Ապրիլի 23 –ին ռուսաց լեզվի շունչն էր թևածում հ. 45 հիմնական դպրոցում և ուրախ տրամադրություն լցնում դահլիճը: I I գ դասարանի սաները(ուսուցչուհի ` Լ. Իրիցյան ) ամբողջովին գիտակցելով օրվա կարևորությունը կարողացան իրենց ուսուցանածը վարժ ու հստակ մատուցել։ Մեր փոքրիկները փայլեցին, հիացրեցին ու զարմացրեցին իրենց գիտելիքներով, գեղեցիկ ու անկաշկանդ ելույթով: Ուսուցչուհու քրտնաջան աշխատանքը տվեց իր քաղցրահամ պտուղները և հերթական անգամ համոզվեցինք, որ մեր բալիկների կրթության հիմնաքարը ամուր է դրված, իսկ ռուսերեն լեզվի տառաճանաչության կարևոր առաքելությունը՝ կատարված: Միջոցառումն անցավ ուրախ և ջերմ մթնոլորտում` ժպիտներ պարգևելով թե՛ ծնողներին, թե՛ ուսուցչական կոլեկտիվին և թե՛ հյուրերին: |