Հ. 45 հիմնական դպրոցի IVգ դասարանում տեղի ունեցավ բաց դաս (դասվար` Ն. Բաղդասարյան) : Դասի թեման` << Եղեգը, որը շատ էր ուզում դառնալ սրինգ>>: Դասի նպատակն էր երեխաների մեջ զարգացնել օգտակար գործ կատարելու , նրանով երջանկանալու և ուրիշներին երջանկացնելու գաղափարը:
Կատարվեցին զույգային և խմբային աշխատանքներ, խաչբառի լուծում: Կշռադատման փուլում երեխաները կատարեցին դատողություններ` ի՞նչ գիտեին, ի՞նչ զգացին, ի՞նչ սովորեցին : Դասի ընթացքում երեխաները ցուցաբերեցին ակտիվություն և հետաքրքրություն թեմայի շուրջ: |