Հունվարի 22-ին Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամներ Լուսինե Խառատյան և Միշա Թադևոսյանը հյուրընկալվել էին Երևանի հ. 45 հիմնական դպրոց` Աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ-հրավերով: Բանախոսները "Մասնակցության" թեմայով քննարկում-դասընթաց անցկացրեցին դպրոցի 6-9րդ դասարանցիների համար։ Հանդիպման ընթացքում ինտերակտիվ և մասնակցային ժամանակակից կրթական մեթոդների և տեխնոլոգիաների կիրառմամբ մասնակիցները հնարավորություն ունեցան քննարկելու ուսումնական և արտաուսումնական գործընթացներում աշակերտների մասնակցության կարևորությանը, մասնակցության դրսևորումները, ինչպես նաև գործնական խաղերի միջոցով վեր հանելու դպրոցում առկա խնդիրների պարագայում աշակերտական մասնակցության պրակտիկաներ:![](/2020/86192600_2623033474431795_2318766789145657344_n.jpg) ![](/2020/86179247_2623032921098517_2063591739729379328_n.jpg) ![](/2020/85113726_2623032917765184_3517035773939417088_n.jpg) ![](/2020/86174552_2623033021098507_727611689515614208_n.jpg) |