| Գլխավոր էջ » Նյութերի արխիվ

Ապրիլի 10-ին Երևանի հ.45 դպրոցի 7-րդ դասարանցիները հնարավորություն ունեցան իրնց ինտելեկտուալ կարողությունները ներկայացնել դպրոցի բնագիտական մեթոդմիավորման կազմակերպած «Ինչ, որտեղ, երբ » մրցույթ -խաղին: 7Ա-րդ և 7Բ -րդ դասարաններից ընտրված գիտունիկները կազմեցին առանձին թիմեր` «Ալֆա» և «Ա-Էրա»: Խաղը վարում էր 9Բ -րդ դասարանի աշակերտուհի Նունե Խնկոյանը:
Մեթոդմիավորումը հարցերն ընտրել էր ամենայն բծախնդրությամբ. բնագիտական 5 առարկաների`մաթեմատիկայի, ֆիզիկայի, կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության 7-րդ դասարանի դպրոցական կուրսի սահմաններում:Հարցերը գիտունիկներից պահանջում էին և´ ուշադրություն, և´ տեղեկատվական մաշտաբ ային գիտելիքներ, և´ տրամաբանություն:
Երեխաները վճռական էին տրամադրված` հաղթահարելու այդ բարդույթները: Խաղի ժամանակ ավելի քան աչքի ընկավ «Ալֆա» թիմը` իր պատասխաններում հարցերին բազմակողմանի մոտեցումներով, ժշգրիտ հիմնավումներով և անթերի գրական հայերենով ձևավկերպված խոսքով: Մրցույթն անցավ աշխույժ, բուռն քննարկումների մթնոլորտում: Երաժշտական ընդմիջումներում ելույթ ունեցան 6 Ա -րդ դասարանի շնորհալի աշակերտ Նարեկ Բալդրյանը , իր անզուգական ասմունքով բոլորին հուզեց 7Ա -րդ դասարանի աշակերտուհի Անժելա Հարությունյանը:
Խաղն ավարտվեց հետևյալ արդյունքներով .
- «Ալֆա» թիմ 7միավոր
- «Ա-էրա» թիմ 5,5միավոր
ընդամենը 12,5 միավոր : Այն փոքրաթիվ հարցերի միավորները, որոնց գիտունիկները չպատասխանեցին կամ թերի պատասխանեցին , շնորհվեց մեթոդմիավորմանը: Մաթեմատիկայի ուսուցչուհի Գ. Ադամյանը նշեց . «Սովորողների հաղթանակը նունպես մեթոդմիավորման հաղթանակն է , քանի որ սովորողների իմացությունը ուսուցիչների աշխատանքի արդյունքն է»:
Դպրոցի փոխտնօրեն Ա. Գրիգորյանն իր խոսքում բարձր գնահատեց երեխաների հանպատրաստի գրագետ պատասխանները ` նշելով, որ նմանօրինակ միջոցառումների դպրոցը շարունակաբար մասնակցել է («Հայ ասպետ», «Ինչ, որտեղ, երբ» , «Հայ գրատպությունը»), որ ներդպրոցական այսպիսի միջոցառումները սովորողների մոտ զարգացնում են ազատ արտահայտվելու ունակություն ու ինքնվստահություն :
Վերջում փոխտնօրենը ակտիվ մասնակցության համար գիտունիկներին շնորհեց շնորհակալագրեր 45 դպրոցի տնօրենության և բնագիտական մեթոդմիավորման անունից:
|
Ապրիլի 12-ին համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկին Երևանի հ. 45 հիմնական դպրոցը մասնակցեց իր ողջ կազմով (տնօրինութան, ուսուցչական, աշակերտական,): Մաքրվեց դպրոցի տարածքը և տնկվեց քաղաքապետարանի կողմից տրամադրված ծառերը: Աշխատանքն իրականացվեց տոնական բարձր տրամադրությամբ և իրենց քաղաքի գեղեցկության ու մաքրության մասնակիցը լինելու հպարտությամբ:
 
|

Ամեն տարի հ.45 հիմնական դպրոցի միջոցառումների շարքում իր ուրույն տեղն է գրավում ֆրանկոֆոնիայի շրջանակներում ավանդական դարձած միջոցառումը:
«Ազնավուրը կրկին և միշտ» խորագիրն էր կրում 2014թ.-ի մարտի 15-ին իրականացված միջոցառումը: Ֆրանսերենի ուսուցչուհի Ռուզաննա Ադոյանին և երաժշտության ուսուցչուհի Անի Հարությունյանին հաջողվեց նորովի ներկայացնել Ֆրանսիան և աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի ստեղծագործական ուղին: Միջոցառումը սկսվեց փոքրիկ բեմականացմամբ, որտեղ մանուկ Շառլին հայրը պատմում էր իրենց ազգանվան ծագման մասին: Ազնավուր ազգանունը յուրաքանչյուր հայի ականջին հարազատ ու քաղցր է հնչում. չէ՞ որ աշխարհահռչակ շանսոնիեի ազգանվեր գործունեությունն անուրանալի է:
Աշակերտները սահուն ֆրանսերենով ներկայացրին կենսագրական տվյալներ, խոսեցին նրա հաջողությունների և պարգևների մասին: Միջոցառումը ծայրից ծայր ուղեկցվում էր գեղեցիկ երաժշտական կատարումներով: Դպրոցի շնորհալի աշակերտները հանդես եկան , «Le bleu de les yeux» երգի կատարումրով: Ներկայացվեց գնչուական պար` «Deux guitares» երգի ուղեկցությամբ: Հանրահայտ «La Bohéme» երգի կատարումը զուգորդվեց համահունչ պարով և բեմադրությամբ: Միջոցառմանը ակտիվորեն մասնակցեցին պարի խմբի շնորհալիները: Սև ֆրակով զգեստավորված աղջիկները, «A 20ans» երգի ուցեկցությամբ ֆրանսիական ոճով ներկայացրին երաժշտական պարային կոմպոզիցիա: Միջոցառման ընթացքում կարմիր գծի նման անցնում էր Շ. Ազնավուրի` Հայաստանի նկատմամբ ցուցաբերած ջերմ ու սրտացավ վերաբերմունքի մասին միտքը: Վկայակոչվեց հատկապես Սպիտակի երկրաշարժի իրադարձություններին նրա ցուցաբերած գործնական օգնությունը` «Pour toi Arménie» երգով, Որպես անակնկալ, երիտասարդ ուսուցչուհի Ռուզաննա Ադոյանի և երկու աշակերտների կատարմամբ հնչեց «Une vie d’amour» երգը: Վերջում, խոսելով հայ-ֆրանսիական կապի մասին, հպարտությամբ բարձրաձայնվեց, որ Ազնավուրը աշխարհին ներկայանում է որպես հայ դեսպան:
|
04. 04. 2014թ. 2-րդ գ դասարանում դասվար Արմինե Բաբասյանը կազմակերպել էր բաց դաս «Մաթեմատիկա» առարկայից` «Փակագծերով արտահայտություններ» թեմայով: Դասի նպատակն էր գիտելիքների համակարգումը, տրամաբանական մտածողության զարգացումը : Թեման ավելի մատչելի դարձնելու և կրտսեր դպրոցականի ընկալունակությանը համապատասխանեցնելու համար խթանման փուլում սովորողները լուծեցին տրամաբանական խնդիրներ, կատարեցին բանավոր թվաբանական հաշվարկներ, քարտային աշխատանքով խնդիրները դասդասեցին ըստ արտահայտությունների, բեմականացրին փոքրիկ հեքիաթ` տարբեր գուրծողությունների կատարման կարգի վերաբերյալ:
Իմաստի րնկալման փուլում սովորողները կատարեցին խմբային որոնողական աշխատանք. Մաթեմատիկայի լեզվով կարդացին տրված արտահայտությունները և աշխատեցին զույգերով` հաշվելով արտահայտությունների արժեքը: Ըստ տրված համառոտագրության` կազմեցին խնդիր և ինքնուրույն լուծեցին:
Կշռադատման փուլում կատարեցին անդրադարձ`ապահովելով դասի ճանաչողական և դաստիարակչական կողմերը:
Դասը հաջողված էր, դինամիկ,աշխույժ և ուսանելի:
|
ՀՀ անկախության 22-րդ տարեդարձին ՊՈԱԿ-ի շախմատի մրցաշարում Երևանի հ.45 հիմնական դպրոցի սովորողներ
- Դավիթ Գևորգի Դավթյանը (4-րդ դաս.) գրավել է 2-րդ տեղը 3-րդ կարգի մրցաշարում,
- Էդգար Գևորգի Դավթյանը (2-րդ դաս.) գրավել է 3-րդ տեղը,
- Վարդան Սարգսյանը գրավել է 2-րդ տեղը 4-րդ կարգի մրցաշարում
-
որի համար արժանացել են դիպլոմների, իսկ դպրոցի շախմատի ուսուցիչ Արմեն Հայրապետյանը դպրոցում շախմատի զարգացմանը մեծապես խթանելու համար արժանացել է վկայագրի` Հայաստանի շախմատի ակադեմիայի (նախագահ Ս Լպուտյան) կողմից:
 
