Ապրիլի 30-ին հ.45 հիմնական դպրոցի հանդիսությունների դահլիճում ջերմ ու խորհրդավոր տրամադրություն էր տիրում. 3-րդ ա դասարանի աշակերտները դասվար Արմինե Բաբասյանի ղեկավարությամբ ներկայացրին <<Երջանկության գաղտնիք>> մյուզիքլը:
Այն յուրօրինակ հեքիաթ- պիես էր, որը ներկաներին ստիպեց խորհել երջանկության մասին, ծաղիկների զարմանահրաշ աշխարհի օգնությամբ թափանցել մարդու և բնության ներդաշնակ գոյության նուրբ առեղծվածների մեջ: Ի վերջո, հասկանալ, որ կյանքում ՝ սև-սպիտակի հարատև պայքարում ,հաղթում են սերն ու համերաշխությունը,բարությունն ու նվիրումը:
Միջոցառումը հետաքրքիր էր, բազմաբովանդակ, արդիական և ուներ ճանաչողական ու դաստիարակչական մեծ նշանակություն: Այն հրաշալի տպավորություն գործեց և արժանացավ ներկաների բուռն արձագանքին:
|
Ապրիլի 29-ին 4-րդ դասարանների սովորողների մասնակցությամբ կայացավ մրցույթ – վիկտորինա << Հայաստանը և Ֆրանսիան որպես բարեկամ երկրներ>> խորագրով:
Մրցույթի նպատակն էր առավելագույնս իմանալ երկու բարեկամ երկրների մշակույթը և պատմությունը:
Մրցույթը կայացավ 3 փուլով : Երեք մրցակից թիմերն էլ ժյուրիի կողմից արժանանալ պատվոգրի: Մրցույթը կազմակերպել էր ֆրանսերենի ուսուցչուհի Շ. Աղաբալյան:
|
Ապրիլի 26 –ին հ. 45 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում 5բ դասարանի մասնակցությամբ ` << 0-ի դատը>> խորագրով, որը կազմակերպել էր մաթեմատիկայի ուսուցչուհի Ս. Մելիքսեթյանը: Միջոցառումն ընդգրկվում էր դատավարություն,որի ողջ ընթացքը 0-ի ողջ հատկություններն էին:Միջոցառումը շատ հագեցած և հետաքրքիր բովանդակությամբ դատավարական բեմականացում էր ` դատական ատյանի մարմիներով, վկաներով: Ընթացքը հարուստ էր բազմաթիվ աֆորիղմներով , երգերով ,0-ի կիրառական նշանակության մասին բավականին խորիմաստ մտքերով: Այն ճանաչողական մեծ նշանակության միջոցառում էր , որի միջոցով աշակերտները հասկացան ինչ է դատավարությունը և, որ կյանքում միշտ հաղթում է ազնվությունը,արդարությունը:
|
Ապրիլի 23 –ին ռուսաց լեզվի շունչն էր թևածում հ. 45 հիմնական դպրոցում և ուրախ տրամադրություն լցնում դահլիճը: I I գ դասարանի սաները(ուսուցչուհի ` Լ. Իրիցյան ) ամբողջովին գիտակցելով օրվա կարևորությունը կարողացան իրենց ուսուցանածը վարժ ու հստակ մատուցել։ Մեր փոքրիկները փայլեցին, հիացրեցին ու զարմացրեցին իրենց գիտելիքներով, գեղեցիկ ու անկաշկանդ ելույթով: Ուսուցչուհու քրտնաջան աշխատանքը տվեց իր քաղցրահամ պտուղները և հերթական անգամ համոզվեցինք, որ մեր բալիկների կրթության հիմնաքարը ամուր է դրված, իսկ ռուսերեն լեզվի տառաճանաչության կարևոր առաքելությունը՝ կատարված: Միջոցառումն անցավ ուրախ և ջերմ մթնոլորտում` ժպիտներ պարգևելով թե՛ ծնողներին, թե՛ ուսուցչական կոլեկտիվին և թե՛ հյուրերին:
|
Ապրիլի 18-ին տեղի ունեցավ երգի խմբակի հանդեսը` նվիրված Երևանի 2800-ամյակին: Երգչախմբի կատարմամբ հնչեցին երգեր` նվիրված վարդագույն Երևանին: Երեխաները սիրով և ոգևորված երգում, ապրում էին երգի յուրաքանչյուր հնչյունը, տողը, մեղեդին: Երեխաների կատարումները ներկաներին պարուրեցին գարնանային թարմ շնչով:
|
Ապրիլի 5-ին 2բ դասարանի դասվար Ռ. Սահակյանը կազմակերպել էր միջոցառում` նվիրված մայրության ու գեղեցկության տոնին: Սովորողները միջոցառումը սկսեցին Հայաստանին և հայրենիքին նվիրված ոգեշունչ խոսքերով` հատկապես ընդգծելով ‹‹մայր ›› բառը` մայր Հայաստանի, մայր հող, մայր գետ, մայր հայրենիք… Նրանք ներկայացրին Ավետման տոնի իմաստը, որն այսօր համարվում է մայրության ու գեղեցկության տոն: Սովորողներն արտահայտիչ ասմունքեցին մորը նվիրված բանաստեղծություններ, երգեցին և միջոցառումը գեղեցկացրին իրենց նազանի պարերով: Նրանք չմոռացան նաև Արցախյան հերոսամարտին մասնակցած հայ մայրերին: Նշեցին ,որ կանանց միջազգային տոն է համարվում Մարտի 8-ը: Սովորողներն իրենց մայրերին նվիրեցին իրենց սերն ու համբույրները: Միջոցառումն ավարտվեց մեծ բանաստեղծ Ե. Չարենցի խոսքերով. ‹‹ Ինչքան որ հուր կա իմ սրտում- բոլորը քեզ››: Երեխաները գեղեցիկ ասմունքում և երգում էին: Միջոցառումը շատ հետաքրքիր էր և հագեցած:
|
|