Ապրիլի 26 –ին հ. 45 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում 5բ դասարանի մասնակցությամբ ` << 0-ի դատը>> խորագրով, որը կազմակերպել էր մաթեմատիկայի ուսուցչուհի Ս. Մելիքսեթյանը: Միջոցառումն ընդգրկվում էր դատավարություն,որի ողջ ընթացքը 0-ի ողջ հատկություններն էին:Միջոցառումը շատ հագեցած և հետաքրքիր բովանդակությամբ դատավարական բեմականացում էր ` դատական ատյանի մարմիներով, վկաներով: Ընթացքը հարուստ էր բազմաթիվ աֆորիղմներով , երգերով ,0-ի կիրառական նշանակության մասին բավականին խորիմաստ մտքերով: Այն ճանաչողական մեծ նշանակության միջոցառում էր , որի միջոցով աշակերտները հասկացան ինչ է դատավարությունը և, որ կյանքում միշտ հաղթում է ազնվությունը,արդարությունը: |