|
Դասն իր բնույթով սովորական չէր: Այն նվիրված էր մեզ համար ամենաթանկ էակներին` մայրերին: Դասի առանցքն էր կազմում Բորիս Եմելնովայի «Мамины руки» պատմվածքը: Ուսուցչուհին պահանջեց, որ աշակերտները լինեն ուշադիր և կատարեն ճիշտ եզրահանգումներ, քանի որ թեման շատ ուսանելի է ու դաստիարակչական:
Դասը սկսվեց համանուն ֆիլմի դիտումով: Աշակերտները համեմատեցին ֆիլմից ստացած տպավորությունները պատմվածքի հետ: Ընթերցեցին ընտրված հատվածները: Ուսուցչուհին հարցերուվ բացահայտեց սովորողների վերաբերմունքը պատմվածքի հերոսուհու` Մաշայի վարքագծին: Հնչեցին բավականին հետաքրքիր քննադատական ու կարծես արդեն ձևավորված համոզմունքներից բխող կարծիքներ: Կատարվեց բառային աշխատանք «руки» , «белоручка» բառերով:
Իմաստավորման փուլում սովորողները հատվածներով պատմեցին, իսկ հետո, ստեղծագործաբար փոփոխելով պատմվածքի սյուժեն, դերային կատարումներով բեմադրեցին այն, որին հաջորդեց ուսուցչուհու հետ համատեղ մայրիկի, տատիկի ու Մաշայի միջև դրսևորված փոխհարաբերությունների վերլուծական գծապատկերի կազմումը:
Անակնկալ էր աշակերտների ձեռքով պատրաստած մաղթանքներով լի բացիկների վահանակը` նվիված մայրիկների տոնին: Որից հետո դիտեցին ուսուցչուհու պատրաստած անակնկալ շնորհանդեսը` երեխաների ու մայիկների համատեղ նկարներով:
Դասի բոլոր փուլերում ուսուցչուհին, ելնելով դասի նպատակներից, իրականացնում էր տարբեր բնույթի բառային աշխատանքներ, իսկ կշռադատման փուլին համարժեք տրվեց հանձնարարություն . ավարտել «Ես արդեն գիտեմ…» արտահայտությունը:
Դասն ավարտվեց հայ գրողների մայրական թեմայով բանաստեղծություններով :
Մայրության ու գեղեցկության տոնին նվիրված այս դասն իսկապես արտասովոր էր` հուզական, դաստիար
ակչական ու գեղարվեստական առումներով:
|

11.03.2014թ. քիմիայի ուսուցչուհի Ա.Կարապետյանը 9ա դասարանում կազմակերպեց բաց դաս «Կերակրի աղ» թեմայով :
Դասի նպատակն էր
ա/ Կերակրի աղի մասին աշակերտ ների գիտելիքների համակարգում և ամփոփում
բ/ Կերակրի աղի կիրառման ոլորտների և մարդկային օրգանիզմի վրա ազդեցության դիտարկում, պատմաաշխարհագրական փաստերի քննարկում
գ/ Աշակերտների մոտ գիտելիքների հմտության և կարողության ձևավորում
դ/ Աշխարհագրություն, կենսաբանություն, պատմություն, գրականություն առարկաների միջև միջառարկայական կապերի բացահայտում
Դասի սկզբում աշակերտները ներկայացրին խմբային հետազոտության արդյունքները`զեկուցումները: Զեկուցումներում մանրանասնորեն ներկայացրին քիմիայի միջառարկայական կապերը դպրոցում ուսուցանվող այլ առարկաների` գրականության, աշխարհագրության, պատմության, կենսաբանություն հետ: Սովորողների բացատրությունները զուգորդվում էին սալիկահանդեսի ցուցադրմամբ: Խմբերը փորձնական ճանապարհով պարզեցին կերակրի աղի որակական բաղադրությունը և կատարեցին թեստային աշխատանք: Անրադարձան նաև աղի կիրառություններին, դրա օգտակար և վնասակար ազդեցություններին: խմբերի աշխատանքն ավարտվեց աղի մասին ժողովրդական ասացվածքներով: Վերջում կատարվեց անդրադարձ և ինքնագնահատում: Ուսուցչուհին ամփոփեց կատարված աշխատանքներն ու գնահատեց բոլորին:
|
11.03.2014թ. կենսաբանության ուսուցչուհի Գ. Սահրադյանը կազմակերպել
էր բաց դաս «Ծաղկավոր բույսերի օրգաններ: Ծաղիկ» թեմայով:Դասի նպատակն էր ուսուցանել ծաղկի կառուցվածքը, նրա դերը բնության
մեջ և մարդու կյանքում:Ձևավորել սովորողների մոտ պատկերացում ծաղկի` որպես բազմացման
օրգանի, որից առաջանում են պտուղներ և սերմեր: Զարգացնել գեղագիտական
դաստիարակությունը բնության նկատմամբ,անդրադառնալ բնապահպանական հարցերին: Դասի
նշանաբանն էր` «Մարդ, մի փնտրիր գեղեցկությունն անկյանք նյութի մեջ:
Շուրջդ նայիր ու կտեսնես հրաշք, որ պարզ հոլովումով կոչվում է
ծաղիկ»:
Դասի խթանման փուլում ուսուցչուհին մտագրոհի մեթոդով ամփոփեց բույսերի
վեգետատիվ և գեներատիվ օրգաննեը, նրանց ֆունկցիաները, ներկայացրին ծաղկի
գլխավոր և օժանդակ օրգանները և դրանց դերը: Իմաստավորման փուլն սկսվեց Սոլոուխինի խոսքերի մեջբերումով, որից
հետո Պ.Չայկովսկու «Ծաղիկների վալս»-ի երաժշտության ներքո պատմեցին լեգեդներ
ծաղիկների մասին: Դասահարցումը կատրավեց սալիկահանդեսի ցուցադրմանը զուգահեռ:Պատմեցին ծաղկաբույլերի, ծաղկեփնջերի, ծաղիկների ժամացույցների
մասին, բացատրեցին ծաղիկների բանաձևը, ներկայացրին բնության պահպանության
խնդիրները Հայաստանում: Սովորողները պատրաստել էին հանելուկներ ու
տեղեկություններ զարմանահրաշ ծաղիկների մասին: Կշռադատման փուլում սովորողները 1.
պարզեցին ծաղկի փոշոտման
երույթի
էությունը 2.
նշեցին իրականացման
եղանակները 3.
համեմատեցին միջատներով
և քամու միջոցով փոշոտվող ծաղիկները 4. կատարեցին լաբորատոր
աշխատանք «Թարմ ծաղիկների բնութագիրը» 5.
լուծեցին գլուխկոտրուկ 6.
կատարեցին թեստային
աշխատանք
Վերջում նշեցին ծաղիկների դերը բնության մեջ և մարդու կյանքում:
|
Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արմինե Սահակյանը
կազմակերպել էր բաց դաս Հովհաննես Շիրազի ««Գարնանամուտ» բանաստեղծությունը»
թեմայով (Vբ դասարա նում): Դասի նպատակն էր աշակերտի մոտ գեղեցիկ
արտասանության, ինքնուրույն մտածողության, գեղեցիկը գնահատելու կարողության,
բնությունը պահպանելու պատրաստակամության ձևավորումը:
Դասը սկսվեց գարունը բնորոշող բառակապակցությունների թվարկմամբ:
Ներկայացրին Հ. Շիրազի կենսագրությունը, մեկնաբանեցին «Շիրազ» անունը: Այնուհետև
արտասանեցին «Գարնանամուտ» բանաստեղծությունը, բովանդակությունը ներկայացրին
արձակ շարադրանքով և այն համեմատեցին Ս. Բոտիչելլիի <<Գարուն>> կտավի
հետ: Դասի ընթացքւմ Սովորողները. 1. արտասանեցին գարնան
թեմայով իրեն իմացած բանաստեղծությունները 2. պատմեցին լեգենդներ
ծաղիկների մասին 3. ներկայացրին տեղեկություններ
ծաղիկների խնամքի վերաբերյալ 4. բացատրեցին ծաղկի
կառուցվածքը 5. ասացին հանելուկներ
ծաղիկների մասին 6. անդրադարձան տարվա մյուս եղանակներին 7. հիշեցին թևավոր
խոսքեր բնության մասին 8. թվարկեցին մարդկանց
պարտականությունները բնությունը պահպանելու նպատակով 9. հիշեցին գարնանային տոները
10. երգեցին գարնան
մասին երգ և նվիրեցին մայրիկներին Դասն անցավ աշխույժ, իսկապես գարուն ներշնչող մթնոլորտում, հագեցած`գարնանային դիտակտիկ նյութերով, գանանը նվիրված սալիկահանդեսի ցուցադրմամբ:
Просмотров: 2439 |
Добавил: school45 |
Дата: 12.03.2014
|
Ռուսաց լեզվի
ուսուցչուհի Ն.
