2014թ. Մայիսի 6-ին Երևանի հ.45 հիմնական դպրոցի դահլիճի` փոքրերի յուրօրինակ մի աշխարհ դարձած բեմում տեղի ունեցավ IԱ դասարանցիների (դասվար Հ. Վարդումյան) կյանքի ամենամեծ տոնը: Փոքրիկներն իրենց գիտելիքնեն ու հմտությունները ներկայացրին հանդես-հեքիաթի միջոցով: Հեռավոր հեքիաթային թագավորությունում մեծ դժբախտություն էր պատահել: Գիշերային խավարում չար կախարդը գողացել էր փոքրիկ չքնաղ արքայադստեր` լուսավոր ժպիտը, քարացրել նրա դեմքը, իսկ կախարդանքը կվերանար, եթե աղջիկը հայերենով գրել կարդալ սովորեր:
Նրան կարող էին օգնել միայն փոքրիկ հայերը: Թիթեռնիկների օգնությամբ արքայադուստրը հյուընկալում է բանիմաց փոքրիկ հայերին, նրանց օգնությամբ սովորում` հայերեն այբուբենը և ինչպես բոլոր հեքիաթներում այստեղ էլ բարին հաղթում է չարին` կախարդանքը վերանում է, իսկ արքայադուստրը վերագտնում է իր ժպիտը:
Փոքրիկ դերասաններն իրենց գեղեցիկ խաղով ու հստակ խոսքով ցույց տվեցին, որ ամենազորեղ ուժը և′ հեքիաթում, և′ կյանքում գիտելիքն է: |