Հոկտեմբերի 24-ին Iա դասարանի սովորողները, դասավար Լ. Այվազյանի գլխավորությամբ այցելեցին Հայաստանի բնության պետական թանգարան:
Երեխաները ծանոթացան թանգարանի 4 սրահներում ցուցադրված ֆլորայի ու ֆաունայի հազվագյուտ տեսակներին : Սրահում ներկայացված էին կաթնասունների, թռչունների, սողունների, երկկենցաղների,ձկների,միջատների, բույսերի տեսակներ,որոնք գրանցված են Կարմիր գրքում:
Այցի հիմնական նպատակը սովորողների բնապահպանական աշխարհայացքի ձևավորումն է:Այցի արդյունքում ձեռք բերած գիտելիքները սովորողները կկիրառեն << Ես և շրջակա աշխարհը>>առարկայի դասընթացի շրջանակներում, իսկ ապագայում ակտիվ մասնակցություն կունենան էկոլոգիական խնդիրների լուծման գծում: |