Հոկտեմբերի 6-ին Երևանի հ 45 հիմնական դպրոցի VII ա դասարանի սովորողները(դասղեկ` Ա. Հակոբյան) գնացքով մեկնեցին Գյումրի: Երեխաները ծանոթացան քաղաքին, եղան Մ Մկրչյանի ,Հ. Շիրազի , Ավ Իսահակյանի և <<Մինի>> արվեստի թանգարաններում: Այցելեցին <<Պլպլան ժամ >> և Սուրբ Նշան եկեղեցիները, ծանոթացան Ամենափրկիչ եկեղեցու պատմությանը : Շրջեցին Վարպետաց փողոցով և եղան նաև Սև բերդում: Աշնանային Գյումրին գեղեցիկ և հրապուրիչ էր: Ուրախ տրամադրությամբ և անկրկնելի տպավորություններով երեխանները վերադարձան տուն: |