Հոկտեմբերի 11-ին հ. 45 հիմնական դպրոցի 8գ դասրանի աշակերտները (դասղեկ` Գ.Բաղրամյան ) այցելեցին Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան: Երեխաները հետաքրքրությամբ ուսումնասիրեցին սեպագրերը , գտածոները և հպարտությամբ խոսեցին մեր քաղաքի պատմությամ մասին , որ այժմյան Երևանի պատմությունը սկսվում է հենց այստեղից: Այնուհետև բարձրացան բլրի գագաթ,որտեղ գտնվող ամրոցի ավերակներն ու որմնանկարները խոսում են հեռավոր դարերի բարձր գեղարվեստական նվաճումների մասին:
Աշակերտները համալրեցին իրենց գիտելիքները և գիտելիքով զինված հեռացան Էրեբունի պատմահնագիտական թանգարանից: |