Հոկտեմբերի 20-ին I բ,գ, դասարանների աշակերտները, դասվարներ` Ն. Ավետիսյանի և Գ. Բաղդասարյանի գլխավորությամբ կազամակերպել էին ուսումնաճանաչողական այց Օշական՝ իրենց երախտագիտությունը հայտնելու մեր դպրության նախահորը: Նրանք հանդես եկան ասմունքով, երգով, խոնարհվեցին և ծաղիկներ դրեցին հայերենի առաջին ուսուցիչ Մեսրոպ Մաշտոցի շիրիմին, խոստացան լավ սովորել և կատարել մեծ ուսուցչի պատգամները: Վերջում դասվարը երեխաներին հանձնեց պատվոգրեր, որտեղ պետք է գրեին մեսրոպյան այբուբենի առաջին տառը: Օրը հագեցած էր, հետաքրքիր և անակնկալներով լի: |