1-ին ա դասարանում տոն էր /դասվար՝ Ա. Եղիազարյան/. աշակերտները նշում էին Ա հնչյուն-տառի ծնունդը: Միջավայրը լի էր ուրախ ու հաճելի տրամադրությամբ: Ամենուրեք թևածում էր մաշտոցյան շունչն ու խորհուրդը՝ ևս մեկ անգամ հաստատելով,որ անմահ է հայոց այբուբենը,երբ հնչում է թոթովախոս մանուկների շուրթերից: Աշակերտների հայեցի խոսքն ու կենսուրախ երգերը անջնջելի տպավորություն գործեցին՝ գրավելով իրենց պարզությամբ ու անմիջականությամբ: |