Ապրիլի 5-ին 2բ դասարանի դասվար Ռ. Սահակյանը կազմակերպել էր միջոցառում` նվիրված մայրության ու գեղեցկության տոնին: Սովորողները միջոցառումը սկսեցին Հայաստանին և հայրենիքին նվիրված ոգեշունչ խոսքերով` հատկապես ընդգծելով ‹‹մայր ›› բառը` մայր Հայաստանի, մայր հող, մայր գետ, մայր հայրենիք… Նրանք ներկայացրին Ավետման տոնի իմաստը, որն այսօր համարվում է մայրության ու գեղեցկության տոն: Սովորողներն արտահայտիչ ասմունքեցին մորը նվիրված բանաստեղծություններ, երգեցին և միջոցառումը գեղեցկացրին իրենց նազանի պարերով: Նրանք չմոռացան նաև Արցախյան հերոսամարտին մասնակցած հայ մայրերին: Նշեցին ,որ կանանց միջազգային տոն է համարվում Մարտի 8-ը: Սովորողներն իրենց մայրերին նվիրեցին իրենց սերն ու համբույրները: Միջոցառումն ավարտվեց մեծ բանաստեղծ Ե. Չարենցի խոսքերով. ‹‹ Ինչքան որ հուր կա իմ սրտում- բոլորը քեզ››: Երեխաները գեղեցիկ ասմունքում և երգում էին: Միջոցառումը շատ հետաքրքիր էր և հագեցած: |