Ապրիլի 10-ին Երևանի հ.45 դպրոցի 7-րդ դասարանցիները հնարավորություն ունեցան իրնց ինտելեկտուալ կարողությունները ներկայացնել դպրոցի բնագիտական մեթոդմիավորման կազմակերպած «Ինչ, որտեղ, երբ » մրցույթ -խաղին: 7Ա-րդ և 7Բ -րդ դասարաններից ընտրված գիտունիկները կազմեցին առանձին թիմեր` «Ալֆա» և «Ա-Էրա»: Խաղը վարում էր 9Բ -րդ դասարանի աշակերտուհի Նունե Խնկոյանը:
Մեթոդմիավորումը հարցերն ընտրել էր ամենայն բծախնդրությամբ. բնագիտական 5 առարկաների`մաթեմատիկայի, ֆիզիկայի, կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության 7-րդ դասարանի դպրոցական կուրսի սահմաններում:Հարցերը գիտունիկներից պահանջում էին և´ ուշադրություն, և´ տեղեկատվական մաշտաբ ային գիտելիքներ, և´ տրամաբանություն:
Երեխաները վճռական էին տրամադրված` հաղթահարելու այդ բարդույթները: Խաղի ժամանակ ավելի քան աչքի ընկավ «Ալֆա» թիմը` իր պատասխաններում հարցերին բազմակողմանի մոտեցումներով, ժշգրիտ հիմնավումներով և անթերի գրական հայերենով ձևավկերպված խոսքով: Մրցույթն անցավ աշխույժ, բուռն քննարկումների մթնոլորտում: Երաժշտական ընդմիջումներում ելույթ ունեցան 6 Ա -րդ դասարանի շնորհալի աշակերտ Նարեկ Բալդրյանը , իր անզուգական ասմունքով բոլորին հուզեց 7Ա -րդ դասարանի աշակերտուհի Անժելա Հարությունյանը:
Խաղն ավարտվեց հետևյալ արդյունքներով .
- «Ալֆա» թիմ 7միավոր
- «Ա-էրա» թիմ 5,5միավոր
ընդամենը 12,5 միավոր : Այն փոքրաթիվ հարցերի միավորները, որոնց գիտունիկները չպատասխանեցին կամ թերի պատասխանեցին , շնորհվեց մեթոդմիավորմանը: Մաթեմատիկայի ուսուցչուհի Գ. Ադամյանը նշեց . «Սովորողների հաղթանակը նունպես մեթոդմիավորման հաղթանակն է , քանի որ սովորողների իմացությունը ուսուցիչների աշխատանքի արդյունքն է»:
Դպրոցի փոխտնօրեն Ա. Գրիգորյանն իր խոսքում բարձր գնահատեց երեխաների հանպատրաստի գրագետ պատասխանները ` նշելով, որ նմանօրինակ միջոցառումների դպրոցը շարունակաբար մասնակցել է («Հայ ասպետ», «Ինչ, որտեղ, երբ» , «Հայ գրատպությունը»), որ ներդպրոցական այսպիսի միջոցառումները սովորողների մոտ զարգացնում են ազատ արտահայտվելու ունակություն ու ինքնվստահություն :
Վերջում փոխտնօրենը ակտիվ մասնակցության համար գիտունիկներին շնորհեց շնորհակալագրեր 45 դպրոցի տնօրենության և բնագիտական մեթոդմիավորման անունից: