Հ. 45 հիմնական դպրոցի IV գ դասրանի աշակերտները (դասվար` Ն. Բաղդասարյան) այցելեցին Սարդարապատ : Էքսկուրսիայի նպատակն էր երեխաներին ծանոթացնել Սարդարապատի պատմությանը և հաղորդակից դարձնել հայ ժողովրդի մշակույթին: Երեխաները ծանոթացան հուշահամալիրի ստեղծման պատմությանը և իմացան ճակատամարտի դերն ու նշանակությունը հայ ազգի համար: Այցելեցին նաև Զվարթնոց տաճարը և ծանոթացան տաճարի պատմությանը: Էքսկուրսիան ուներ հայրենասիրական, գեղագիտական, դաստիարակչական մեծ նշանակություն: |