Ապրիլի 30-ին հ.45 հիմնական դպրոցի հանդիսությունների դահլիճում ջերմ ու խորհրդավոր տրամադրություն էր տիրում. 3-րդ ա դասարանի աշակերտները դասվար Արմինե Բաբասյանի ղեկավարությամբ ներկայացրին <<Երջանկության գաղտնիք>> մյուզիքլը:
Այն յուրօրինակ հեքիաթ- պիես էր, որը ներկաներին ստիպեց խորհել երջանկության մասին, ծաղիկների զարմանահրաշ աշխարհի օգնությամբ թափանցել մարդու և բնության ներդաշնակ գոյության նուրբ առեղծվածների մեջ: Ի վերջո, հասկանալ, որ կյանքում ՝ սև-սպիտակի հարատև պայքարում ,հաղթում են սերն ու համերաշխությունը,բարությունն ու նվիրումը:
Միջոցառումը հետաքրքիր էր, բազմաբովանդակ, արդիական և ուներ ճանաչողական ու դաստիարակչական մեծ նշանակություն: Այն հրաշալի տպավորություն գործեց և արժանացավ ներկաների բուռն արձագանքին: |