Գլխավոր էջ
 
Երևանի հ.45 հիմնական դպրոց Շաբաթ, 08.02.2025, 21:26



Ողջույն Гость | RSS
Գլխավոր էջ
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
տեղեկություններ դպրոցի մասին [1]
տնoրինություն [4]
ուսուցչական կազմ [4]
աշակերտական կոմիտե [2]
նորություններ [545]
միջոցառումներ [144]
բաց դասեր [158]

Մեր հարցումը
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 329

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գլխավոր էջ » միջոցառումներ
« 1 2 ... 4 5 6 7 8 ... 23 24 »

Հավերժության մեր ճամփան 
Այբուբենն է մեսրոպյան 
ՈՒժ է տալիս մեր բազկին, 
Միասնություն` մեր ազգին...
Մաշտոցյան շունչն էր թևածում հ. 45 հիմնական դպրոցում և ուրախ տրամադրություն լցնում դահլիճը: I գ դասարանի սաները(դասվար` Ս.Մարտիրոսյան) ամբողջովին գիտակցելով օրվա կարևորությունը կարողացան իրենց ուսուցանածը վարժ ու հստակ մատուցել։ Մեր փոքրիկները փայլեցին, հիացրեցին ու զարմացրեցին իրենց գիտելիքներով, վստահությամբ, գեղեցիկ ու անկաշկանդ ելույթով: Ամեն մի տառին համապատասխան երգ ու պարը տոնական տրամադրություն էր լցրել բոլորի սրտերը։ Ուսուցչուհու քրտնաջան աշխատանքը տվեց իր քաղցրահամ պտուղները և հերթական անգամ համոզվեցինք, որ մեր բալիկների կրթության հիմնաքարը ամուր է դրված, իսկ տառաճանաչության կարևոր առաքելությունը՝ կատարված: Միջոցառումն անցավ ուրախ և ջերմ մթնոլորտում` ժպիտներ պարգևելով թե՛ ծնողներին, թե՛ ուսուցչական կոլեկտիվին և թե՛ հյուրերին:

Категория: միջոցառումներ | Просмотров: 495 | Добавил: varssh | Дата: 18.05.2018

Մայիսի 10-ին Երևանի հ.45 հիմնական դպրոցում, տեղի ունեցավ խաղ-վիկտորինա մրցույթ <<Աշխարհագրություն>> առարկայից նվիրված Էրեբունի-Երևանի 2800 ամյակին: Մրցույթին մասնակցում էին 8ա, 8բ, 8գ դասարանի սովորողները: Վիկտորինան բաղկացած էր 3 փուլից: I փուլում մասնակիցները պատախանեցին հարցերի նվիրված մայրաքաղաք Երևանին: II փուլում մասնակիցները պետք է գուշակեին Երևան քաղաքի արձանները: Իսկ արդեն III փուլը երաժշտական էր: Մասնակիցները պետք է գուշակեին մայրաքաղաք Երևանին նվիրված երգերը: Խաղը անցավ շատ հետաքրքիր, աշխույժ մթնոլորտում: Մրցույթն անցկացվեց նաև ՏՀՏ միջոցների օգնությամբ: Խաղը հաղթեցին 8ա դասարանի սովորողները: Մրցույթի վերջում 3 թիմերն էլ պարգևատրվեցին պատվոգրերով:

Категория: միջոցառումներ | Просмотров: 484 | Добавил: varssh | Дата: 17.05.2018

Հայաստանի Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում հ. 45 հիմնական դպրոցում դաս-միջոցառում էր ռուսերեն առարկայից(ուսուցչուհիներ` Լ. Իրիցյան, Ս.Գասպարյան, Ն. Մարտիրոսյան): Երեխաները կարողացան վարժ ռուսերենով ներկայացնել մեր հայ հերասների կատարած սխրանքները, պատմեցին հայ ժողովրդի դարավոր պատմությունը:Դասի ընթացքում օգտագործվեցին ՏՀՏ միջոցներ և սովորողները դիտեցին տեսանյութ` նվիրված Սարդարապատի հերոսներին:

Категория: միջոցառումներ | Просмотров: 389 | Добавил: varssh | Дата: 15.05.2018

Հայաստանի Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում VIII բ դասարանի աշակերտները (ուսուցչուհի` Ս. Գևորգյան) հանդիսատեսին ներկայացրեցին միջոցառում:Աշակերտները ներկայացրեցին հայ ժողովրդի անցած և ներկա պատմությունը: Միջոցառման նպատակն էր` ճիշտ հասկանալ և գնահատել հայ ժողովրդի կրթամշակութային և ազգապահպան նշանակությունը, հասկանալ և գնահատել իր շուրջը տեղի ունեցող բազմաթիվ իրադարձությունները և պահպանել անկախությունը և մշակութային այն ժառանգությունը, որ մեզ է հասել:

Категория: միջոցառումներ | Просмотров: 553 | Добавил: varssh | Дата: 11.05.2018

Հայաստանի Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում IV ա դասարանի աշակերտները (դասվար` Լ. Այվազյան) հանդիսատեսին ներկայացրեցին «Հայաստանի Հանրապետության երթը դեպի ապագա» խորագիրը կրող բովանդակալից միջոցառումը:
Երեխաները
ներկայացրեցին բազմաշնորհ հայ ժողովրդի պատմության կարևորագույն դրվագներ` հեթանոսական շրջանից մինչև մեր օրերը:
Նրանք խոստովանեցին, որ երջանիկ երկրի` նոր Հայաստանի հրաշամանուկները լինելով`գիտակցում են , որ այն ամենն, ինչ եղել է իրենցից առաջ, եղել է իրենց համար և հենց իրենք են այդ նվաճումների ժառանգորդն ու շարունակողը… Քանզի նրա´նք են տերը մեր երկրի, նրա´նք են հայ մեծերի առժանի հետնորդները:
-Ես հաստատ գիտեմ` չեմ մոլորվելո
ւ, 
Ոչ մի խոչընդոտ էլ ոչ մի դեպքում 

Ինձ չի կասեցնի.
Ազատ եմ, անկախ,

Քաղաքացին եմ ես Հայաստանի:

Категория: միջոցառումներ | Просмотров: 413 | Добавил: varssh | Дата: 08.05.2018

2018թ. ապրիլի 11-ին հ.45 հիմնական դպրոցի հանդիսությունների դահլիճը տոնական տեսք ուներ:Բոլորն անհամբերությամբ սպասում էին ինչ-որ խորհրդավոր ու գեղեցիկ արարողության:Եվ ահա եկավ բաղձալի պահը. բեմ բարձրացան 2- րդ ա դասարանի աշակերտները (դասվար՝ Արմինե Բաբասյան)՝ ներկայացնելու «Կարմիր Գաթան» մյուզիքլը: Հենց առաջին հնչյուններից հանդիսատեսը հայտնվեց աննկարագրելի խանդավառության մեջ:Երեխաների անկաշկանդ դերասանական խաղը ,պարը , երգը տարան բոլորին հեքիաթային զարմանահրաշ աշխարհ, ուր հաղթում են սերն ու բարությունը, աշխատասիրությունն ու ազնվությունը: Աշակերտները վստահորեն ընդգծեցին ներկայացման գլխավոր խորհուրդը.
Կյանքում երջանիկ է միայն նա,
Ով որ արդար իր քրտինքով
Կուտի անուշ, կարմիր գաթա:
Ներկայացումը ցնցող տպավորություն գործեց և արժանացավ ներկաների բուռն արձագանքին:

Категория: միջոցառումներ | Просмотров: 513 | Добавил: varssh | Дата: 16.04.2018

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2025  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր


  • Copyright MyCorp © 2025