Մարտիրոսյանը V(գ)
դասարանում կազմակերպել էր բաց
դաս ««Цветик - семицветик» հեքիաթի ամփոփում» թեմայով: Դասի
նպատակն էր
կատարելագործել սովորողների ընկալված թեման
պատմելու, վերարտադրելու կարողությունը, ընդլայնել
նրանց գիտելիքները Վ.Կատաևի ստեղծագործությունների շրջանակներում: Նպաստել երեխաների
բարոյական դաստիարակությանը ըստ «Կյանքը տրված
է բարի
գործերի համար»
նշանաբանի:
Դասը սկսվեց
գրողի` Վ.
Կատաևի կյանքի
և ստեղծագործական գործունեության ներկայացմամբ, որից հետո
սովորողները անդրադարձան
Հեքիաթի ժանրի
առանձնահատկություններին և
լրացրեցին հեքիաթի
բնորոշ գծերը
ներկայացնող աղյուսակը:
Երեխաները սկզբում
հակիրճ պատմեցին «Цветик-семицветик» հեքիաթը, հետո
ամբողջ դասարանով
պատրաստեցին կախարդական
ծաղիկն ու
հեքիաթի հերոսների
հետ կիրառեցին
դրանց կախարդական
ուժը տարբեր
նպատակներով ու
լրացրին աղյուսակը:
Վերջում երեխաները
գնահատեցին հերսուհու
վարքը տարբեր
իրադրություններում և
կատարեցին կարևոր
եզրահանգումներ: Դասը
հարուստ էր
երևակայական ու
գործնական դերային
խաղով. երեխաները
կպցրեցին կոտրված
ծաղկամանը, իսկ
հյուսիսային բևեռում
հայտնվելով ներկայացրեցին բևեռային միջավայրը
և գլոբուսի
վրա ցույց
տվեցին այն:Գնդակով խաղալիս
ամրապնդեցին հոմանիշներն ու հականիշները: Վերջում դիտեցին հատված
համանուն մուլտ
ֆիլմից :
|
2014 թվականի մարտի 3ին Երևանի հ45 հիմնական դպրոցում տեղի ունեցավ ՔՊ օրվան նվիրված միջոցառում «Անձնակազմի տարհանումը երկրաշարժի ժամանակ» վարժանքը« Այն սկսվեց ՔՊ պետի կողմից համաձայն նախապես հաստատված պլան ժամանակացույցի: Ժամը 14:00 տրվեց ահազանգ և դպրոցի անձնակազմը սկսեց դուրս գալ դպրոցից և տեղափոխվել առավել անվտանգ գոտի: Տարհանումը տրեց 2 րոպե:ՔՊ շտաբի պետի կողմից հետախուզական խմբին տրվեց հրահանգ հետախուզել դպրոցի մասնաշենքերը տուժածներին դուրս բերելու և առաջին բուժօգնություն ցույց տալու համար:Հետախուզական խումբը , հրշեջփրկարարական խումբը և սանիտարական խումբը դուրս բերեցին վիրավորներին և տուժածներին:Վիրավորների և տուժածների տարհանումից հետո տարհանման ընդհանուր ժամանակը կազմեց 5 րոպե:Դպրոցի բուժանձնակազմը ձեռքի տակ եղած միջոցով տուժածներին ցույց տրվեց առաջին բուժօգնություն:
Վարժանքի ավարտից հետո կատարվեց արդյունքների ամփոփում:
Երևանի հ 45 հիմնական դպրոցի ՔՊ պետ` Մ. Փաշայան
ՔՊ շտաբի պետ`Ա.Առաքելյան
|
 Փետրվարի 26-ին (II դասաժամ)
IV
Ա դասարանում կազմակերպվեց բաց դաս`«Մայրենի» առարկայից, դասվար` Այվազյանի
ղեկավարությամբ: Դասի թեման «Յոթ սարից, յոթ
ձորից այն կողմ» թեմայի ամփոփումն էր:
Դասի ընթացքում երեխաներն
անրադարձան ժողովրդական բանահյուսության տեսակների պարզաբանմանը: Արտահայտեցին տարբեր
կարծիքներ հեքիաթի մասին, խոսեցին հեքիաթի ծագման մասին:Անցում կատարվեց «Յոթ սարից, յոթ ձորից այն կողմ» վահանակին, որի օգնությամբ աշակերտները ներկայացրին բաժնում ընդգրկված ստեղծագործությունները: Կատարվեցին
զույգային և խմբային աշխատանքներ, խաչբառի լուծում: Կշռադատման փուլում երեխաները կատարեցին
դատողություններ` ի՞նչ գիտեին, ի՞նչ զգացին,
ի՞նչ սովորեցին հեքիաթներից: Դասի ընթացքում երեխաները ցուցաբերեցին ակտիվություն
և հետաքրքրություն թեմայի շուրջ:
|
14.02.2014թ. III(ա) դասարանում դասվար` Ալվարդ Եղիազարյանը կազմակերպել էր բաց դաս «Մայրենի» առարկայից` «Ճանապարհորդ գորտը» թեմայով:Դասի սկզբին երեխաները ներկայացրին գրական ժանրերը` բանաստեղծություն, պատմվածք, առակ, հեքիաթ, նրանց առանձնահատկությունները, որին ըստ դասի նպատակի (գրավոր խոսքի զարգացում, փոխադրության նախապատրաստում` կռահման մեթոդով) հաջորդեց փոխադրության տեքստի շարադրմանը ներկայացվող պահանջների մասին ուսոցչի բացատրությունը: Այնուհետև սովորողները տեքստի բովանդակությունը պատկերող պաստառի վրա շարժական գորտերով վերարտադրեցին տեքստն ու լրացրեցին համանուն աղյուսակը: Դիտեցին հատված «Ճանապարհորդ գորտը» մուլտֆիլմից և կատարեցին բառային աշխատանք: Ընկալման փուլում սովորողները ելնելով վերնագրից փորձում էին կռահել տեքստի բովանդակությունը, հարց ու պատասխանի միջոցով պարզում հեքիաթում տեղի ունեցող դեպքերի հետագա ընթացքը և հերոսների գործողությունների հաջորդականությունը: Կշռադատման փուլում ուսուցչի պահանջով երեխաները ներկայացնում էին իրենց մտորումներն ու վերաբերմունքը իրական կյանքի մասին: Դասը հաջողված էր, դինամիկ և ուսանելի:
|
13.02.2014թ. Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի` Մ. Եղիազարյանը IX(բ) դասարանում կազմակերպել էր բաց դաս «Քուչակի հայրենները» թեմայով : Դասի խթանիչ փուլում սովորողները պատասխանեցին Նահապետ Քուչակի կյանքին ու կենսագրությանը վերաբերվող ուսուցչի հարցերին:Այնուհետև անրադարձան սուլթանի և նրա պատվերով կառուցված յոթ եկեղեցիների ավանդազրույցին, ինչպես նաև հայրենների Քուչակի հեղինակ լինելու Պ.Սևակի, Մ. Աբեղյանի կասկածներին: Պատմեցին հայրենների կառուցվածքի, տաղաչափության մասին: Կարդացին ասույթներ սիրո, պանդխտության մասին` արդիականացնելով վերջինս:Քուչակի հայրեններում աշակերտները հատկապես ընդգծեցին բանաստեղծությունների 1. բյուրեղացած սեղմությունը 2. անակնկալ ու անսպասելի ավարտը 3. անչափ հյութեղ բանաստեղծական պատկերները 4. բնությունը սիրած կնոջը պատկերելու և գովերգելու միջոց ծառայեցնելու կարուղությունը: 5. գունային մտածողության դրսևորումները: Դասի ավարտին կատարվեց անրադարձ. հայրենները համեմատեցին համաշխարհային գրականության գլուխգործոցների հետ:
|
Փետրվարի 26-ին (II դասաժամ) III Գ դասարանում կազմակերպվեց բաց դաս`«Մաթեմատիկա» առարկայից, դասվար` Գայանե Բաղդասարյանի ղեկավարությամբ: Դասի թեման «Բազմանիշ թվերի գումարում» թեմայի ամփոփումն էր:
Դասը երեխաները սկսեցին թվերի մասին հետաքրքիր պատմություններով: Այնուհետև ուսուցչուհու պահանջով ձևակերպեցին բազմանիշ թվերի գումարման կանոնն ու գրատախտակին լուծեցին բազմաթիվ վարժություններ: Այնուհետև աշակերտները բաժանվեցին խմբերի և խմբային աշխատանքի ընթացքում առանձնացրին 4-ով` նվազման կարգով, 7-ով` աճման կարգով, թվերն ու դրանք գրեցին գրատախտակին: Վերջում կատարվեց անրադարձ: Աշակերտ- ները ներկայացրին ի՞նչ գիտեին և ի՞նչ սովորեցին այդ դասին: Դասը դինամիկ էր և ուսանելի:
|
Դասի թեման էր <<Առակս
ի՞նչ կցուցանե>> թեմայի ամփոփում:Սովորողները սկզբում ներկայացրեցին առակը` որպես գրական ժանր, բացահայտեցին նրա կառուցվածքային տարրերը: Անրադարձան հայ և այլազգի առակագիրներին, նրանց ստեղծագործո-ւ թյուններին: Աշակերտները համառոտ բեմականացրին և մեկնաբանեցին <<Առյուծը և մարդ>>, <<Իմաստուն զինվորը>>, <<Աղվեսն ու հովազը>>,<<Գայլերն ու ոչխարները>>, <<Ուղևորներն ու սոսին>> առակները: Գրատախտակին՝ կատարեցին բառային աշխատանք: Վերջում կատարվեց անրադարձ և աշակերտները ներկայացրեցին Վ.Այգեկցու, Մ.Գոշի, Եզոպոսի, Ի.Կռիլովի, Աթ.
