Մայրության և գեղեցկության տոնի առթիվ Երևանի հ.45 հիմնական դպրոցի սովորողները ուսուցչուհի Գ. Մկրտչյանի ղեկավարությամբ ներկայացան գեղեցիկ հանդեսով: Աշակերտներն անկաշկանդ անգլերենով բանաստեղծություններ և երգեր նվիրեցին սիրելի մայրիկներին, քույրերին, տատիկներին և դպրոցի անձնակազմին:
Երեխաները անգլերենի և հայերենի տպավորիչ արտասանությամբ ներկայացրին գարնանային ծաղիկներն ու ամիսները: Այստեղ ասես գարունը ոչինչ չէր խնայել երեխաների անկեղծ ժպիտների, դահլիճի գունագեղ զարդարանքի օգնությամբ իր ողջ հմայքը ներկայացնելու համար:Բոլորին հիացմունք պատճառեց նաև Էլեն Մախմուրյանի անակնկալ պարը:
Թեմայի նրբությունը և աշակերտների գեղեցիկ ելույթները հուզեցին հանդիսատեսին: Ներկաներն անչափ զգացված էին կազմակերպված միջոցառումից: |