8ա դասարնում անգլերենի ուսուցչուհի Գ. Մկրտչյանը կազմակերպել էր բաց դաս «Տոներ և ավանդույթներ» թեմայով:
Դասն սկսվեց Լոնդոնի տեսարժան վայրերի նկարագրությամբ: Երեխաներն այն ներկայացրին որպես մի կախարդական աշխարհ, գեղեցիկ և խաղաղ հեքիաթային մի քաղաք` հինավուրց ամրոցներով , կանաչապատ, մաքուր խնամված այգիներով: Երեխաների կարծիքով Լոնդոնն առաջատար քաղաք է իր արվեստով, առևտրով, կրթությամբ, ժամանցային վայրերով, նորաձևությամբ, առողջապահությամբ, մասնագիտական ծառայություններով, գիտությամբ, տուրիզմով և տրանսպորտով, որոնք քաղաքը դարձնում են առավել հայտնի: Այնուհետև սահուն անցում կատարվեց անգլիական (զուգահեռ նաև հայկական) տոներին ու տոնակատարություններին, սովորույթներին: Սովորողներնը հերթով անդրադարձան
Վալենտինի օր
Մայրության և գեղեցկության օր
Զատիկ
Սուրբ ծնունդ և Ամանոր
տոներին, գեղեցիկ անգլերենով ձևակերպեցին շնորհավորանքներ և բարեմաղթանքներ տարբեր տոների առթիվ: Տոները ներկայացվում էին երկխոսությունների միջոցով, իսկ Վալենտինի օրվա կապակցությամբ բացվեց Վալենտինի տուփը, և կարդացին երխաների կողմից պատրաստված մի քանի բացիկ: Արարողությունը ավարտվեց համապատասխան տոնին նվիրված երգի կատարումով:
Երեխաները անգլիացիներին բնորոշեցին որպես հումորով մարդիկ , որոնք կարող են սրամտել այս կամ այն առիթով, միևնույն ժամանակ անհարգալից չլինել ու պահել տակտի զգացումը: Անգլիական ավանդույթները չոր դատողություն են պահանջում' զրուցելիս վերջնական տեսակետներ երբեք չեն հայտնում: Անգլիացիների լավագույն գովասանքը <<վատ չէ>> արտահայտությունն է, որը վերամբարձ ու խիստ է հնչում: Նրանք իրենց զգացմունքները ցույց չեն տալիս, չնայած դրան, բավականաչափ շփվող են:
Դասիարակչական այս նոտայի պահին ուսուցչուհին անդրադարձավ նաև առհասարակ վատ սովորույթներին և խոսեց դրանցից խուսափելու և զգուշանալու մասին:
Դասի ժամանակ կատարվեց նաև խմբային աշխատանք մտածող գլխարկների մեթոդով և կազմվեց պրիզմա: Ամբողջ դասն ացավ միայն սահուն անգլերենով: Սովորողները տպավորված էին: |