Խնկոյանի առակների հիման վրա իրնց խմբերի պատրաստած վահանակները: Դասն ուսանելի էր, հագեցած դիտակտիկ նյութերով: Ուսուցչուհի` Անուշ Փարսադանյան 20.02.2014թ.
|
 Ամանորյա տոներին ընդառաջ 4ա դասարանում (դասվար Լ. Այվազյյանի գլխավորությամբ) կազմակերպվեց միջոցառում
` "Ամանորի խորհուրդը " խորագրով:
Բարձր տրամադրությունը, ուրախ երգն ու պարը, բանաստեղ- ծություններն
ու բարեմաղթանքներն ամանորյա տոնածառի կենտրոնաձիգ
տարերքն էր դարձել:Սովորողներից յուրաքանչյուրը յուրովի բացահայտեց Ամանորի խորհուրդն
ու խոհրդանիշները: Ինչպես նաև տեղեկություն հաղորդեցին տարբեր երկրներում ազգային Ամանորյա
սովորույթների մասին: Վերջում կազմակերպվեց խաղ-մրցույթ` սովորողների և ծնողների մասնակցությամբ,
և հաղթող ծնողները ստացան երեխաների կողմից պատրաստած պարգևներ:
|
Հայաստանյան մեղմ ու շոյող աշունն իր ուկեհանդերձ ժպիտով հայտնվել էր հ.45 հիմնական դպրոցի հանդիսությունների դահլիճի հյուրընկալ կամարների տակ:
IIԳ դասարանի աշակերտները (դասվար` Արմինե Բաբասյան) երաժշտական գողտրիկ հեքիաթ ներկայացրին աշնանային ոսկեհեր անտառի, այգիների հարուստ բերք ու բարիքի, Աշուն տատիկի անսպառ բարության և առատաձեռնության մասին: Միջավայրը լի էր տերյանական քնքուշ ու նուրբ շնչով, Վիվալդիի և այլոց աշնանային մելամաղձոտ երաժշտության կախարդական հնչյուններով: Միջոցառւմը հաջողված էր և ուսանելի:
28.11.2013
|
 ![]()
Դասի նպատակն էր. արվեստի միջոցով սովողների մեջ ձևավորել վերաբերմունք մայրության արժեքների վերաբերյալ: Դաստիարակել ուշադրություն, հարգանք, հոգատարություն: Զարգացնել նրանց մոտ ներքին լսողության և տեսողության զգայարանները:
Դասի խնդիրներն էր ներկայացնել
Ռաֆայել Սանտիին որպես Վերածննդի դարաշրջանի մեծագույն նկարչի: Սերմանել ճաշակ դեպի
բարձրարժեք ստեղծագործությունը, դեպի գեղանկարչությունն ու երաժշտությունը: Դասի ընթացքում սովորողները ուսուցչի օգնությամբ քննարկեցին և վերլուծեցին Ռ. Սանտիի <<Սիքստինյան Աստվածամայր>> նկարի բովանդակությունը և նկարչի կատարման տեխնիկան: Անրադարձան <<Մայր>> հասկացությանը որպես՝կյանքի խորհրդանիշի, սրբության, հավերժություն, ջերմության, սիրո: Աշակերտներն արտասանեցին բանաստեղծություններ
նվիրված մայրիկին, պատմեցին պատմություններ կենդանական աշխարհից: Դիտեցին փոքրիկ ֆիլմ
մայրիկին կորցրած արջուկի մասին: Դասը սովորողներն տվեց - գաղափար վերածննի դարաշրջանի մեծ նկարիչների ստեղծագործությունների, նրանց կյանքի ու գործունեության մասին, ծանոթացան Շուբերտի <<Ավե Մարիա>>
ստեղծագործությանը:
- ստեղծագործության մեջ հեղինակի կողմից ներդրված գաղափարներն ու սիմվոլները, զգացմուները , տրամադրությունը և գունային ներդաշնակությունը ինքնուրույն վերլուծելու կարողություն:
|
 7Ա դասարանի սովորոների կամքով ոսկեհանդերձ աշունը 45 դպրոցի դահլիճում յուր իրավունքների մեջ էր մտել, գործի դնելով իր հարուստ ներկապնակի վառ ծիրանի, կարմիր ու երփներանգ գույները: Ոսկեհեր աշունն էր տիրում դալիճում, թվում էր մեղմ քամին խաղում է տերևի հետ, երեխաներն էլ միացել էին տերևներին ու միասին աշնան խաղն էին խաղում: 
Աշնանային խայտաբղետ գույներով և մրգառատ զամբյուղներով, հագեցած դահլիճում
բերքառատ աշնան գովքն ու հմայքն արտահայտվում էր ուրախ երգով ու պարով: Միջոցառման ամենատպավորիչ մասը, թերևս, հեքիաթային, առասպելական մոտիվներով բեմադրված ներկայացումն էր, որն իր ինքնատիպ բովանդակությամբ լրացրեց աշնանային հեքիաթը: Երեխաներն իրնց մանկական հոգու երևակայությամբ աշնանային գրավչությանը նոր հմայք տվեցին:
Միջոցառումը կազմակերպել էր 7Ա դասարանի դասղեկ` Արմինե Բաղդասարյանը` ծնողական համայնքի նախագահ` Լուսինե Հակոբյանի աջակցությամբ:
|
Պատմուոթյան ուսուցչուհի Ս. Գևորգյանն իր բաց դասն անցկացրեց Սուրբ Էջմիածնի համալիրի «Հռիփսիմե», «Գայանե» և « Մայր
աթոռ» տաճարներում:Աշակերտները տպավորված էին իրենց ուսուցչի մեկնաբանությամբ ուղեկցվող` ազգային հոգևոր հուշարձանների , հնավայրերի
պեղումներից ցուցադրված հարուստ նյութերի, ձեռագրերի ու արվեստի մեծարժեք կոթողների դիտումներից:
|
«Երեբունի - երևան - 2795» տոնակատարությունը, որն անցկացվեց հոկտեմբերի 11-ին և 12-ին, կրում էր «Իմ սրտի ուղեկից» նշանաբանը: Տոնակատարության մեկնարկը տրվեց հոկտեմբերի 11-ին «Էրեբունի» թանգարան-արգելոցի հարակից հրապարակում` փողոցի եկայնքով ժողովրդական, արվեստի գործերի, ազգային խաղերի, տարազի, խոհանոցի ցուցադրությամբ: Միջոցառումն անցավ տոնական ուրախ մթնոլորտում, որին իրենց ակտիվ մասնակցությունն ունեցավ հ.45 հիմնական դպրոցի աշակերտները և մանկավարժական կոլեկտիվը տնօրեն` Մ. Փաշայանի ղեկավարությամբ: Էրեբունի վարչական շրջանի ղեկավարությունը շնոհակալագիր է հանձնել Երևանի հ.45 դպրոցի կոլեկտիվին և Նարեկ Բալդրյանին (6ա դաս.) «Երեբունի - երևան - 2795» տոնակատարությանն ակտիվ մասնակցելու համար:
|
Դասը սկսվեց «азбука» և «алфавит» բառերի ծագումնաբանության և նշանակության բացատրությամբ, սովորողները տվեցին ռուսաց լեզվի այբբուբենի կառուցվածքային առանձնահատկության մեկնաբանությունը: Ռուսերեն «алфавит» -ը համեմատեցին հայերեն, ֆրանսերեն, անգլերեն այբբունների հետ: Այնուհետև ուսուցչուհին երեխաներին սալիկահանդեսի ցուցադրման ուղեկցությամբ սովորողներին ներկայացրեց սլավոնական այբբուբենի հեղինակ` Կիրիլը և Մեֆոտիյը, հակիրճ պատմեց նրաց կենսագրությունը:
Ֆիզկուլտ դադարից հետո սովորողները կատարեցին մի քանի առաջադրանք.
