Գլխավոր էջ
 
Երևանի հ.45 հիմնական դպրոց ՈՒրբաթ, 27.06.2025, 20:16



Ողջույն Гость | RSS
Գլխավոր էջ
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
տեղեկություններ դպրոցի մասին [1]
տնoրինություն [4]
ուսուցչական կազմ [4]
աշակերտական կոմիտե [2]
նորություններ [588]
միջոցառումներ [152]
բաց դասեր [167]

Մեր հարցումը
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 329

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 2
Հյուրեր. 2
Անդամներ. 0

Գլխավոր էջ » միջոցառումներ
« 1 2 3 4 5 6 7 ... 25 26 »

Հոկտեմբերի 25-ին IX գ դասարանի սովորողները (դասղեկ` Մ. Գալստյան) կազմակերպել էին միջոցառում «Երևանը մենք ենք» խորագրով, որը նվիրվում է Երևանի 2800-ամյակին:Հ

Категория: միջոցառումներ | Просмотров: 409 | Добавил: varssh | Дата: 07.11.2018

Մաշտոցյան գրի 1-ին «զարկի»` հրաշագործ «Ա»-ի ծննդյան 2-րդ փուլն Iա դասարանի սովորողները,ծնողները, դասավար Լ.Այվազյանի հետ նշեցին Օշականում :Նրանք եղան Մ. Մաշտոցի անունը կրող եկեղեցում, խոնարհվեցին Մեծն Մաշտոցի շիրիմին: Եկեղեցու բակում ներկայացրեցին միջոցառում,որը երախտիքի ու մեծարման ինքնատիպ խոսք էր `ուղղված մեծն հային: Միջոցառման մեջ ուրույն տեղն ուներ օրվա հերոսը «Ա» տառը:
Սովորողները խոստացան լինելՄեծն Մաշտոցի արժանի հետնորդը.
Խոստանում եմ լավ սովորել,
Ազգիս զինվորը դառնալ,
Որ Հայաստան մեր աշխարհը
Դարձյալ ծովից-ծով ծփա:
Ժպիտներ , ծափողջյուններ գովասանքի խոսքեր, հիացմունք, պատվոգրերի հանձման արարողություն, ուրախ երգ ու պար,մանկական անկեղծ սիրո դրսևորում…այդ հիասքանչ օրվա նկարագրերից լոկ մի քանիդրվագ,դրվագներ, որոնք բնորոշում են I ա դասարանի սկզբնավորումը և լինելում են նրա լուսավոր ուղու,փառահեղ հաղթանակների ազդարարը:

Категория: միջոցառումներ | Просмотров: 425 | Добавил: varssh | Дата: 07.11.2018

Յուրաքանչյուր շրջանավարտի հիշողության մեջ մշտապես ապրում է «Վերջին զանգ»-ի օրը, որը լի է անմոռաց ակնթարթներով ու խինդով շաղախված թախիծով: 
Հ. 45 հիմնական դպրոցում անբացատրելի զգացմունքները, հույզերը, ծիծաղն ու արցունքները միախառնվել էին ու մի մեծ ղողանջով ազդարարում էին տարեվերջյան ամենասպասված վերջին զանգին:Սրտի ուժգին թրթիռով մեր IX դասարանի սաները (դասղեկներ` Լ. Ափոյան, Ա. Սահակյան) բեմ բարձրացան՝ հուզվելով և հուզելով բոլոր ներկաներին, վերջին անգամ զգալով հարազատ դպրոցի տաքուկ ջերմությունը: Մեր շրջանավարտներին , ճանապարհելով կյանքի այս նոր փուլ, մաղթում ենք նորանոր բարձրունքներ, քաջություն ու տոկունություն, երազանքների իրականացում…

Категория: միջոցառումներ | Просмотров: 483 | Добавил: varssh | Дата: 04.06.2018

Հերթական հաղթանակների շարք 2-րդ ա դասարանում /դասվար՝ Ա. Բաբասյան/: Հաղթանակներ, որոնք կերտում են ապագա՝ վառ ու գեղեցիկ, շենշող ու խոստումնալից: Հաղթանակներ, որոնք ոգեշնչող են, ոգևորող, նաև` պարտավորեցնող: Վայելենք ՝
Գագիկ Գրիգորի Գրիգորյան՝ Արտմյուզիք արվեստի միջազգային 9-րդ մրցույթ-փառատոնում 3-րդ կարգի դափնեկիր՝ ՙՙԳունանկար և գրաֆիկա՚՚ անվանակարգ.
Ժորա Համլետի Վարդանյան՝ Հայաստանի Կիդուրո կարատեի ֆեդերացիայի սան է, նվաճել է 1-ին կարգի մեդալներ.
Դավիթ Մերուժանի Սարգսյան՝ բռնցքամարտիկ, նվաճել է 1-ին կարգի մեդալ.
Գևորգ Հովհաննեսի Շիրինյանը,Արա Հովհաննեսի Հայրիկյանը, Նարեկ Ազատի Գևորգյանը, Գոռ Սամվելի Պողոսյանը և Ալեքս Մնացականի Վարդանյանը, մասնակցելով պարարվեստի մրցույթ- փառատոնի , արժանացել են պատվոգրերի և խրախուսական նվերների: Շնորհավորենք մեր հերոսներին և ցանկանանք նորանոր հաղթանակներ:

Категория: միջոցառումներ | Просмотров: 441 | Добавил: varssh | Дата: 22.05.2018

Մայիսի 16-ին տոն էր հ. 45 հիմնական դպրոցի դահլիճում : I բ դասարանի սաները (դասվար` Ռ. Սահակյան) իրենց սրտի շնորհակալական խոսքն էին ասում Մեսրոպ Մաշտոցին, նրա ստեղծած հայոց գրերին : Արդեն գրաճանաչ փոքրիկները հայրենասիրական ոտանավորներով, երգերով, հայկական պարով ցույց տվեցին, որ իրենք են իրենց երկրի վաղվա տերն ու հպարտ են, որ հայ են:
Նրանց ներկայացրած հեքիաթների հերոսները վկայեցին, որ նրանք կարդացած են , գիտակ կարգապահ ու դաստիարակված:

Категория: միջոցառումներ | Просмотров: 590 | Добавил: varssh | Дата: 18.05.2018

Արդեն գիտենք կարդալ, գրել,
Զենքեր ունենք ` հայոց գրեր.
Ամենամեծ տոնն է այսօր,
Տոների մեջ մեր հին ու նոր …
Մանկան քաղցրալուր ձայնով իրար հաջորդելով արտասանում են հ. 45 հիմնական դպրոցի Iա-ի սաները (դասվար` Հ.Վարդումյան) և դահլիճում գտնվողներին մի պահ հետ տանում դեպի սեպտեմբերի մեկ, երբ վախվորած դպրոց եկան և սրտի թրթիռով բացեցին «Այբբենարանի » առաջին էջը:
Օրացույցի թերթիկների նման օրերը հաջորդեցին միմյանց և այսօր գրաճանաչ ու բանիմաց այս փոքրիկները բաժանվում են իրենց գրքից` ձոնելով նրանք երախտագիտությամբ լեցուն ուրախ մի տառահանդես:
Նրանք իրենց և աշխարհի համար խաղաղություն են ուզում, որ լավ սովորեն,մեծանան և կառուցեն իրենց հայրենիքի վաղվա օրը:

Категория: միջոցառումներ | Просмотров: 541 | Добавил: varssh | Дата: 18.05.2018

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2025  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր


  • Copyright MyCorp © 2025