Հունիսի 19-ին հ. 45 հիմնական դպրոցում հնչեց "Վերջին դաս"-ի զանգը՝ միախառնելով ժպիտներ, արցունքներ և հույզեր...
Մեր շրջանավարտները սրտի թրթիռով ջերմագին խոսքեր ասեցին սիրելի դպրոցին, ուսուցիչներին։
Դպրոցի տնօրեն Լ. Պարոնյանը հաջողություն մաղթեց շրջանավարտներին...
|
Հ. 45 հիմնական դպրոցի IVգ դասարանում տեղի ունեցավ բաց դաս (դասվար` Ն. Բաղդասարյան) : Դասի թեման` << Եղեգը, որը շատ էր ուզում դառնալ սրինգ>>: Դասի նպատակն էր երեխաների մեջ զարգացնել օգտակար գործ կատարելու , նրանով երջանկանալու և ուրիշներին երջանկացնելու գաղափարը:
Կատարվեցին զույգային և խմբային աշխատանքներ, խաչբառի լուծում: Կշռադատման փուլում երեխաները կատարեցին դատողություններ` ի՞նչ գիտեին, ի՞նչ զգացին, ի՞նչ սովորեցին : Դասի ընթացքում երեխաները ցուցաբերեցին ակտիվություն և հետաքրքրություն թեմայի շուրջ:
|
Դեկտեմբերի 4_ին հ. 45 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում III ա դասարանի մասնակցությամբ ` 《Դու հավերժող իմ Հայաստան》խորագրով (դասվար` Ս. Բաղդասարյան): Միջոցառումը հագեցած էր տաղանդաշատ փոքրիկների երգ ու պարով:Մեր սիրելի սաները գործի դրեցին իրենց ողջ կարողությունները և ցույց տվեցին իրենց սերն ու նվիրվածությունը մեր չքնաղ երկրի հանդեպ:
|
Դեկտեմբերի 4_ին հ. 45 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում III ա դասարանի մասնակցությամբ ` 《Դու հավերժող իմ Հայաստան》խորագրով (դասվար` Ս. Բաղդասարյան): Միջոցառումը հագեցած էր տաղանդաշատ փոքրիկների երգ ու պարով:Մեր սիրելի սաները գործի դրեցին իրենց ողջ կարողությունները և ցույց տվեցին իրենց սերն ու նվիրվածությունը մեր չքնաղ երկրի հանդեպ:
|
Հ. 45 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում IV բ դասարանի մասնակցությամբ` << Եղել ենք, կանք, պիտի միանանք ծովից ծով Հայաստան դառնանք>> խորագրով (դասվար` Սարգսյան) : Երեխաները ներկայացրեցին հայ ժողովրդի անցած պատմության էջերը և իրենց գեղեցիկ ասմունքով, երգերով ու պարերով ներկայացրին հայ ժողովրդի` ծանր փարձություններով անցած պատմական ուղին մինչև մեր օրերը և երդվեցին լինել հայրենի երկրի քաջ մարտիկներ:
|
Յուրաքամչյուր սկիզբ ունի նաև ավարտ: Սակայն այդ անցնելիք ճանապարհն է արժևորում այն ավարտը, որը սկիզբն է մի նոր ճանապարհի:
Մայիսյան հաղթանակների շարքերը համալրվեց ևս մեկ հաղթանակով:
Մայիսի վերջին, Երևանի հ. 45 հիմնական դպրոցում ‹‹Մեսրոպյան տառեր›› համատեքստում , իրենց մեկնաբանությունն ունեցան 1-ին ա դասարանի սաները ( դասվար` Լ. Այվազյան ): Նրանք հանդիսատեսին տարան մանկության կախարդական ճանապարհով , կայանելով և′ բարության , և′ մարդկության , և գիտության կայարաններում, մարդիկ ևս մեկ անգամ վերապրեցին մանկան անկեղծությունն ու ջերմությունը, համոզվելով ,որ երազանքներն իրականանում են, եթե դրանք ճախրել գիտեն:
Առաջին դասարանցիներին ողջունելու էին եկել ուսուցիչները , ծնողները: Նրանց հուղմունքն ու հիացմունքը խոսուն վկան էր միջոցառման բարձր որակի , անկեղծության և կայացած լինելուն: Առաջին դասարանցիները դեռ երկար կհիշեն իրենց առաջին բեմելը, դպրոցական առաջին ծափերն ու ծաղիկները, որոնք կոգևորեն նրանց, թև կտան նրանց նորածին երազանքներին:
|
|