Վերջին դասը կյանքում հիշվող ամենալավ և հույզերով լի տոներից է, որն ուղեկցում է մարդուն ողջ կյանքի ընթացքում: Հենց այդ օրն է, երբ ասվում են այն բոլոր չասված խոսքերը, որոնք տարիներ շարունակ գաղտնի են պահվել, հենց այդ օրն է, երբ ուսուցիչները միայն հաճելի խոսքեր են ասում իրենց սաներին, հուզվում և արտասվում նրանց հետ: Երևանի հ.45 հիմնական դպրոցի շրջանավարտներն ուրախ էին, որ ավարտում են դպրոցը , որ իրենց կյանքում բացվելու է մի նոր էջ, բայց միևնույն ժամանակ տխուր էին, որ հրաժեշտ են տալիս սիրելի դպրոցին, ուսուցիչներին: Նրանք անցկացրեցին վերջին դասը` իրենց երախտիքի խոսքն ասելով ուսուցիչներին, դպրոցի տնօրեն Մ. Փաշայանին և իրենց սիրելի դասղեկ Սեդա Գասպարյանին: Շրջանավարտներին նոր կյանք մտնելու ճանապարհին բարեմաղթանքի խոսքեր ասացին տնօրեն Մ. Փաշայանը, ուսուցիչներն ու ծնողները:
Բարի ե՛րթ քեզ, սիրելի՛ շրջանավարտ:
Հավատացե՛ք ձեր ուժերին ու շենացրե՛ք մեր երկիրը: |