:

Ամեն մի դասարան յուրովի էր պատրաստվել տոնին ու մեկը մյուսին պատգամելով գրքի կարևորությունը՝ միմյանց հանձնեցին գրքեր։ Իրենց նվերներն էլ ամբողջացրին գեղեցիկ ու տպավորիչ ելույթներով` թումանյանական շնչով ու ոգով:

Категория: նորություններ | Просмотров: 449 | Добавил: varssh | Дата: 26.02.2018

   Փետրվարի 19-ին` Գրքի տոնին, IX դասարանի սովորողներ Մանե Օհանյանը (ուսուցչուհի` Ա.Փարսադանյան ) և Շուշանիկ Հովսեփյանը (ուսուցչուհի` Ա. Սահակյան), հ. 17 հիմնական դպրոցում մասնակցեցին համայնքային օլիմպիադային «Գրականություն» առարկայից: Մասնակիցների մեջ ամենաբարձր միավոր ստացել էր Մանե Օհանյանը, ով փետրվարի 22-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության բաժնի գլխավոր մասնագետ տիկին Ամիրյանի կողմից ստացավ նվեր` Գևորգ Հայրյանի «Անվճար ազնվություն» գիրքը, որը նրան հանձնեց հ. 17 դպրոցի տնօրեն Թևանյանը: 
Մաղթենք Մանեին և Շուշանիկին նորանոր հաջողություներ, ինչպես նաև հաղթանակներ հաջորդ փուլերում:

Категория: նորություններ | Просмотров: 463 | Добавил: varssh | Дата: 26.02.2018

Փետրվարի 8-ին IIIգ դասարանում տեղի ունեցավ բաց դաս «Ես և շրջակա աշխարհը» առարկայից (դասվար՝ Ն. Ավետիսյան): Դասի թեման՝ «Մարդու զգայարանները»: Առավել ուշադրություն դարձվեց մարդու առողջությանը, հիգիենայի կանոններին, օգտակար սննդին, վնասակար սովորություններին, որն էլ ներկայացրեցին խաղի տեսքով: Մարդու հինգ զգայարաններն աշակերտները դարձրեցին թերթիկներ և գեղեցիկ ծաղիկ պատրաստեցին, որի առէջը մարդու ուղեղն էր: Մեթոդական բազմազանությամբ հագեցած արդյունավետ դաս էր՝ արդիական, ուսանելի և բովանդակալից: Աշակերտները ակտիվ էին, ունեին հարուստ բառապաշար և հղկված խոսք: Դասին ներկա էին փոխտնօրենները, ուսուցիչներ և ծնողներ: Բոլորը հեռացան շատ տպավորված:

Категория: բաց դասեր | Просмотров: 823 | Добавил: varssh | Дата: 15.02.2018

    Открытый урок в 6 а классе
Тема урока:Наш друг спорт. 
Целъ урока: закрепить прйденный материал, обогатитъ славарный запас,активизироватъ новую лексику, воспитать любовь к спорту и физкультуре.
Урок начался с переклички. Вспомнили слова, написанные на мраморной плите в Древней Греции, рассказали о пользе бега и об истории зарождения Олимпийских игр, посмотрели символы Олимпиады, обьяснили и назвали девиз Олимпийских игр.
Учительница рассказала о Пьере Кубертене, о его роли в возраждении Олимпийских игр, показала на слайд шоу его портрет.
Учащийся рассказали о зарождении разных видов спорта и о роли спорта в жизни великих людей. Рассказали и об армянских спортсменах. Ответы учеников было оценены. Провели большую словарную работу,диалоги, шуточные рассказы. Вспомнили пословицы и поговорил о спорте, восстановили диалоги, используя местоимения в дательном падеже.

