Մարտի 23-ին հ 45 հիմնական դպրոցի V ա դասարանի աշակերտները Ն. Մարտիրոսյանի ուղեկցությամբ այցելեցին Էջմիածնի Բալենիների փողոցի գողտրիկ անկյունում գտնվող Մաչանենց տուն։
‹‹Հայ միասնության խաչ›› բարեգործական մշակույթային հասարակական կազմակերպության հիմնադիր – նախագահ Գ. Մաչանենց Բաբախանյանը 2010 թվականին հիմնադրել է ‹‹Մաչանենց տուրիզմ և արտ›› սոցալական ձեռնարկությունը: Այնտեղ ցուցադրված էին տարբեր ժամանակաշրջանների հայկական կենցաղավարման նմուշներ և մշակույթային արժեք ներկայացնող իրեր: Առկա էին Հայաստանի տարբեր տարածաշրջանների հազարամյա կավե նմուշներ:
Մեր երեխաները մասնակցեցին վարպետության դասերին և իրենց ձեռքով պատրաստեցին կավե իրեր ու տիկնիկներ: Մեծ ոգևորությամբ մասնակցեցին և ծանոթացան լավաշ թխելու արվեստին: |