1. 1. Լրացրեցին բաց թողնված տառերը В_рона, л_жка, в_ногр_ад, тр_вка, кн_га, ст_л, шк_ла, цв_ток բառերում և դրանցով կազմեցին նախադասություններ:
2. 2. {C}Պատասխանեցին տառերի դիրքային տեղորոշմանը վերաբերվող ուսուցչի հարցերին:
3. 3.{C}Տրված բառերը դասավորեցին ըստ այբբենական կարգի:
Դասի ամենահետաքրքիր մասն էր կազմում երեխաների հորինած հեքիաթները, որոնց հերոսները տառերն էին, ինչպես նաև այդ հեքիաթների գունային հետաքրքիր լուծումներ գտած նկարչական ներկայացումները: Որից հետո դիտեցին «победа« պատմության հիման վրա ուսուցչի պատրաստած սալիկահանդեսը:
Դասը հագեցած էր դիդակտիկ նյութերով, ՏՀՏ-ի կիրառությամբ, ուսանելի էր:
|
Նոյեմբերի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տեղի ունեցավ «Լավագույն ուսուցիչ» մրցույթի 2013 թվականի հաղթողների մրցանակաբաշխության հանդիսությունը:
«Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթը Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի և ՀՀ կրթության գիտության նախարարության համագործակցության շրջանակ- ներում իրականացվում է արդեն 10 տարի: Մրցույթի մասնակից. հ.45 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սեդա Հարությունյանը հաղթահարել է վերոհիշյալ մրցույթի բոլոր փուլերը, քաղաքային փոիլում գրավել I տեղը: Սեդա Հարությունյանը արժանացել է պատվոգրի և դրամական պարգևի:
|
Նոյեմբերի 20-ին դպրոցի դահլիճում տեղի ունեցավ <<Պոեզիան երգի թևերով>> խորագիրը կրող միջոցառումը: Vբ դասարանի աշակերտները դասղեկ Արմինե Սահակյանի ղեկավարությամբ ներկայացրեցին հայրենասիրական, մայրենի լեզվի, բնության, մոր և հավերժական այլ թեմաներով գրված բանաստեղծություն ներ, որոնք կարծես թևեր առան և երգի միջոցով մտան հանդեսատեսի սրտերը:Աշակերտների շուրթերց հնչեցին <<Հայ զինվոր>>,<<Ես լսեցի մի անուշ ձայն>>, << Մայրենի լեզու>>,<< Անձրև եկավ>> երգերը: Նշվեց ,որ երգը եղել է մարդու կյանքի անբաժանելի մասնիկ, որ այն ուղեկցում է մարդկանց թե ուրախության և թե տխրության պահերին, և երգն ու երաժշտությունն են միջնորդ մարդու հոգեկան ու զգայական կյանքի միջև:![]()
|
9բ դասարանում անգլերենի ուսուցչուհի Գ. Մկրտչյանը կազմակերպեց բաց դաս «Ինչու՞ սովորեմ անգլերեն» թեմայով:Սովորողները շատ լավ պատկերացնում էին անգլերենի իմացության կարևորությունը, քանի որ, ինչպես նշեցին նրանք, աշխարհում ամենաշատ տարածված և ամենաշատ օգտագործվող լեզուն է:Գրեթե 700 միլիոն մարդ խոսում է անգլերեն( որպես օտար լեզու): Լեզուն ունի հարուստ բառապաշար : Աշխարհի համակարգիչների ինֆորմացիայի ավելի քան 80%-ը անգլերենով է: Աշխարհի 5 ամենամեծ հեռարձակման կենտրոնների (CBS, NBC, ABC, BBC և CBC) լեզուն անգլերենն է: Զբոսաշրջիկները տեղացիների հետ հիմնականում հաղորդակցվում են անգլերենով և այլն: Դասի ժամանակ կազմակերպվեց երկխոսություններ, որին մասնակցեց ամբողջ դասարանը: Սովորողները բեմադրեցին երկխոսոթյուն սրճարանում: Ասացին թևավոր խոսքեր լեզվի մասին և անգլերեն բառերով կազմեցին պրիզմա: Վերջում կատարեցին անրադարձ և եկան այն եզրակացության, որ նշված փաստերը համոզիչ մոտիվացիա են հանդիսանում անգլերենին տիրապետելու համար: 07.11.2013թ.
|
Երևանի հ.45 հիմնական դպրոցի աշակերտական կոմիտեյի աշխատակազմը
(2014-15 ուտարի)
Աշակերտական խորհրդի կազմը.
Աշակերտական խորհրդի նածագահ – Անժելա Հարությունյան
Աշակերտական խորհրդի փոխնախագահ – Մարիա Չիչոյան
Աշակերտական խորհրդի քարտուղար – Զինաիդա Իրիցյան
Տեղեկատվական հանձնախումբ Ուսումնադաստիարակչական հանձնախումբ
Ղեկավար – Անուշ Հովհաննիսյան (VIIԱ) Ղեկավար - Լուսինե Հատիմոսյան (VIԱ)
Անդամներ 1. Սիլվա Հովհաննիսյան (IXԱ) Անդամներ 1. Մարիամ Խուրշուդյան (VIIԲ)
2. Մերի Թադևոսյան (IXԱ) 2. Շողիկ Ղարագյոզյան (VIIԲ)
3. Մերի Մարտիրոսյան (IXԱ) 3. Մհեր Հարությունյան (VIԲ)
4. Ռազմիկ Հակոբյան (IXԱ) 4. Աննա Ղարիբյան (VIIԲ)
(լրագրող խմբագիր)
Մշակութային հանձնախումբ Բնապահպանական հանձնախումբ
Ղեկավար - Արմենուհի Ավդալյան(VIIIԱ) Ղեկավար – Լիլիթ Սեդրակյան(VIԱ)
Անդամներ 1. Սոնա Մակարյան(VIIIԱ) Անդամներ 1. Անի Մանուկյան(VIIԱ)
2. Մարիամ Սարգսյան(VIIIԱ) 2. Թերեզա Միրզոյան(VIIԱ)
3. Մարիա Ղազարյան(VIIԱ) 3. Էդմոն Ղազարյան(VIԱ)
4. Նարեկ Բալդրյան(VIIԱ) 4. Էրիկ Արշակյան(VIԱ)
5. Էլեն Հովհաննիսյան(VIIԱ) 5. Ռուզաննա Հայրապետյան(VIԱ)
6. Օվսաննա Սուքիասյան(VIIԱ)
Կարգապահական հանձնախումբ Սպորտի և ռազմամարզական հանձնախումբ
Ղեկավար – Սարգիս Հակոբյան(VIԱ) Ղեկավար - Վազգեն Մխիթարյան(VIIԲ)
Անդամներ 1. Շուշանիկ Հովսեփյան(VIԱ) Անդամներ 1. Գոռ Մկրտչյան(VIIIԲ)
2. Մերի Թեմեջիկյան(VIԱ) 2. Անդրանիկ Զարգարյան(VIIԲ)
3. Գայանե Մխիթարյան(IXԱ) 3. Դավիթ Մելքոնյան(VIԳ)
4. Նինա Բաբախանյան(IXԱ) 4. Արթուր Վարդանյան(VIԳ)
5. Սամվել Վարդանյան(VIIԱ)
Սոցիալ – առողջապահական հանձնախումբ
Ղեկավար - Թամարա Մարտիրոսյան(VIԳ)
Անդամներ 1. Լիանա Ասատրյան(VIIԲ)
2. Էլիզա Միրզոյան(VIԳ)
3. Լիլիթ Սաքոյան(VIԳ)
4. Միլենա Բաղդասարյան(VIԳ)
5. Մանե Օհանյան(VIԳ)
6. Մոնիկա Հակոբայն(VIIIԲ)
|
Երբեք հնարավոր չէ գերագնահատել այն դերն ու նշանակությունը, որ ունի ուսուցիչը սերունդների դաստիարակության գործում: Մարդիկ, ովքեր իրենց հոգու լույսն ու ջերմությունը չեն խնայում իրենց սաների համար, ովքեր, անտեսելով սեփական հոգսերն ու խնդիրները, նվիրումով իրենց գործն են կատարում, նրանք արժանի են կրելու "Ուսուցիչ" վեհ կոչումը:Շնորհավո՛ր տոնդ, ուսուցի՛չ
|
 20.09.2013թ. Եևանի հ.45 հիմնական դպրոցի բակում տեղի ունեցավ կավճանկարի մրցույթ` նվիրված անկախության օրվան: Երկրորդ դասարանցիները հաճույքով
և խանդավառությամբ էին մասնակցում մրցույթին: Նրանց փոքրիկ ձեռքերում գունավոր կավիճները հրաշքներ էին գործում դպրոցի
բակում` բացահայտելով յուրաքանչյուրի ստեղծագործական ունակություններն ու մանկական մտքի թռիչքը:
Ամբողջ բակը լցված էր արևներով, Մասիս
սարով, Արարատյան դաշտավայրի բնապատկերներով,
երեխաների աշխույժ խինդ ու ծիծաղով: Փոքրիկների վառ երևակայության շնորհիվ թվում էր` ողջ Հայաստան աշխարհն էր թևեր առել ու ամփոփվել բակում: Մրցույթի վերջում երեխաներին անակնկալ մատուցվեց:
