Երևանի հ. 45 հիմնական դպրոցի Vա դասարանի սովորողները (դասղեկ` Ս. Հարությունյան) սույն թվականի հոկտեմբերի 12-ին էքսկուրսիա էին կազմակերպել դեպի Խոր Վիրապ, Նորավանք, Պարույր Սևակի տուն թանգարան: Մասնակիցները մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրեցին պատմական վայրերը , որ դարեր առաջ հայ ժողովրդի կյանքում բախտորոշ իրադարձություններ էին տեղի ունեցել : Պ. Սևակի տուն-թանգարանում ծանոթացան մեծ գրողի և մարդու կյանքի և գործունեության մասին: Սովորողները հիացան երկնահուպ լեռների բարձունքում բազմած չքնաղ Նորավանքի ճարտարապետությամբ : |