Դեկտեմբերի 6-ին հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ա. Փարսադանյանը 6բ դասարանի սովորողների հետ անցկացրեց բաց դաս, որի թեման էր Փավստոս Բուզանդի ,,Հայոց պատմություն,, գրքի ,,Արշակ և Շապուհ,, հատվածը:
Սովորողները ներկայացրին 5-րդ դարի մատենագրությունը, պատմեցին հատվածը, բեմականացրին: Բնութագրեցին հերոսներին և համեմատեցին Արշակին Հայկի, իսկ Շապուհին Բելի հետ: Դիտեցին ,,Արշակ 2-րդ,, ֆիլմ-օպերայից հատվածներ, պատասխանեցին հարցերին: Խոսեցին հայրենի հողի և ջրի ուժի մասին, վերհիշեցին այլ ստեղծագործություններ: Կարդացին դարձվածքներ, առած-ասացվածքներ հայրենիքի, հողի և ջրի մասին: Պատմեցին մերօրյա հայրենասեր հերոսների մասին՝ անդրադառնալով նաև քառօրյա պատերազմին: Հիշեցին քառօրյայի հերոսներին: ,,Հայրենասիրություն,, բառին տվեցին դրոշի գույներ: Սովորողները ներկայացրին ՀՀ խորհրդանիշները՝ դրոշը, զինանշանը, օրհներգը: Նշեցին Հայաստանի մայրաքաղաքները, ասացին շրջասույթներ:
Սովորողները կատարեցին բառակազմական և հոմանիշային աշխատանքներ, բացատրեցին նմանատիպ բառերի իմաստը /հրավեր – հրավերք, մեղանչել – մեղա գալ…/, ուսուցչուհու կողնից տրված արմատներով կազմեցին նոր բառեր: Դասն ամփոփեցին հայրենիքի մասին ասույթներ ասելով: Երեխաները նկարել էին նաև հատվածներ դասից:
Դասը հետաքրքիր էր, հագեցած, ուսանելի և դաստիարակչական: Սովորողներն ակտիվ էին, և բոլորն էլ մեծ սիրով ու ոգևորությամբ էին մասնակցում դասին: Բաց դասին ներկա էին ,,Դասավանդիր, Հայաստան,, կրթական հիմնադրանի ներկայացուցիչ Զեմֆիրա Ավետիսյանը, դպրոցի փոխտնօրեններ Լ. Պարոնյանն ու Ա. Գրիգորյանը, ուսուցիչներ, ծնողներ: |