Արդեն գիտենք կարդալ, գրել,
Զենքեր ունենք ` հայոց գրեր.
Ամենամեծ տոնն է այսօր,
Տոների մեջ մեր հին ու նոր …
Մանկան քաղցրալուր ձայնով իրար հաջորդելով արտասանում են հ. 45 հիմնական դպրոցի Iա-ի սաները (դասվար` Հ.Վարդումյան) և դահլիճում գտնվողներին մի պահ հետ տանում դեպի սեպտեմբերի մեկ, երբ վախվորած դպրոց եկան և սրտի թրթիռով բացեցին «Այբբենարանի » առաջին էջը:
Օրացույցի թերթիկների նման օրերը հաջորդեցին միմյանց և այսօր գրաճանաչ ու բանիմաց այս փոքրիկները բաժանվում են իրենց գրքից` ձոնելով նրանք երախտագիտությամբ լեցուն ուրախ մի տառահանդես:
Նրանք իրենց և աշխարհի համար խաղաղություն են ուզում, որ լավ սովորեն,մեծանան և կառուցեն իրենց հայրենիքի վաղվա օրը: |