2019թ. նոյեմբերի 10-ին IX բ դասարանի սովորողները դասղեկ Ա. Փարսադանյանի և ծնողների հետ կազմակերպեցին էքսկուրսիա Գառնի հեթանոսական տաճար և Գեղարդ վանական համալիր: Ճանապարհին կանգ առան Չարենցի կամարի մոտ: Սովորողներին ուղեկցում էր << Plantastik Tour>> տուրիստական կազմակերպության էքսկուրսավարը, ով հետաքրքիր տեղեկություններ հաղորդեց Չարենցի կամարի ,Գառնի տաճարի, խաչքարերի և Գեղարդի համալիրի մասին: Սովորողներն ուշադիր լսում էին, ապա պատասխանում էքսկուրսավարի ամփոփիչ հարցերին: Ետ վերադառնալու ճանապարհին աշակերտները հանգստյան գոտիներից մեկում վայելեցին հրաշալի և գունագեղ աշունը: Էքսկուրսիան բազմաբովանդակ էր և ուսուցանող: |