Կայքի մենյու |
|
 |
Բաժնի անվանակարգերը |
|
 |
Մեր հարցումը |
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 329
|
 |
Վիճակագրություն |
Ընդամենը ակտիվ. 2 Հյուրեր. 2 Անդամներ. 0 |
 |
|
 | |  |
| Գլխավոր էջ » Նյութերի արխիվ
«Գրականություն» առարկայից ավարտական քննություն

|
«Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն») առարկայի ավարտական քննություն
 
|
«Հայոց պատմություն» առարկայից ավարտական քննություն

|
«Մաթեմատիկա» առարկայից ավարտական քննություն:
Հաջողություն ենք մաղթում մեր սաներին:
 
|
Օտար լեզու («Ռուսերեն», «Անգլերեն») ավարտական քննություն

|
IV դասարանների «Մայրենի » առարկայի գիտելիքների ստուգում

|
Մեկնարկեց «Հայոց լեզու» առարկայից ավարտական քննությունը:
Հաջողություն ենք մաղթում մեր սաներին:
 
|
IX դասարաններ
«Ֆիզկուլտուրա» (ստուգ արք)
|
IV դասարանների «Մայրենի » առարկայի գիտելիքների ստուգում

|
Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել ուսուցչական համաժողով՝《Նորարար ուսուցիչ` հզոր պետություն》 խորագրով, որին մասնակցել են Գ.Բաղրամյանը, Ա.Բաղդասարյանը և Ա.Մկրտումյանը։ Բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԵՊՀ ռեկտոր Հ. Հովհաննիսյանը, ՀՀ_ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսը, ՀՀ_ում ՅՈՒՆԻՍԵՖ_ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը։

|
Այց Լուսիկ Ագուլեցի տուն -թանգարան
IIբ դասարան (դասվար՝ Գ. Բաղդասարյան)

|
Այց Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան
II բ դասարան( դասվար՝ Գ. Բաղդասարյան)

|
Երևանի հ. 45 հիմնական դպրոցը ընդգրկվել է Էկո_դպրոցներ ծրագրում։ Մայիսի 7_ին տեղի ունեցավ վերապատրաստման դասընթաց, որի մասնակցում էր ծրագրի ղեկավար Գ. Բաղրամյանը։ 
|
Մայիսի 12-ին անցկացվեց VIII- IX դասարանների միջև ֆուտբոլի առաջնություն: Հաղթող ճանաչվեց VIII ա դասարանը (ուսուցիչ Ա. Գրիգորյան): 
|
Այց Ծիծեռնակաբերդ
VII բ դասարան (դասղեկ՝ Տ. Հովհաննիսյան)

|
Մայիսի 12- ին տեղի ունեցավ հ. 45 հիմնական դպրոցի 1- ին «ա» դասարանի ( դասվար՝ Ա. Բաբասյան) « Հրաժեշտ «Այբբենարան»-ին» միջոցառումը, որն ազդարարեց այն կարևոր փաստը, որ երեկվա փոքրիկները դարձել են գիտակից աշակերտներ. կարդում ու գրում են ոսկեղենիկ մայրենիով՝ կարևորելով ժամանակի ճիշտ օգտագործման անհրաժեշտությունը։ Միջոցառումը հետաքրքիր էր, բազմաբովանդակ և արդիական։
 
|
«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշար:

|
Հայրենիքի նկատմամբ ունեցած սերը մեկ օրում չէ, որ ծնվում է, այն գալիս է մանկուց: Հայրենասիրությունը դառնում է բնավորության մի մասնիկ, երբ ընտանիքում, դպրոցում այն բարձր հիմքերի վրա է դրված:
Մայիսի 6-ին IVբ դասարանի աշակերտները (դասվար՝ Ս. Բաղդասարյան) ներկայացրեցին հրաշալի միջոցառում՝ «Հայրենիք» խորագրով։
Միջոցառումը հագեցած էր գունեղ, հետաքրքիր ու անմոռանալի պահերով։
 
|
Բաց դաս VIբ դասարանում «Ռուսերեն» առարկայից, թեման` «Тайное становится явным» (ուսուցիչ՝ Ն. Մարտիրոսյան) : 
|
IX բ դասարանում (դասղեկ` Ա. Մկրտումյան) անցկացվեց դասղեկի ժամ։ Քննարկեցին <<Ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման, բուլինգի և կախվածության կանխարգելման>> թեմաները և դիտեցին թեմային վերաբերյալ հոլովակներ։
 
