Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 22-ին բաց դաս և տեղեկատվություն անցկացվել նվիրված ազգերի ցեղասպանություններին 8-րդ (բ) դասարանում: Դասը վարեց պատմության ուսուցչուհի Ա.Բաղդասարյանը: Նա ներկայացրեց Հայոց Մեծ Եղեռնը, խոսեց այլ ժողովուրդների ցեղասպանությունների մասին. Սեյֆո, հոլոքոստ, մեգալի, ռուանդական, կամբոջական: Դասի ընթացքում ուսուցչուհին խոսեցին «ցեղասպանություն» հասկացության մասին, համարելով այն մեծագույն հանցագործություն մարդկության հանդեպ: Նշվեց, որ հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության մեջ անպատիժ մնացած ոճրագործություն է:
Դասի ընթացքում վեր հանվեցին
1.Ցեղասպանության իրականացման պատճառները:
2. Առաջադեմ հասարակայնության արձագանքը, զայրույթն ու բողոքը ընդդեմ օսմանյան իշխանության, ինչպես նաև, մեծ տերությունների վարած քաղաքականության:
3. Ինքնապաշտպանական մարտերը 1915թ. (Վան, Սուետիա, Շապին-Գարահիսար, Մուշ-Սասուն, Ուրֆա և այլուր):
Ողջ դասի ընթացքում ցուցադրվեցին ուսումնական նյութեր ՏՀՏ-ների միջոցով:
Ուսուցչուհին ներկայացրեց և վերլուծեց.
1. «ցեղասպանություն» եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինին և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված միջազգային փաստաթղթերը:
2. 1948 թ. դեկտեմբերի 9 «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դրա պատժի ենթարկելու մասին» համաձայնագիրը:
3. 1968թ. նոյեմբերի 26 «Կոնվենցիա ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետի մասին» հայտնի փաստաթուղթը: |