Փետրվարի 11-ին հ. 45 հիմնական դպրոցի VII ա դասարանում <<Գրականություն>> առարկայից անցկացվեց հետաքրքիր ու բովանդակալից խմբային դաս (ուսուցչուհի` Ա. Հակոբյան և <<Դասավանդիր, Հայաստան>> կրթական հիմնադրամի ներկայացուցիչ` Զեմֆիրա Ավետիսյան): Դասի թեման Համո Սահյանի բանաստեղծություններն էին: Երեխաները լսեցին Համո Սահյանի ձայնը, նրա տեքստերով գրված երգերը: Խմբերն անգիր ասացին, վերլուծեցին նաև բնության նկարչական ընկալման տեսակետից բացատրեցին բանաստեղծությունները: Խմբային աշխատանքի ժամանակ դրսևորվեց խմբի անդամների անհատական առանձնահատկությունները, միաժամանակ ձևավորվեց խմբի անդամների կարողությունները՝ համագործակցելու, դիմացինին լսելու, հարգելու և ապրումակցելու: Մնջախաղով ներկայացրին աշնանային անտառը, սեփական մտքերն ու գաղափարներն արտահայտեցին պատկերների, գույների և պաստառների միջոցով: Դասի ընթացքում կիրառվեցին << Հնգյակ>> և << Քառաբաժան>.մեթոդները: Դասը շատ հետաքրքիր էր և
բովանդակալից: |