Ապրիլի 15-ին հ. 45 հիմնական դպրոցի Vա դասարանում անցկացվեց բաց դաս ‹‹Մաթեմատիկա›› առարկայից (ուսուցչուհի՝ Ս. Մելիքսեթյան ): Դասի թեման էր ‹‹Կոտորակներ›› , նպատակն էր ամրապնդել ու խորացնել գիտելիքները կոտորակների մասին , մեծացնել հետաքրքրությունը կոտորակների նկատմամաբ :
Աշակերտները կարճ ժամանակում լուծեցին խաչբառը, բացեցին գաղտնագիրը՝ կոտորակ: Ցույց տվեցին իրենց բանիմացությունը կոտորակների ծագման , գործածության , կիրառման վերաբերյալ: Գեղեցիկ աֆորիզմներով ներկայացրին մարդու և կոտորակի նմանությունը: Հետաքրքիր ստենդների միջոցով կատարեցին տարբեր առաջադրանքներ և լուծեցին խնդիրներ , ինչպես նաև բանավոր հարցումների միջոցով ամրապնդվեցին գիտելիքները տեսական նյութի շուրջ:
|