Կազմակերպիչ ուսուցիչները պատրաստել էին մրցանակներ, որոնք տրվեցին մրցույթի մասնակիցներն:
|
Ամռան հրաժեշտի համբույրով և աշնան առաջին ժպիտով
հագեցած այս օրը մեր դպրոցի համար բացվել է մի յուրահատուկ առաքելությամբ՝ գոյության 77-րդ տարում կրթել և դասատիարակել ևս մեկ սերունդ:
Խինդ
ու ծիծաղն էր թևածում դպրոցի բակում: Հատկապես
խանդավառ էին ու մի քիչ զարմացած առաջին դասարանցիները,
իսկ 9-րդ դասարանի շրջանավարտների աչքերում
գողունի թախիծ էր ամբարված:
Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ
դպրոցի տնօրեն պարոն Փաշայանը, ուսուցչուհի ընկեր Բաբասյանը,
ծնողական համայնքի անունից Լ. Ենոքյանը, իսկ միջոցառման ավարտին հնչեց Երևան քաղաքի քաղաքապետ պարոն Տ. Մարգարյանի ուղերձը:
Երկնքում ճախրող աղավնիները և սպասումներով լի փուչիկները ավետեցին
նոր ուսումնական տարին:
|

Երևանի
հ.45 հիմնական դպրոցի VIIIԱ դասարանի
սովորողները 2013թ. հունիսի 2-ին Մասնակցել են Երևան քաղաքի Պատմության թանգարանում
կազմակերպված <<Ճանաչիր Երևանը>> խորագիրը կրող Խաղ-էքսկուսիային և ստացել
են շնորհակալագիր:
|
 IVԱ դասարանի
սովորողները (դասվար`
Հ. Վարդումյան) հանդես
եկան <<Հայկյաններ>> խորագիրը
կրող միջոցառմամբ:
Ցերեկույթի նպատակը երեխաների
հոգում ամենազորեղ զգացումների` հայրենասիրության և ազգասիրության սերմանումն էր:
Հայաստանը աշխարհի ամենահնագույն ժողովուրդներից
մեկի` հայերի հայրենիքն է, իսկ հայրենիքն այն տեղն է, որտեղ մարդը, ծնվել և ապրում է, որտեղ
ծնվել ու ապրել են նրա ապուպապերը:
ԵՎ ամեն մի հայ մարդ ու մանուկ պարտավոր է իմանալ ճանաչել իր քաջազուն
նախնիներին, շարունակել նրանց գործը, քանի որ ով չգիտի իր ժողովրդի պատմությունը նա
չի կարող իր երկրի տերը դառնալ:
Այս փոքրիկ
հրաշքները լավ գիտեն այդ և դա է պատճառը, որ նրանք բոլորն անչափ սիրում են մեր հինավուրց
հայրենիքը, հպարատանում նրա դարավոր պատմությամբ ու աննման հուշարձաններով, բարձրբերձ սարերով, խոր-խոր կիրճերով, սառնորակ
ջրերով ու կապույտաչյա Սևանով, քառագագաթ Արագածով, ալեհեր Արարատով...
|
Արթուր Սահակի Միրզոյանը (ծնված 1998թ. նոյեմբերի 8-ին Երևանում) սովորում է Երևանի հ.45 հիմնական դպրոցի IXգ դասարանում: Արթուրն ունի ուսման բարձր առաջադիմություն: Նա աչքի է ընկնում ուսումնական և արտաուսումնական աշխատանքների նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքով. չի բավարարվում ձեռք բերածով, անընդհատ ձգտում է հարստացնել գիտելիքները: Հաճախում է ԹՈւՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: "TEDx Kids@Yerevan2013" միջոցառման բանախոսներից է:
Արթուրը պրպտող է, աշխատասեր և յուրահատուկ սեր ունի "Հայոց լեզու" և "Գրականություն" առարկաների նկատմամբ:
2012 թվականի դեկտեմբերին հ.45 դպրոցի IXա և IXգ դասարանների մի խումբ աշակերտներ(այդ թվում և Արթուրը) մասնակցեցին "Հայ տպագրիչները" թեմայով մրցույթին և հաղթող ճանաչվեցին: Մրցույթի ընթացքում խելացի և դիպուկ պատասխաններով աչքի ընկավ հատկապես Արթուրը:
2013թ. մասնակցել է տարբեր օլիմպիադաների: Բարձր միավորներ է վաստակել պատմությունից և հայոց լեզվից: Մասնակցել է "Պատմություն" առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլին: "Հայոց լեզու" առարկայից անցել է բոլոր փուլերը և հանրապետական փուլում շահել է առաջին մրցանակը (ուսուցիչ` Սեդա Հարությունյան):
Արթուրը պարտաճանաչ է, կարգապահ, նպատակասլաց և ստանձնած պարտականությունները կատարւմ է բարեխղճորեն: Կարողանում է հմայել ընկերներին իր մաքուր, գրական հայերենով: Ազնիվ ընկեր է, վայելում է ընկերների ու ուսուցիչների հարգանքն ու անկեղծ համակրանքը:
|
23.04.2013թ. Երևանի հ.45 հիմնական դպրոցում տեղի ունեցավ "Ում նվիրեմ
սրտիկս” խորագրով միջոցառումը, որը կազմակերպել էր IԲ դասարանի դասվար`
Մարգարիտա Մուրադյանը` իր սաների հետ: Ճաշակով
ու գեղեցիկ ձևավորված դահլիճում փոքրիկները հրաժեշտ տվեցին "Այբբենարան”-ին: Երեխաներն
իրենց փոքրիկ սրտիկներն էին "նվիրում” մայրիկներին, հայրիկներին, հայերենի առաջին ուսուցչին`
Մաշտոցին, ուսուցիչներին, ընկերներին, հարազատ մարդկանց, եռագույն դրոշին ու անկախ հայրենիքին: Աշակերտներից մեկը խոստացավ
լավ սովորել և իր սրտիկը նվիրեց դպրոցի տնօրեն` Մ. Փաշայանին: Ագահ մարդը չտեղավորվեց սրտիկում և դուրս մնաց, քանի որ աշխարհում փողից
շատ ավելի կարևոր բաներ կան: Ապա աշակերտները իրենց մեծ սրտիկը նմանեցրին քաղաքին,
որտեղ դպրոց, հիվանդանոց, այգիներ կան: Բայց
փոքրիկների` անծայրածիր օվկիանոսի նմանվող սրտիկներում էլի տեղ մնաց, ու դա էլ որոշեցին
պահել Երկիր մոլորակի համար: Երեխաները մեծ ոգևորությամբ էին բաժանում իրենց
սրտիկները, որն ուղեկցվում էր գեղեցիկ արտասանությամբ ու մանկական երգերուվ: Միջոցառումն ուսանելի էր և փոքրիկներին սովորեցնում
էր սիրել հայրենիքը. դպրոցը, ծնողներին, ՀՀ խորհրդանիշերը:
|
2013թվականի ապրիլի 22-ին Երևանի հ.45 հիմնական դպրոցի դահլիճում տեղի ունեցավ "Հրաժեշտ այբբենարանին” խորագրով միջոցառումը
IԱ դասարանի դասվար` Անուշ Սարգսյանի
ղեկավարությամբ: Երեխաներից յուրաքանչյուրը հանդես եկավ ողջույնի խոսքով:Հանկարծ բեմում
հայտնվեց Անգետիկը, գտավ մի գիրք և հրավիրց իր սիրելի ընկերներին` Անբան Հուռիին, Քաջ
նազարին, Անխելք մարդուն, Սուտլիկ Որսկանին, Կառլսոնին, Ալիսի աղվեսին, Բազիլո կատվին,
որ միասին ճանաչեն գտնված գիրքը: Բայց հերոսները չկարողացան ճանաչել, և ահա եկավ Չիկարելին:
Նախ ուղղեց հերոսների վարքը. չի կարելի սուտ
խոսել, չի կարելի պարծենկոտ լինել, չի կարելի ագահ ու շատակեր լինել: Երեխաները գտան
մի ասացվածք. "Լավ է գիտունին լինել գերի, քան անգետին` սիրելի”: Հետո եկավ Գիտունիկը,
Անգետիկից վերցրեց գիրքը և ցույց տվեց երեխաներին: Երեխաները միաբերան ասացին իրենց
ծանոթ գրքի անունը` "Այբբենարան”: Գիտունիկը մեծարեց "Այբբենարան”-ը` որպես լույիսի
ու գիտության բանալի: Հնչեցին ուրախ երգեր` նվիրված դպրոցին, մեսրոպյան տառերին, "Այբբենարան”-ին,
Հայաստան երկրին:
|
2013թ.