Категория: բաց դասեր | Просмотров: 442 | Добавил: varssh | Дата: 15.02.2018

Շնորհավոր տոնդ, Հայո´ց բանակ» 
«Հունվարի 30-ին «Ես եմ հայ զինվոր» խորագրով տոնական միջոցառում տեղի ունեցավ Երևանի հ. 45 հիմնական դպրոցում: IV գ դասարանի սաները հպարտությամբ ներկայացրին բանակի ստեղծման պատմությունը, հանդես եկան հայրենասիրական երգերով և բանաստեղծություններով: Իրենց ելույթներում աշակերտները նշեցին, որ Հայոց բանակը մարմնավորում է մեր ժողովրդի հայրենասեր ոգին, ազգային մեր իրավունքները պաշտպանելու կամքը և ապագայի վստահությունը: 
Միջոցառմանը ներկա էին Էրեբունի համայնքի Երկրապահ կամավորականների միության ղեկավար Սամվել Խաչատրյանը և այլ հյուրեր: Հյուրերը հիացական խոսքեր ուղղեցին դպրոցում հայրենասիրական բարձր դաստիարակություն ապահովելու համար, շնորհակալություն հայտնեցին միջոցառման կազմակերպիչներին` դասղեկ Ասյա Յուզուլյանին, երաժշտության ուսուցչուհի Ա. Թամազյանին: Հայաստանի Հանրապետության Եկրապահ կամավորականների միության կողմից պարգևատրվեցին տնօրեն Մ. Փաշայանը և դասվար Ա. Յազուլյանը:

Категория: միջոցառումներ | Просмотров: 549 | Добавил: varssh | Дата: 05.02.2018

Հունվարի 26-ին Երևանի հ. 45 հիմնական դպրոցի դահլիճում օդը լցվել էր հայոց բանակի 26-րդ տարելիցին նվիրված տրամադրությամբ: Դպրոցի երեք սերնդի ներկայացուցիչները` մոտ 50 սովորող, միջոցառման ողջ ընթացքում ցույց տվեցին հայի անկոտրում կամքը, հաղթական ոգին ու մարտական գիտակցությունը: Թևածում էր «Յախուշտան», հայ հողին ու զինվորին ձոնված բանաստեղծություններ ու երգեր:
Դպրոց էին հյուրընկալել ՀՀ «Միջազգային անվտանգության ասպետացակադեմիա»-ի նախագահ, ակադեմիկոս, գեներալ լեյտենանտ Արսեն Ֆիդանյանը, բանակի գեներալ – մայոր Բոսնոյանը, գնդապետ Արզումանյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության բաժնի գլխավոր մասնագետ տիկին Ամիրյանը, դպրոցի տնօրեններ:
Հյուրերը հիացական խոսքեր ուղղեցին դպրոցում հայրենասիրական ճիշտ ու բարձր դաստիարակություն ապահովելու համար, շնորհակալություն հայտնեցին միջոցառման կազմակերպիչներ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհիներ Ռ. Հատիմոսյանին, Ա. Փարսադանյանին, պատմության ուսուցչուհի Ա. Բաղդասարյանին, դասվար Լ. Այվազյանին, երաժշտության ուսուցչուհի Ա. Թամազյանին հաճելի րոպեներ պարգևելու համար: Միջոցառման ավարտին դպրոցի սան փոքրիկ Նորայրը, ծածանելով հայոց եռագույնը, խոստացավ բոլորին, որ այդ դրոշը մի օր Մասիսի գագաթին է փողփողալու:
Հյուրերի կողմից հաճելի անակնկալ էր դպրոցի տնօրենին, զինղեկին և տիկին Ամիրյանին մեդալներով պարգևատրելը:

Категория: միջոցառումներ | Просмотров: 574 | Добавил: varssh | Дата: 01.02.2018

Հ. 45 հիմնական դպրոցում շարունակվում էին տոնական միջոցառումները՝ մեկը մյուսից հետաքրքիր ու գեղեցիկ, միևնույն ժամանակ ճանաչողական և ուսուցանող։ 
II ա դասարանում տոն էր .«Ամանորյա հեքիաթ» խորագիրը կրող խաղ-վիկտորինան: Այն իր հեքիաթային հույզերն էր փոխանցել թե՛ աշակերտներին, թե՛ նրանց ծնողներին: Միջոցառումն անցավ ուրախ ու հետաքրքիր՝ անմոռաց պահեր նվիրելով ներկաներին: Անակնկալ ձևով հայտնված Ձմեռ պապն ու Ձյունանուշը միջոցառման ավարտը դարձրին է՛լ ավելի աշխույժ ու տպավորիչ: 

Категория: միջոցառումներ | Просмотров: 555 | Добавил: varssh | Дата: 26.12.2017

 

  Աշակերտները ներկայացրեցին « Հեքիաթ կորած ժպիտի մասին», « Անտառի բնակիչները» հեքիաթները: Իրենց գունեղ ու տոնական ելույթով գեղեցիկ մտահղացմամբ, հետաքրքիր բեմականացմամբ փայլեցին երեխաները: Հ. 45 հիմնական դպրոցի III բ դասարանում անցկացվեց ամանորյա միջոցառում ( դասվար` Գ.Բաղդասարյան) 

