2014թ. դեկտեմբերի 3-ին տեղի ունեցավ 5բ և 6գ դասարանների միջոցառումը «Մի օր հեքիաթավանում» խորագրով: Հայոց լեզվի ուսուցիչներ Մ. Եղիազարյանը և Ա. Փարսադանյանը ամին ինչ արել էին միջոցառումը իսկական հեքիաթային տոնի վերածելու համար: Ճաշակով զարդարված դահլիճում հանդիսականները ակամա տեղափոխվեցին մանկական երազանքների աշխարհ: Իսկ աշակերտների կերտած Քաջ Նազարը, Բարիկենդանը, Ձախորդ Փանոսը, Այգեպան Մոսին և այլ հեքիաթային հերոսներ հանդիսատեսին օգնեցին մտածել ու գործել հեքիաթային երևայական աշխարհում: Երեխաներն իրենց նույնականացրին հեքիաթի քաջ ու անվախ հերոսներին, հաղթահարեցին բոլոր դժվարությունները, անցան փորձությունների միջով և նրանց հետ վայելեցին հաղթանակի բերկրանքը` այն համեմելով հայկական ժողովրդական երգ ու պարով: |