ապրիլի 19-ին Երևանի հ.45 հիմնական դպրոցում
տեղի ունեցավ ժամանակակից մանկագիր Սուրեն Մուրադյանի կյանքին ու գրական ժառանգությանը
նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արմինե
Հակոբյանը: Միջոցառմանը մասնակցում էին 5գ դասարանի աշակերտները: Սովորողների
շուրթերից հնչեցին գրողի բանաստեղծությունները, թևավոր խոսքերն ու ազնվության, արդարության
դասերը, որոնք բանաստեղծը պատգամում է եկող սերունդներին: Բանաստեղծի գործերը թափանցում
ու ջերմացնում էին մանուկների հոգիները, և նրանք մեծ ոգևորությամբ էին բեմադրում Ս.
Մուրադյանի ստեղծագործությունները, պատմում մանկագրի կյանքի ու աշխատանքային գործունեության,
ստացած մրցանակների ու մեդալների մասին: Միջոցառմանը հնչեցին նաև մանկագրի խոսքերով
գրված մի շարք երգեր, որոնք նույնպես կատարում էին աշակերտները երաժշտության ուսուցչուհի
Անի Հարությունյանի նվագակցությամբ: Իսկ 5-րդ <<գ>> դասարանցիների ջանքերով
բեմադրած պար-ներկայացումը, որը համահունչ էր Սուրեն Մուրադյանի մանկական գործերին,
մեծ ոգևորությամբ ընդունվեց հանդիսատեսի կողմից և նոր շունչ հաղորդեց արդեն իսկ հրաշալի
միջոցառմանը:
Միջոցառումն ուսուցանող էր. այն սովորեցնում էր լինել
բարի, ազնիվ, արդար, սիրել աշխատանքը, ուսումը, հարգել մեծերին…
Միջոցառումն ավարտվեց բանաստեղծի՝ վերջերս գրված բանաստեղծությամբ.
Իմ մահից հետո որքա՜ն ծաղիկներ դեռ պիտի բացվեն,
Իմ մահից հետո որքա՜ն նոր երգեր պիտի թևածեն,
Իմ
մահից հետո որքա՜ն մանկիկներ պիտի աշխարհ գան,
Իսկ
ես չեմ լինի, ավա՜ղ, չեմ լինի…
|

11.04.2013
Երևանի հ.45 դպրոցի հանդիսությունների դահլիճում IIIԱ դասարանի սովորողները
դասվար Լիլիթ Այվազյանի ղեկավարությամբ ներկայացրեցին «Մեծն Թումանյան» միջոցառումը: Հանդիսությունը սկսվեց «Հայը»
շարքին պատկանող, մեր մեծերին լուսաբանող, Թումանյանին նվիրված հատվածով, որին
հաջորդեց բանաստեղծի կյանքն ու գործունեությունը ներկայացնող թումանյանական տողերով համեմված շնորհանդեսը: Երեխաները ներկայացրին քառատողերի ու մտքերի
գեղեցիկ ընտրանի: Այդուհետ երաժշտության տակ
եկան լոռեցու հանդերձանքով «ծերունիները» ,
ծալապատիկ նստեցին ընկուզենու ծառի տակ , զրուցեցին, մի թաս «գինի» խմեցին, մեծավարի խրատեցին փոքրերին "Ապրե°ք, երեխե°ք,բայց մեզ պես չապրեք”:
Յուրահատուկ էր երեխաների մոտեցումը Թումանյանի
հեքիաթներին: Սկզբում մունետիկիները ի լուր աշխարհի հայտարարեցին թագավորի
հրովարդակը թագավորի կողմից համոզիչ սուտ հորինելու մասին. հաղթողի ընծան
թագավորության կեսն էր: Հետո բոլոր հեքիաթների
հերոսները` Քաջ Նազարը, Անբան Հուռիի մայրը, Կիկոսը, անխելք մարդը,
շտապեցին թագավորական պալատ` իրենց սուտը ներկայացնելու: Դեպքերն ընթանում էին հեքիաթների ոճին և երեխաների
պատկերացումներին համապատասխան: Հանդիսատեսը մի
պահ մոռացել էր, որ դերասանները III դասարանի երեխաներ
են:
Սովորողների դերասանական ձիրքը, ասմունքը, հեքիաթին բնորոշ հագուստները, բեմի
ձևավորումը, ուրախ երգն ու պարը պարգևեցին հաճելի պահեր և բարձր
տրամադրություն:
|
 Մարտի15-ին հանրակրթական դպրոցներից առաջինը Երևանի հ. 45 դպրոցում մեկնարկեց Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումների սկիզբը: Գարուն, խինդ ու ծիծաղ էր լցվել դպրոցի դահլիճը, ուր երեխաները վարպետորեն
ներկայացրին դպրոցի ֆրանսերենի ուսուցչուհիներ
Ռուզան Ադոյանի, Անժելա Բաբելյանի , Նունե Սաքանյանի կազմակերպած "Ֆրանսիան
արվեստի սիրտն է” միջոցառումը: "Կոշկավոր կատուն” հեքիաթի
հյուրերն էին արվեստի տարբեր ճյուղերի ներկայացուցիչներ, որոնք Մարկիզ Կարաբասին զարմացրին ու հիացրին "Տիկնիկների պարով”, "Կարմենի
կրքոտ պարային կատարումով, Էլեն Սեգարայի և Անդրեա Բոչելլիի զուգերգերի չքնաղ ներկայացումներով: Յուրատեսակ հմայքով էր լեցուն նաև բալետային թեթև պարը: Ողջ միջոցառման ընթացքում
դահլիճում թևածում էր վարժ ֆրանսերենով աշակերտների խոսքը, ֆրանսիացիներին հատուկ գողտրիկ
ժպիտն ու անսահման սերը:Այս միջոցառումը մի անգամ ևս հավաստեց, որ տարիների հոլովույթի
մեջ ֆրանսերենի դասավանդման ու տարածման կարևորությունը դպրոցում ոչ միայն չի խամրել,
այլև շարունակում է նոր ոգով ծաղկել: Նման միջոցառումները հերթական անգամ փաստում են
հայ-ֆրանսիական հարաբերությունների անխախտ բարեկամություն
|


Երևանի հ.45 հիմնական դպրոցի աշակերտները և ուսուցիչներ մեծ խանդավառությամբ մասնակցեցին մարտի 23-ի գարնանային շաբաթoրյակին : Կատարվեց դպրոցի շրջակայքի մաքրման աշխատանքներ: Բոլորը համակված էին տոնական տրամադրությամբ և իրենց քաղաքի գեղեցկության ու մաքրության մասնակիցը լինելու հպարտությամբ:
|
Փետրվարի 28-ին լրացավ Սումգայիթյան Ջարդերի 25 տարին: Ուսուցիչներ` Ս Գևորգյանի և Ս. Պողոսյանի ղեկավարությամբ Երևանի հ.45 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները դպրոցի հանդիսությունների դահլիճում ներկայացրեցին և դատապարտեցին 1988 թվականի փետրվարի 26-29-ին ադրբեջանական իշխանությունների փաստացի աջակցությամբ և ԽՍՀՄ ղեկավարության թողտվությամբ Ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքում տեղի են ունեցած հայերի զանգվածային ջարդեր, որոնք իրենց դաժանությամբ
ցնցեցին
համաշխարհային հանրությանը: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին բոլոր նրանց հիշատակը, ում արժանապատվությունը ոտնահարվել էր ողբերգական այդ
օրը:
Միջոցառման ընթացքում կարմիր գծի պես անցնում էր այն այն ուղերծը,
որ յուրաքանչյուր հայ Սումգայիթի մասին ճշմարտությունը պետք է իմանա այնպես, ինչպես Համայն մարդկությունը` Նյուրնբերգյան դատավարության մասին , որպեսզի հնարավոր լինի խուսափել մի նոր «դարչնագույն ժանտախտից»:
|
Այսօր` 26.02.2013թ. , Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ
Երևանի հ.45
դպրոցում անցկացվեց միջոցառում` «Անաղարտ պահենք մեր մայրենին» խորագրով: Սովորողների ելույթը հագեցած էր այն գիտակցությամբ , որ ազգի լինելիությունը պայմանավորված է լեզվով և հավատով:
