2015թ. ապրիլի 16-ին բաց դաս անցկացվեց VIII ա դասարանում, նվիրված Մեծ եղեռնի 100-ամյակին: Դասը վարում էր պատմության ուսուցչուհի` Ա.Բաղդասարյանը: Դասի ընթացքում ուսուցչուհին և սովորողները խոսեցին «ցեղասպանություն» հասկացության մասին, համարելով այն մեծագույն հանցագործություն մարդկության հանդեպ: Նշվեց, որ հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության մեջ անպատիժ մնացած ոճրագործություն է:
Դասի ընթացքում վեր հանվեցին
1.Ցեղասպանության իրականացման պատճառները
2. Առաջադեմ հասարակայնության արձագանքը, զայրույթն ու բողոքը ընդդեմ օսմանյան իշխանության, ինչպես նաև, մեծ տերությունների վարած քաղաքականության
3. Ինքնապաշտպանական մարտերը 1915թ. (Վան, Սուետիա, Շապին-Գարահիսար, Մուշ-Սասուն, Ուրֆա և այլուր):
Ողջ դասի ընթացքում ցուցադրվեցին ուսումնական նյութեր ՏՀՏ-ների միջոցով:
Սովորողների կողմից կազմվեց պաստառ «Ցեղասպանության հետևանքները» թեմայով:
Աշխարհի քարտեզի վրա անմոռուկներ փակցրեցին այն պետությունների տեղում, որոնք ճանաչել ու դատապարտել են հայոց ցեղասպանությունը:
Դասի վերջում ուսուցչուհին խոսեց «ցեղասպանություն» եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինի մասին, ներկայացրեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված միջազգային փաստաթղթերը:
- 1948 թ. դեկտեմբերի 9 «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դրա պատժի ենթարկելու մասին» համաձայնագիրը:
- 1968թ. նոյեմբերի 26 «Կոնվենցիա ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետի մասին»:
Սովորողները «Ցեղասպանությունը չարիք է» պաստառի վրա իրենց դատապարտող խոսքն արտահայտելով` աշխարհի երկրներին կոչ արեցին ճանաչելու հայոց ցեղասպանությունը:
|