Հ. 45 հիմնական դպրոցի VIII բ դասարանի սովորողները դասղեկ Գ. Բաղրամյանի հետ այցելեցին Սաղմոսավանք, Կարմրավանք, Ս. Գևորգ եկեղեցիները : Սովորողները ծանոթացան մշակույթի մեծագույն արժեքներ համարվող եկեղեցիների պատմությանը, ճարտարապետությանը:
Ուսուցողական էքսկուրսիայի նպատակն էր սովորողներին հաղորդակից դարձնել հայ ժողովրդի մշակույթին, հարգանք սերմանել մեր հոգևոր և նյութական մշակութային արժեքների նկատմամբ:
Էքսկուրսիան ուներ հայրենասիրական, գեղագիտական, դաստիարակչական մեծ նշանակություն: |