Մարտի 22-ին IV բ դասարանի սովորողները (դասղեկ` Գ. Բաղդասարյան) կազմակերպել էին միջոցառում ` ‹‹Զատիկ ›› խորագրով:Միջոցառման ընթացքում թևածեցին երգեր թեմային համապատասխան, ներկայացրեցին օրվա խորհուրդը, նշեցին Հիսուս Քրիստոսի անցած ճանապարհը, ներկայացրին հայկական պարեր:
Բարձր տրամադրությունը և ջերմ ժպիտը սովորողներից փոխանցվեց հանդիսատեսին:
|
Ապրիլի 10-ին հ. 45 հիմնական դպրոցի V գ դասարանի սովորողները (ուսուցչուհի՝ Ա. Սահակյան) կազմակերպել էին միջոցառում ՝ նվիրված հազարագանձ հայոց լեզվին: Միջոցառման ընթացքում թևածեցին երգեր թեմային համապատասխան, գովերգեցին և մեծարեցին բազմադարյան պատմություն ունեցող մեր ոսկեղենիկ լեզուն՝ որպես բոլոր գիտությունները սովորելու կախարդական բանալի: Երեխաների շուրթերից հնչեցին պատառիկներ գրաբարով, միջին հայերենով և աշխարհաբարով: Բարձր տրամադրությունը և ջերմ ժպիտը սովորողներից փոխանցվեց հանդիսատեսին:
|
Մարտի 20-ին VIIIա, VIIIբ և VIIIգ սովրողների մասնակցությամբ (ուսուցչուհի՝ Լ.Վարդանյան) տեղի ունեցավ վիկտորինա-մրցույթ , թեման՝ ‹‹Հնդկաստան››: Վիկտորինա- մրցույթի շրջանակում աշակերտները հարստացրել էին իրենց գիտելիքները Հնդկաստանի մասին՝ գտնելով մի շարք տարբերություններ, ինչպես նաև նմանություններ Հայաստանի և Հնդկաստանի միջև: Մրցույթի նպատակն էր ընդլայնել աշակերտների աշխարhայացքը, բացահայտել Հնդկաստանի մշակույթը, կրոնը և սովորույթները: Սովրողները լավ պատրաստված էին և պարգևատրվեցին պատվոգրերով:
|
Մարտի 18-ին տեղի կունեցավ մաթեմատիկական խաղ մրցույթ, որին մասնակցում են VI, VII, VIII դասարանի երեխաները(ուսուցչուհիներ՝ Գ. Բաղրանյան, Լ. Ադամյան, Գ. Ադամյան): Մրցույթի նպատակն էր նպաստել աշակերտների անհատական ունակությունների զարգացմանը և ակտիվացնել նրանց ճանաչողական գործունեությունը, ամփոփել նրանց գիտելիքները մաթեմատիկայից:
|
Դեկտեմբերի 21-ին տոնական գեղեցիկ միջոցառմամբ 1գ դասարանում ( դասվար` Ա.Յազուլյան) ազդարարվեց «Ամանորյա հեքիաթի» սկիզբը: Շուրջբոլորը խինդ ու ծիծաղ , հուզմունքից ու սպասումից փայլող, ամանորյա հրաշքն ամենուր փնտրող աչքեր էին: Խանդավառ փոքրիկները դեռ օրեր առաջ էին նամակ գրել Ձմեռ պապիկին՝ հայտնելով իրենց ամանորյա երազանքների և ակնկալիքների մասին. չէ որ երազանքների մասին գրելը դեպի դրանց իրագործման ճանապարհ տանող առաջին և կարևորոգույն քայլն է:
Միջոցառման ավարտին մեզ հյուր եկան Ձմեռ պապն ու Ձյունանուշը. նրանց այցն էլ առավել ոգևորեց փոքրիկներին:
Ահա այսպես ամփոփեցինք հին տարին ՝ պատրաստվելով դիմավորել գալիք 2019-ը:
Թող գալիք տարին բերի բարություն,
Թող խաղաղություն բերի աշխարհին,
Թող բոլոր մարդկանց սրտերում իշխի
Հույսի, հավատի ու սիրո զգացում:
|
|