|
III բ դասարան (դասվար՝ Ռ. Տիգրանյան)
Գործնական աշխատանք
 
|
Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված անցկացվեց «Կյանքը գեղեցիկ է» խորագրով միջոցառում, որը լուսավոր ու ոգեշնչող ճանապարհորդություն էր ֆրանկոֆոն աշխարհի շուրջ։ Միջոցառման ընթացքում երեխաները այցելեցին տարբեր ֆրանկոֆոն երկրներ՝ ծանոթանալով այդ մշակույթներին, լեզվին ու արժեքներին։ Յուրաքանչյուր կանգառ բացահայտեց կյանքի գեղեցկությունը՝ երաժշտության, պարի, արվեստի ու պատմության միջոցով։Միջոցառմանը ներկա էր նաև Alliance Française կազմակերպության ներկայացուցիչը, ով մեծ հետաքրքրությամբ հետևեց երեխաների ելույթներին ։ (ուսուցչուհի՝Ք.Ռուսյան)
 
|
Երկրի օրվան նվիրված նախագծային աշխատանք <<Աշխարհագրություն>> առարկայից, թեման' <<Համաշխարհային օվկիանոսի պահպանությունը>>
(ուսուցիչ` Ա. Մադոյան)։
 
Просмотров: 6 |
Добавил: varssh |
Дата: 23.04.2025
|
Շնորհավոր Սուրբ Զատիկ
«Էկո» խմբակ (ուսուցիչ՝ Ս. Մելիքսեթյան)

|
Քրիստոս հարյավ ի մեռելոց. Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի:
Շնորհավոր Սուրբ Զատիկ։
llա դասարան, դասվար Ն. Ավետիսյան
 
|
Հայտարարություն
Մրցույթ՝ <<Երևանի հ. 45 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի <<Ֆիզկուլտուրա>> /15 դասաժամ/ , <<Ֆրանսերեն>> /5դասաժամ/, <<Կերպարվեստ>> /13 դասաժամ/ առարկաների ուսուցչի թափուր տեղերի համար
Մրցույթն անցկացվում է երկու փուլով ՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է ՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
-դիմում (ձև 1),
-1 լուսանկար 3x4 չափի,
-բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ), (միջին մասնագիտական կրթություն ունեցող և կամավոր ատեստավորում անցած ուսուցչի կողմից դպրոցի թափուր տեղի մրցույթին մասնակցելու դեպքում միջին մասնագիտական կրթության փաստաթուղթ),
-անձը հաստատող փաստաթուղթ,
- <<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
-ինքնակենսագրություն (ձև 5),
-այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
-ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
-հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
-որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
-հաստատությունից դուրս մնացած լինելու դեպքում՝ կամավոր ատեստավորումից 60 և ավելի տոկոս արդյունք ցուցաբերած լինելու մասին տեղեկություն:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են 2025 թ. ապրիլի 18-ից մինչև 2025թ. մայիսի 5-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 09:00-ից 14:00-ը, բացի շաբաթ , կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2025թ. մայիսի 8-ին ՝ ժամը 13:00-ին, Երևանի հ. 45 հիմնական դպրոցում: Հասցե՝ ք. Երևան, Նոր Արեշ 5 փողոց, 2/3 շենք:
Տեղեկությունների համար զանգահարել (010)454021 հեռախոսահամարով:
|
Ավարտական քննության նախապատրաստական աշխատանք «Հայոց լեզու» առարկայից:

|
Ապրիլի 1-ին VIII, IX դասարանների սովորողները փոխտնօրեն Ա. Գրիգորյանի ուղեկցությամբ , մասնագիտական կողմնորոշման հարցում աջակցելու նպատակով , այցելեցին Երևանի հ. 9 Արհեստագործական պետական ուսումնարան : Վարպետաց դասերի միջոցով սովորողները ծանոթացան բազմաթիվ մասնագիտությունների նրբություններին:
|
Էսսե «Իրադրությունը տարածաշրջանում՝ Անիի Բագրատունյաց թագավորության անկումից հետո »
VIII դասարաններ
Ուսուցչուհի՝ Ա. Բաղդասարյան

|
Մարտի 31-ին VI բ դասարանի սովորողները (դասղեկ՝ Ա. Հակոբյան) այցելեցին Երևան Մոլ և դիտեցին «Մի անգամ դպրոցում 2 » քիլմը:

|
«էներգաիրազեկների Էրեբունու ակումբ» խմբակի սովորողների աշխատանքները ( ուսուցիչ` Տ. Հովհաննիսյան):

|
Նախագծային աշխատանք << Քիմիա>> առարկայից
Թեման' <<Անօրգանական միացությունների դասեր,քացախաթթվի ստացում>>

|
Այց Սունդուկյանի անվան թատրոն դիտելու 《Արծվաբույն》ներկայացումը
9բ դասարան, դասղեկ` Ա. Մկրտումյան
|
Մարտի 22-ին 9ա դասարանի սովորողները (դասղեկ` Ա. Փարսադանյան) <<Մոսկվա>> կինոթատրոնում դիտեցին <<Վազգեն. վերջին սպարապետը>> ֆիլմը։