 

   

Категория: միջոցառումներ | Просмотров: 578 | Добавил: varssh | Дата: 26.12.2017

                   Հ. 45 հիմնական դպրոցում ամանորյա հեքիաթն էր թևածում, իսկ հեքիաթի հերոսներ դարձած I ա դասարանի սաներն առավել քան գեղեցիկ էին, չքնաղ, պայծառ, համահունչ կերպարներով, ուրախ երգ ու պարով, անկեղծ ժպիտներով։    

Категория: միջոցառումներ | Просмотров: 526 | Добавил: varssh | Дата: 26.12.2017

Դեկտեմբերի 22–ին IV ա դասարանում Ամանորին նվիրված ամփոփիչ դաս-միջոցառում էր: Ամփոփվեցին մրցույթների արդյունքները, հայտնի դարձան տարբեր անվանակարգերում հաղթող ճանաչվածների անունները: Բոլորն արժանացան պատվոգրի:

Категория: բաց դասեր | Просмотров: 507 | Добавил: varssh | Дата: 26.12.2017

 

   Ամանորյա ուրախ տրամադրություն հ.45 հիմնական դպրոցում: 
Մեր դպրոցն ավելի է գեղեցկացել, զարդարվել և իր շքեղությամբ լիովին պատրաստ է տարվա ամենագլխավոր տոնին՝ Ամանորին։ Տոն, որ իր բարի հեքիաթն է հյուսում ու տարածում ամենուր: Երեխաները մեծ սիրով զարդարել են ամեն մի դասարան, ուր կա ջերմություն, բարություն ու անկեղծություն։

Категория: նորություններ | Просмотров: 485 | Добавил: varssh | Дата: 26.12.2017

Դեկտեմբերի 15-ին հ. 45 հիմնական դպրոցի VIա, VIIբ դասարանի սովորողները դասղեկներ Ա. Բաղդասարյանի, Ա. Փարսադանյանի և ուսուչցուհի Գ. Բաղրամյանի հետ այցելեցին Երևանի Պատմության թանգարան: Թանգարանում սիրով ընդունեցին սովորողներին և կազմակերպեցին մրցույթ –վիկտորինա` կապված Հայաստանի ճարտարապետական հուշարձանների հետ: Երեխաներն ակտիվ պատասխանում էին տրված հարցերին: Անցկացվեց նկարչության մրցույթ, ապա ծանոթացան Երևանի պատմությանը: Սովորողների հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ ցուցափեղկերի մոտից դժվարությամբ էին հեռանում: Այցն ուսուցանող էր, և աշակերտները մեծ ոգևորությամբ հեռացան թանգարանից:

Просмотров: 487 | Добавил: varssh | Дата: 20.12.2017

Դեկտեմբերի 14 ին հ. 45 հիմնական դպրոցի IV բ դասարանում «Ռուսերեն» առարկայից անցկացվեց բաց դաս «Քաղաքավարի բառեր» թեմայով: Դասի նպատակն էր սովորեցնել երեխաներին գրագետ և գեղեցիկ խոսել, կիրառել քաղաքավարի խոսքը առօրյա հաղորդակցման ընթացքում : Ուսուցչուհի Լարիսա Իրիցյանը մշակել էր համապատասխան մեթոդներ , որոնք նպաստում էին թե՛աշակերտների գիտելիքների հարստացմանը, թե´ բառապաշարի զարգացմանը:Երեխաներնը երկխոսության միջոցով ներկայացրեցին լեզվի իմացությունը և կարողացան ազատ արտահայտել իրենց մտքերը : Նրանք երգեցին, ասմունքեցին և կատարեցին խմբային աշխատանք: Դասն ավարտվեց համանուն մուլտֆիլմի դիտումով:

Категория: բաց դասեր | Просмотров: 498 | Добавил: varssh | Дата: 20.12.2017

Դեկտեմբերի 12-ին հ. 45 հիմնական դպրոցում V դասարանում անցկացվեց բաց դաս «Տեխնոլոգիա» առարկայից ( ուսուցչուհի` Ն. Թևոսյան)  «Նյութագիտության տարրեր» թեմայով: Դասի նպատակն էր  երեխաներին ծանոթացնել թելերի   տեսակներին և դրանց հատկություններին ,գործվածքի հյուսման տեխնոլոգիային:
Դասի ընթացքում կատարվեց թելերի հատկությունների և դրանցից տացվող գործվածքների և կիրառությունների վերաբերյալ քննարկումներ, կարդացին ռեֆերատ, արտասանեցին հանելուկներ թելերի վերաբերյալ, կատարեցին գործվածքների հյուսում`քաթանային,սարժային,ատլասային եղանակներով… Դասը հագեցված էր դիդակտիվ նույթերով և բավականին հետաքրքիր ու բովանդակալից էր:

