Հոկտեմների 5-ին հ. 45 հիմնական դպրոցի VIII ա, գ դասարանների աշակերտները (դասղեկներ`Գ. Բաղրամյան, Ա. Բաղդասարյան) այցելեցին Պատանի հանդիսատեսի թատրոն և դիտեցին Վարդգես Պետրոսյանի ‹‹Վերջին ուսուցիչը›› ներկայացումը:
Սյուժեի հիմքում ոչ միայն դպրոցին առնչվող թեմաներ էին, այլև ընկերությունն ու սերը: Այս ստեղծագործությունը համարժեք էր մերօրյա իրականությանը, որովհետև մեր օրերում էլ կան մարդիկ, ովքեր, ապրելով հետխորհրդային ժամանակաշրջանում, մնացել են խորհրդային մտածելակերպի մեջ, կամ մարդիկ, ովքեր քայլում են ժամանակին համընթաց:Ինչպես ստեղծագործության մեջ, այնպես էլ կյանքում, վերջին ուսուցիչ չի լինում. չէ՞ որ յուրաքանչյուր ուսուցիչ թողնում է իր հետքը, և մենք ամբողջ կյանքում տանում ենք այն մեզ հետ: Թե սերունդների և մարդկային փոխհարաբերությունների խնդիրները, թե դեկորացին և երաժշտական ձևավորումը հնարավորինս մոտեցված էր մեր ժամանակներին: |