Այդ գաղափարի խոր գիտակցումն է, որ մեր ազգին, ի տարբերություն հնագույն շատ ազգերի, փրկել է ոչնչացումից:
Հայոց
լեզվի և գրականության ուսուցչուհի Արմինե Սահակյանի ջանքերով դահլիճը «շնչում էր» մայրենիով: 5 և 6-րդ դասարանի աշակերտները
ներկայացրեցին հայ գրերի պատմական ուղին` այն համեմելով հայոց լեզվի մասին հայ և օտարազգի մեծերի ասույթներով, բանաստեղծություններով: Անդրադար ձան նաև ազգային գրապահոցի` Մատենադարանի գանձերին`ընդգծելով վերջինիս
դերն ու նշանակությունը հայ իրականության մեջ:
|
"Անաղարտ պահենք մայրենին” խորագիրն էր
կրում IIIԲ դասարանի դասվար
Ռուզաննա Տիգրանյանի կազմակերպած միջոցառումը
, որ տեղի ունեցավ հ.45 հիմնական դպրոցի հանդիսությունների դահլիճում 21.02.2013թ.: Միջոցառման ընթացքում հնչեցին մայրինի լեզվին նվիրված բանաստեղծություններ, ասույթներ, երգեր: Միջոցառումն
ուսանելի էր ու շատ դաստիարակչական:Ողջ միջոցառման
ընթացքում կարմիր թելի պես անցնում էր հայրենասիրության
և մայրենի լեզուն անաղարտ պահելու գաղափարը:
|
6-րդ դասարան
24
|
Հովհաննիսյան
|
Անուշ
|
Վլադիմիրի
|
130213028356048
|
25
|
Ազարյան
|
Լևոն
|
Վահագնի
|
130214009935051
|
26
|
Բադալյան
|
Էնիլ
|
Արշակի
|
130204023269051
|
27
|
Բեբուտյան
|
Լևոն
|
Սուրենի
|
130207025076051
|
28
|
Հակոբյան
|
Սարգիս
|
Արշակի
|
130215004924041
|
29
|
Հակոբյան
|
Անահիտ
|
Սահակի
|
130213020946006
|
30
|
Ալեքսանյան
|
Արփինե
|
Ալբերտի
|
130220019041051
|
31
|
Ասատրյան
|
Պատվական
|
Սուրենի
|
130208011702051
|
|
5-րդ դասարան
20
|
Պետրոսյան
|
Գրենիկ
|
Կարենի
|
130208055652051
|
21
|
Զարգարյան
|
Անդրանիկ
|
Արթուրի
|
130212026262051
|
22
|
Մխիթարյան
|
Վազգեն
|
Ալիկ
|
000258/848410440/
|
23
|
Վարդանյան
|
Սամվել
|
Հայկի
|
130212012228051
|
|
4-րդ դասարան
11
|
Միրզոյան
|
Էլիզա
|
Սահակի
|
130219004471051
|
12
|
Ջանջուղազյան
|
Արշակ
|
Վլադիմիրի
|
130215014187051
|
13
|
Հովսեփյան
|
Շուշանիկ
|
Հարությունի
|
130207002619051
|
14
|
Մարտիրոսյան
|
Թամարա
|
Հովհաննեսի
|
130212030336051
|
15
|
Մուրադյան
|
Վաչագան
|
Մուրադի
|
130208012382051
|
16
|
Օհանյան
|
Մանե
|
Սասունի
|
130208029553069
|
17
|
Վարդանյան
|
Արթուր
|
Հայկի
|
130212012285051
|
18
|
Բաղդասարյան
|
Միլենա
|
Սերգեյի
|
130211033445051
|
19
|
Մելքոնյան
|
Դավիթ
|
Արթուրի
|
130212041277051
|
|
3-րդ դասարան
1
|
Մելքոնյան
|
Անժելա
|
Սարմենի
|
130213038831051
|
2
|
Դավթյան
|
Դավիթ
|
Գևորգի
|
130213036646051
|
3
|
Դոխոյան
|
Նիկոլայ
|
Արթուրի
|
130213036289051
|
4
|
Բադալյան
|
Կիմա
|
Արմենի
|
130214036074051
|
5
|
Ջանջուղազյան
|
Սարգիս
|
Վլադիմիրի
|
130215014383051
|
6
|
Միրզոյան
|
Մհեր
|
Արտակի
|
130214030864051
|
7
|
Խնկոյան
|
Նարե
|
Ռուբենի
|
130214021667051
|
8
|
Մանուկյան
|
Արտակ
|
Հենրիի
|
130214032309041
|
9
|
Զարգարյան
|
Մերուժան
|
Արսենի
|
130215061777051
|
10
|
Ասլանյան
|
Գագիկ
|
Տիգրանի
|
130219009464051
|
|
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
Հ
|
Առարկան
|
Օրը
|
Տեղը
|
1.
|
Հայոց լեզու
|
փետրվարի 23-ին
|
Երևանի Սիամանթոյի անվան հ.162 դպրոց
|
2.
|
Ֆիզիկա
|
փետրվարի 25-ին
|
Երևանի ֆիզմաթ.դպրոց
|
3.
|
Պատմություն
|
փետրվարի 26-ին
|
Երևանի Հ.Հովհաննիսյանի անվան հ.52դպրոց
|
4.
|
Քիմիա
|
փետրվարի 27-ին
|
Երևանի ֆիզմաթ.դպրոց
|
5.
|
Հայ գրականություն
|
փետրվարի 28-ին
|
Գ.Նարեկացու անվան հ.137դպրոց
|
6.
|
Մաթեմատիկա
|
մարտի
2-ին
|
Երևանի ֆիզմաթ.դպրոց
|
7.
|
Ինֆորմատիկա
|
մարտի 4-ին
|
ՀՀ ԿԳՆ ինֆորմատիկայի պետական քոլեջ
|
8.
|
անգլերեն
ֆրանսերեն,
|
մարտի 5-ին
|
Երևանի հ.174 դպրոց
|
9.
|
Կենսաբանություն
|
մարտի 6-ին
|
Երևանի Վ.Պետրոսյանի անվան հ.51
դպրոց
|
10.
|
Աստղագիտություն
|
մարտի 7-ին
|
Քվանտ վարժարան
|
11.
|
Ռուսաց լեզու
|
մարտի 11-ին
|
Երևանի Հ.Իսակովի անվան հ.132 դպրոց
|
12
|
Հայոց եկեղեցու պատմություն
|
մարտի 12-ին
|
Երևանի Ռ.Միրոյանի անվան հ.77 դպրոց
|
13.
|
Աշխարհագրություն
|
մարտի 13-ին
|
Երևանի հ.192 դպրոց
|
14.
|
ՆԶՊ
|
մարտի 14-ին
|
Հ.Պարոնյանի անվան հ.59 դպրոց
|
|
22.02.2013թ. Երևանի հ.45 դպրոցի
5ա դասարանում(ուսուցչուհի` Արմինե Հակոբյան) բաց դաս էր «Առակն իմաստուն ասում է մարդուն» թեմայով: Սովորողները դրսևորեցին անհրաժեշտ դիտողականություն, վերլուծեցին առակներում տեղ գտած դիպուկ, սուր ծաղր պարունակող, մարդկային արատները և առակների միջոցով խարազանեցին առօրյային անհարիր երեւույթները: Դասի ընթացքում դերային կատարումներով սովորողները պարզ, մատչելի և գեղեցիկ համեմատություններով ներկայացրեցին
առակները: Դասասենյակի պատերին փակցված էին առակերի հերոսների նկարները Երեխաները վրձնել էին
շողոքորթությունը, ագահությունը, խաբեությունը, տգիտությունն ու մեծամտությունը պախարակող հրաշալի պատկերներ ըստ իրենց երևակայության:
|
h.
|
կոդ
|
Ազգանուն, աբուն
|
միավոր
|
1
|
11522
|
Հովհաննիսյան
Անուշ
|
12
|
2
|
11524
|
Իրիցյան Զինաիդա
|
9
|
3
|
10475
|
Մանուկյան Անի
|
7
|
4
|
10477
|
Պետրոսյան Գրենիկ
|
7
|
5
|
11523
|
Բեբության
Լևոն
|
7
|
6
|
10476
|
Սուքիասյան
Արմինե
|
6
|
7
|
12784
|
Ասատրան Պատվական
|
17
|
8
|
12785
|
Հակոբյան
Սեդրակ
|
6
|
9
|
13586
|
Մնացականյան
Էդմոնդ
|
11
|
10
|
13591
|
Թադևոսյան
Գայանե
|
8
|
11
|
13589
|
Հակոբյան
Սվետլանա
|
7
|
12
|
13590
|
Հովհաննիսյան
Անի
|
7
|
|
13.02.2013թ. Երևանի հ.45 դպրոցի VIIբ դասարանում կայացավ բաց դաս "Ռւսսաց լեզու" առարկայից «Հավերժ արևին լույս երաժշտության մեջ, քո անունն է Մոցարտ » վերնագրով : Դասի ընթացքում սովորողները բազմակողմանիորեն վերլուծեցին Մոցարտի կյանքն ու ստեղծագործական գործունեությունը: Գնահատեցին աշխարհի բոլոր ժամանակների ամենանշանավոր եվրոպական երաժիշտին , լսեցին նրա նրա մի քանի գործ, զգացին նրա երաժշտության մեջ հավերժական լույսի ջերմությունն ու սերեցին մեծ հանճարին:
Ուսուցչուհի` Նոննա Մարտիրոսյան
|
| |