Փետրվարի 28-ին լրացավ Սումգայիթյան Ջարդերի 25 տարին: Ուսուցիչներ` Ս Գևորգյանի և Ս. Պողոսյանի ղեկավարությամբ Երևանի հ.45 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները դպրոցի հանդիսությունների դահլիճում ներկայացրեցին և դատապարտեցին 1988 թվականի փետրվարի 26-29-ին ադրբեջանական իշխանությունների փաստացի աջակցությամբ և ԽՍՀՄ ղեկավարության թողտվությամբ Ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքում տեղի են ունեցած հայերի զանգվածային ջարդեր, որոնք իրենց դաժանությամբ
ցնցեցին
համաշխարհային հանրությանը: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին բոլոր նրանց հիշատակը, ում արժանապատվությունը ոտնահարվել էր ողբերգական այդ
օրը:
Միջոցառման ընթացքում կարմիր գծի պես անցնում էր այն այն ուղերծը,
որ յուրաքանչյուր հայ Սումգայիթի մասին ճշմարտությունը պետք է իմանա այնպես, ինչպես Համայն մարդկությունը` Նյուրնբերգյան դատավարության մասին , որպեսզի հնարավոր լինի խուսափել մի նոր «դարչնագույն ժանտախտից»:
|
Այսօր` 26.02.2013թ. , Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ
Երևանի հ.45
դպրոցում անցկացվեց միջոցառում` «Անաղարտ պահենք մեր մայրենին» խորագրով: Սովորողների ելույթը հագեցած էր այն գիտակցությամբ , որ ազգի լինելիությունը պայմանավորված է լեզվով և հավատով:
Այդ գաղափարի խոր գիտակցումն է, որ մեր ազգին, ի տարբերություն հնագույն շատ ազգերի, փրկել է ոչնչացումից:
Հայոց
լեզվի և գրականության ուսուցչուհի Արմինե Սահակյանի ջանքերով դահլիճը «շնչում էր» մայրենիով: 5 և 6-րդ դասարանի աշակերտները
ներկայացրեցին հայ գրերի պատմական ուղին` այն համեմելով հայոց լեզվի մասին հայ և օտարազգի մեծերի ասույթներով, բանաստեղծություններով: Անդրադար ձան նաև ազգային գրապահոցի` Մատենադարանի գանձերին`ընդգծելով վերջինիս
դերն ու նշանակությունը հայ իրականության մեջ:
|
"Անաղարտ պահենք մայրենին” խորագիրն էր
կրում IIIԲ դասարանի դասվար
Ռուզաննա Տիգրանյանի կազմակերպած միջոցառումը
, որ տեղի ունեցավ հ.45 հիմնական դպրոցի հանդիսությունների դահլիճում 21.02.2013թ.: Միջոցառման ընթացքում հնչեցին մայրինի լեզվին նվիրված բանաստեղծություններ, ասույթներ, երգեր: Միջոցառումն
ուսանելի էր ու շատ դաստիարակչական:Ողջ միջոցառման
ընթացքում կարմիր թելի պես անցնում էր հայրենասիրության
և մայրենի լեզուն անաղարտ պահելու գաղափարը:
|

2012
թ Երևանը հռչակվել է Գրքի մայրաքաղաք :<< Վերադարձնենք գիրքը երեխաներին
>> ծրագիրն իր մեջ ներառում է տարբեր մրցութային ծրագրեր ` նվիրված գրքին: Ծրագրի
նպատակն է դպրոցահասակ երեխաներին ինքնակրթության , ինքնադաստիարակության , ինքնակատարելագործման
մղելը , ազգային մշակույթը , հոգևոր արժեքները գնահատելն ու արժևորելը , գիրք կարդալը պահանջմունք դարձնելը:
Ծրագրի առաջին փուլում անցկացվեց <<Հայ գրատպությունը >> մրցույթը: Մրցույթին
մասնակցում էին դպրոցների 9 – րդ դասարանների սովորողները: Հ. 45 հիմնական դպրոցի սաները
ևս իրենց մասնակցությունն ունեցան: Պատրաստեցին վահանակ ` << Գրից մինչև
գիրք>> խորագրով, տեսահոլովակ ` Նոր
Արեշի ամենահին դպրոցի ստեղծման մասին պատմող: Սովորողները պատրաստել էին նաև գեղարվեստական
համար , ասմունքը հնչեց արևմտահայերենով `հիացմունք պատճառելով ժյուրիին: Հ. 45 հիմնական
դպրոցը ներկայացել էր << ԱԿՈւՄԻՏ >> թիմով , որը գրավեց երկրորդ տեղը:
Մրցույթը հնարավորություն տվեց սովորողներին ավելի հանգամանորեն իմանալ Մեսրոպ Մաշտոցի
, գրերի գյուտի նշանակության , Հակոբ Մեղապարտի , Մատենադարանի մասին: Մրցույթը կայացել
է 2012 թ դեկտեմբերի 24 – ին Չեխովի անվան
դպրոցում : Մեր թիմի հետ մրցում էին հ. 181 , << Ուսում >> և Չեխովի անվան
դպրոցների թիմերը : << ԱԿՈւՄԻՏ >>
թիմի հետ աշխատել են հայոց լեզվի և
գրականության ուսուցիչներ Ս. Հարությունյանը և Ռ. Հատիմոսյանը:
Ամեն
ինչ արվում է , որ գիրք կարդալը սովորողի համար պահանջմունք դառնա:
|
 2012թ.-ի դեկտեմբերի 27-ին IIIա դասարանում կայացավ արդեն ավանդույթ դարձած Ամանորյա միջոցառում: Միջոցառման յուրօրինակությունը կայանում էր նրանում, որ այն մեծ մասամբ կազմակերպվել էր երեխաների նախաձեռնությամբ, նրանց երևակայական ու ստեղծագործական ողջ ունակության ներդրմամբ: Միջոցառումն անցավ ջերմ անկաշկանդ մթնոլորտում:Մասնակիցների համար անակնկալ էր կազմակերպված բազմապիսի մրցույթները:Միջոցառումն արժանացավ հավանության:
|

2012 թվականի դեկտեմբերի 25 – ին տեղի ունեցավ V I ա դասարանի միջոցառումը նվիրված Ամանորին: Դահլիճը ձևավորված էր նրբաճաշակ, շատ տոնական, ասես 2013 թվականն արդեն մուտք էր գործել թիվ 45 դպրոց: Միջոցառումը հագեցած էր ամանորյա երգերով , բանաստեղ ծություններով: Սովորողները գեղեցիկ առոգանությամբ ներկայացրեցին ամանորին նվիրված բանաստեղծություններ , որոնք ակամայից ներկաներին հիշեցրին անհոգ օրերի մանկություն:Միջոցառման մասնակիցները բարձր տրամադրությամբ դուրս եկան դահլիճից` շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին` դպրոցի ծնողական խորհրդի նախագահ Հակոբյան Լուսինեին և դասղեկ Արմինե Բաղդասարյանին:
|
|