Յուրաքանչյուր շրջանավարտի հիշողության մեջ մշտապես ապրում է «Վերջին զանգ»-ի օրը, որը լի է անմոռաց ակնթարթներով ու խինդով շաղախված թախիծով:
Հ. 45 հիմնական դպրոցում անբացատրելի զգացմունքները, հույզերը, ծիծաղն ու արցունքները միախառնվել էին ու մի մեծ ղողանջով ազդարարում էին տարեվերջյան ամենասպասված վերջին զանգին:Սրտի ուժգին թրթիռով մեր IX դասարանի սաները (դասղեկներ` Լ. Ափոյան, Ա. Սահակյան) բեմ բարձրացան՝ հուզվելով և հուզելով բոլոր ներկաներին, վերջին անգամ զգալով հարազատ դպրոցի տաքուկ ջերմությունը: Մեր շրջանավարտներին , ճանապարհելով կյանքի այս նոր փուլ, մաղթում ենք նորանոր բարձրունքներ, քաջություն ու տոկունություն, երազանքների իրականացում… |