|
Նախագծային աշխատանք' <<Դիֆուզիան առօրյա կյանքում >>

|
Նախագծային աշխատանք ' << Ածական խոսքի մասը առօրյա խոսքում և գեղարվեստական գրականության մեջ>>
|
Մարտի 20- ին Երևանի հ. 45 հիմնական դպրոցի VI բ դասարանում (ուսուցչուհի' Ա. Հակոբյան) անցկացվեց բաց դաս <<Մայրենի>> առարկայից, թեման' Հ. Թումանյանի <<Իմ ընկեր Նեսոն>>։
|
Մարտի 17-ին Երևանի հ. 45 հիմնական դպրոցի VIII դասարանների սովորողները «Մասնագիտական կողմնորոշում»առարկայի շրջանակում այցելեցին «Երևանի զբոսաշրջության սպասարկման և սննդի արդյունաբերության Հայ- Հունական », «Գրիգորիս», «Մշակույթ» քոլեջները: Սովորողները ծանոթացան բազմաթիվ մասնագիտությունների հետ:
|
Բնության ուժն անսահման է :
Ցիցերոն
Բաց դաս llա դասարանում՝ «Բնությունն իմ շուրջը» թեմայով (դասվար՝ Ն. Ավետիսյան): Դասի նպատակն էր աշակերտների բնապահպանական կրթության, դաստիարակության, բնապահպանական մշակույթի ձևավորման և բնության նկատմամբ մշտական խնամքի անհրաժեշտությանն ուղղված գիտելիքների և վերաբերմունքի ձևավորումը, Երկիրը մարդկության ընդհանուր տունն է գաղափարի ամրագրումն ու գիտակցումը։
Դասը դաստիարակչական էր, ուսանելի և արդիական։
 
|
Մարտի 9-ին VII ա դասարանի սովորողներն (դասղեկ՝ Ա. Բաղդասարյան) այցելեցին Ս. Փարաջանովի թանգարան, մասնակցեցին կրթական ծրագրի, պատրաստեցին կոլաժներ։
Թանգարանում կազմակերպվեց գրքերի նվիրատվություն. սովորողները ևս մեկ գրքով հարստացրին իրենց գրադարանը։

|
<<Մայրը կյանքի առաջին գարունն է>> խորագրով միջոցառում
III բ դասարան ( դասվար' Ռ. Տիգրանյան)
 
|
Քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ վարժանքներ: 
|
《Հայաստա՛ն՝ երկիր, որին ես ամեն օր սիրահարվում եմ》։
《Շրջագայություն հայրենի բնաշխարհով》խորագիրն էր կրում ուսուցչուհիներ Ա. Բաղդասարյանի, Լ. Այվազյանի և Ա. Թամազյանի կազմակերպած հայրենասիրական միջոցառումը, որը բեմից ներկայացրեցին IIIա և VIIա դասարանի սովորողները։
Սովորողները շրջագայության ընթացքում նորովի բացահայտեցին ամենագեղեցիկ, ամենաառեղծվածային ու ջերմ հայրենիքը. ա՛յն հայրենիքը, որը պետք է ճանաչել ու սիրել, շենացնել ու հզորացնել, որին պետք է երկրպագել ու սիրահարվել, ա՛յն հայրենիքը, որը ի՛մն է, քո՛նն է, ձե՛րն է, մե՛րն է...
 
|
Դպրոցը գրականության հիմքն է, գրականությունը՝ դպրոցի բովանդակությունը։
Հովհ. Թումանյան
IIIա դասարանի սովորողները, դասվար Լ. Այվազյանի գլխավորությամբ, տոնական, հետաքրքիր ու գրքառատ օր անցկացրին 《Էդիթ Պրինտ》 հրատարակչության պատերի ներքո, ծանոթացան, թե ինչպես են տպարանում գրքերը կյանք ստանում և հասնում մեր սեղանին։ Իսկ մեզ մնում է նվազագույնը՝ կարդալ ու էլի կարդա՜լ։

|

Փետրվսրի 23- ին հ. 45 հիմնական դպրոցի 1- ին «ա» դասարանի սովորողները ( դասվար՝ Ա. Բաբասյան) այցելեցին Գ. Սունդուկյանի անվան թատրոն՝ դիտելու « Մոխրոտը» ներկայացումը։ Էքսկուրսիան անցավ կազմակերպված, հետաքրքիր և բազմաբովանդակ։
|
<<Դասը վարում է ծնողը>> նախաձեռնության շրջանակներում հետաքրքիր և բովանդակալից դաս վարեց ll ա դասարանում սովորող Պողոսյան Մանեի ծնողը' Քրիստինե Վարդանյանը, ով աշխատում է Մատենադարանում` որպես էքսկուրսավար ։ Սովորողները հարստացրեցին իրենց գիտելիքների պաշարը։
Շնորհակալություն համագործակցության համար։
|
| |
 | |  |
|
Մուտքի ձև |
|
 |
Որոնել |
|
 |
Օրացույց |
« Հուլիս 2025 » |
Երկ |
Երք |
Չոր |
Հնգ |
Ուրբ |
Շաբ |
Կիր |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
 |
Գրառումների պահոց |
|
 |
|