Հոկտեմբերի 20-ին հ 45 հիմնակն դպրոցի VIII ա դասարանի սաները պատմության ուսուցչուհի Ա. Բաղդասարյանի նախաձեռնությամբ այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Հռիփսիմե, Գայանե, Շողակաթ եկեղեցիները: Սովորողները ծանոթացան մշակույթի մեծագույն արժեքներ համարվող եկեղեցիների պատմությանը, ճարտարապետությանը, այցելեցին գանձարան:
Ուսուցողական էքսկուրսիայի նպատակն էր սովորողներին հաղորդակից դարձնել հայ ժողովրդի մշակույթին, հարգանք սերմանել մեր հոգևոր և նյութական մշակութային արժեքների նկատմամբ:
Էքսկուրսիան ուներ հայրենասիրական, գեղագիտական, դաստիարակչական մեծ նշանակություն: |