Категория: բաց դասեր | Просмотров: 843 | Добавил: varssh | Дата: 20.12.2017

Դեկտեմբերի 8-ին հ. 45 հիմնական դպրոցի աշակերտները մասնակցեցին Էրեբունի համայնքի զինկոմիսիարիատի կողմից կազմակերպված նախազորակոչային և զորակոչային տարիքի պատանիների հետ տարվող աշխատանքներին: Այնուհետև այցելեցին
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Հայաստանի պատմության թանգարան և Մատենադարան:

Категория: նորություններ | Просмотров: 498 | Добавил: varssh | Дата: 11.12.2017

Դեկտեմբերի 6-ին հ. 45 հիմնական դպրոցի IIբ դասարանում անցկացվեց բաց դաս «Մայրենի» առարկայից (դասղեկ` Ա. Սարգսյան): Դասի թեման` «Տեսնես` լա՞վ է, թե՞ վատ»: Դասի ընթացքում երեխաները մեկնաբանեցին անցած թեմաների հերոսների լավ և վատ վարքագծերը, բացահայտելով նրանց լավ և վատ արարքները, ակտիվորեն մասնակցեցին խմբային, քարտային աշխատանքներին: Դասը ամփոփվեց աստղիկների վրա գրառումով «Ուզում եմ լինել…»: Դասը իրականացավ ԽԻԿ համակարգով և հասավ արդյունավետ ավարտի:

Категория: բաց դասեր | Просмотров: 596 | Добавил: varssh | Дата: 11.12.2017

Նոյեմբերի 29-ին հ. 45 հիմնական դպրոցի IV ա դասարանում տեղի ունեցավ բաց դաս «Ես և շրջակա աշխարհ» առարկայից (դասղեկ` Լ.Այվազյան): Դասի թեման` «Բնությունը մարդու ստեղծագործություններում»: Դասի նպատակն էր դաստիարակել սեր և հոգատար վերաբերմունք բնության նկատմամբ , կարողանալ բնության բարիքները պահպանել, բնության գեղեցկությունը մշակույթի տարբեր ոլորտներում զգալու և կիրառելու հմտություն մշակել…
Աշակերտներն իրենց խելացի և ինքնավստահ խոսքով ներկայացրեցին բնության հրաշալիքները և ամենակարևորը` ցույց տվեցին ,որ չպետք է աղտոտել և ոչնչացնել բնությունը ,որի պահպանումը նշանակում է պաշտպանել հայրենիքը: Երեխաներն իրենց թե´ գեղեցիկ խոսքով , թե´ խորիմաստ աֆորիզմներով, թե´ բեմական դերերով(«Բնությունը և բնության մասնիկները» ) ցույց տվեցին , որ բնությունը մեր մեջ է, մենք` բնության: Աչքի ընկան իրենց աշխարհաճանաչողական փայլուն գիտելիքներով և գրագետ խոսք կառուցելու կարողությամբ: Խմբային մեթոդով աշակերտները բաժանվեցին խմբերի ու կարճ ժամանակում կարողացան նկարել, պատրաստել բնության գեղեցիկ պատկերներ, լուծել տրամաբանական խնդիրներ,գրել հետաքրքիր անվանակապեր: 
Դասարանը գեղեցիկ կահավորված էր, կային նպատակային ցուցապաստառներ, հետաքրքիր խաչբառեր, տեսասահիկ, մուլտֆիլմ : Սրանց միջոցով դասվար Լ. Այվազյանը կարողացավ բացահայտել իր սաների գիտելիքները, կարողությունները, հմտությունները:
Բաց դասը բարձր գնահատանքի արժանացավ դպրոցի տնօրենության կողմից, իսկ ծնողները հպարտ էին, որ իրենց երեխաները զինված են գիտելիքներով և կարևորում են բնության դերը իրենց կյանքում:

