Մաշտոցյան գրի 1-ին «զարկի»` հրաշագործ «Ա»-ի ծննդյան 2-րդ փուլն Iա դասարանի սովորողները,ծնողները, դասավար Լ.Այվազյանի հետ նշեցին Օշականում :Նրանք եղան Մ. Մաշտոցի անունը կրող եկեղեցում, խոնարհվեցին Մեծն Մաշտոցի շիրիմին: Եկեղեցու բակում ներկայացրեցին միջոցառում,որը երախտիքի ու մեծարման ինքնատիպ խոսք էր `ուղղված մեծն հային: Միջոցառման մեջ ուրույն տեղն ուներ օրվա հերոսը «Ա» տառը:
Սովորողները խոստացան լինելՄեծն Մաշտոցի արժանի հետնորդը.
Խոստանում եմ լավ սովորել,
Ազգիս զինվորը դառնալ,
Որ Հայաստան մեր աշխարհը
Դարձյալ ծովից-ծով ծփա:
Ժպիտներ , ծափողջյուններ գովասանքի խոսքեր, հիացմունք, պատվոգրերի հանձման արարողություն, ուրախ երգ ու պար,մանկական անկեղծ սիրո դրսևորում…այդ հիասքանչ օրվա նկարագրերից լոկ մի քանիդրվագ,դրվագներ, որոնք բնորոշում են I ա դասարանի սկզբնավորումը և լինելում են նրա լուսավոր ուղու,փառահեղ հաղթանակների ազդարարը: |