Յուրաքամչյուր սկիզբ ունի նաև ավարտ: Սակայն այդ անցնելիք ճանապարհն է արժևորում այն ավարտը, որը սկիզբն է մի նոր ճանապարհի:
Մայիսյան հաղթանակների շարքերը համալրվեց ևս մեկ հաղթանակով:
Մայիսի վերջին, Երևանի հ. 45 հիմնական դպրոցում ‹‹Մեսրոպյան տառեր›› համատեքստում , իրենց մեկնաբանությունն ունեցան 1-ին ա դասարանի սաները ( դասվար` Լ. Այվազյան ): Նրանք հանդիսատեսին տարան մանկության կախարդական ճանապարհով , կայանելով և′ բարության , և′ մարդկության , և գիտության կայարաններում, մարդիկ ևս մեկ անգամ վերապրեցին մանկան անկեղծությունն ու ջերմությունը, համոզվելով ,որ երազանքներն իրականանում են, եթե դրանք ճախրել գիտեն:
Առաջին դասարանցիներին ողջունելու էին եկել ուսուցիչները , ծնողները: Նրանց հուղմունքն ու հիացմունքը խոսուն վկան էր միջոցառման բարձր որակի , անկեղծության և կայացած լինելուն: Առաջին դասարանցիները դեռ երկար կհիշեն իրենց առաջին բեմելը, դպրոցական առաջին ծափերն ու ծաղիկները, որոնք կոգևորեն նրանց, թև կտան նրանց նորածին երազանքներին: |