Категория: բաց դասեր | Просмотров: 776 | Добавил: varssh | Дата: 06.12.2017

Նոյեմբերի 8 -ին հ. 45 հիմնական դպրոցի II ա դասարանում «Ռուսերեն» առարկայից անցկացվեց բաց դաս « Բանավոր խոսքի ուսուցման ընդհանրացում» թեմայով: Ս. Գասպարյանը մշակել էր համապատասխան մեթոդներ ու ձևեր, որոնք նպաստում են թե՛աշակերտների գիտելիքների հարստացմանն ու նյութի յուրացմանը, թե՛ նրանց աշխարհայացքի ու մտահորիզոնի զարգացմանը, թե՛ բառապաշարի հարստացմանը: Երկխոսության միջոցով աշակերտները ներկայացրեցին լեզվի իմացությունը և կազմակերպվեցին խաղեր «Ընտանիքում», «Դպրոցում», «Բակում» թեմաներով:Դասը հագեցված էր դիդակտիվ նույթերով և բավականին հետաքրքիր ու բովանդակալից էր:

Категория: բաց դասեր | Просмотров: 503 | Добавил: varssh | Дата: 22.11.2017

Նոյեմբերի 9-ին IX ա դասարանում անցկացվեց բաց դաս «Գրականություն » առարկայից(Ա. Փարսադանյան): Դասի նպատակն էր Մ. Խորենացու «Հայոց պատմության» միջոցով սովորողների մոտ հայրենասիրություն դաստիարակելը: Աշակերտները պատմեցին Խորենացու կենսագրությունը, ներկայացրին «Հայոց պատմության» կառուցվածքը, աղբյուրները, խոսեցին առասպելի և վիպերգի տարբերության մասին, պատմեցին վիպերգերը, վերլուծեցին կերպարները` ուշադրություն դարձնելով հայրենասեր հերոսներին: Խորենացու ժամանակաշրջանը համեմատեցին մեր ժամանակաշրջանի հետ:
Խոսեցին նաև «Պատմության» առանձնահատկությունների, «Ողբ»-ի մասին, ասացին ասույթներ: Համառոտ ներկայացրին Տիգրան Մեծի, Տիգրան Երվանդյանի, Աժդահակի(Աստիագես), Արա Գեղեցիկի, Արտաշեսի և Արտավազդի կառավարման տարիներն ու կատարած գործերն: Անդրադարձան Շամիրամի կախովի այգիներին և հին աշխարհի յոթ հրաշալիքներին, ինչպես նաև հայոց հեթանոսական աստվածներին: Սովորողներից մեկը պատրաստել էր ամփոփիչ տեսանյութ,աշակերտները նկարել էին վիպերգներից հատվածներ, պատրաստել պատի թերթեր:
Դասը բովանդակալից էր, հետաքրքիր և հագեցած էր տեղեկություններով:

Категория: բաց դասեր | Просмотров: 578 | Добавил: varssh | Дата: 14.11.2017

  Հոկտեմբերի 19-ին IIIբ դասարանի աշակերտները ( ուսուցչուհի` Գ. Բաղդասարյան ) դպրոցի       հանդիասությունների դահլիճում անցկացրեցին միջոցառում «Էրեբունի Երևան » խորագրով:   Միջոցառումը նվիրված էր Երևանի 2799 ամյակին: Աշակերտները ներկայացրին հին Երևանը,   նրա անցած ուղին մինչև մեր օրերը:

Категория: միջոցառումներ | Просмотров: 514 | Добавил: varssh | Дата: 27.10.2017

Հոկտեմբերի 18-ին IVբ դասարանի աշակերտներն (դասվար Ռ.Տիգրանյան) այցելեցին Ալ.Սպենդիարյանի անվ. տուն-թանգարան: Այցելությունը շատ հետաքրքիր և ուսուցողական էր: Գիդ-էքսկուրսավարը երեխաներին ծանոթացրեց մեծ կոմպոզիտորի կյանքին և ստեղծագործական գործունեությանը, երեխաներն ականատես եղան և ունկնդրեցին նրա ստեղծած սպենդիարաֆոնին, դրա կրկնօրինակով նվագեցին: Շատ հետաքրքիր էր վիրտուալ ղեկավարել սիմֆոնիկ նվագախումբ սենսորային համակարգի օգնությամբ,մանրադիտակի օգնությամբ տեսնել Նիկոլայ Ղազարյանի կողմից ստեղծած միկրոսկոպային չափի նմուշներ, որոնք առնչվում էին Սպենդիարովի ստեղծագործություններին: 
Այցելությունը իր խորը հետքը կթողնի մեր մատաղ սերնդի հիշողության մեջ:

Категория: նորություններ | Просмотров: 461 | Добавил: varssh | Дата: 27.10.2017

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր


  • Copyright MyCorp © 2024