Մայիսի 16-ին տոն էր հ. 45 հիմնական դպրոցի դահլիճում : I բ դասարանի սաները (դասվար` Ռ. Սահակյան) իրենց սրտի շնորհակալական խոսքն էին ասում Մեսրոպ Մաշտոցին, նրա ստեղծած հայոց գրերին : Արդեն գրաճանաչ փոքրիկները հայրենասիրական ոտանավորներով, երգերով, հայկական պարով ցույց տվեցին, որ իրենք են իրենց երկրի վաղվա տերն ու հպարտ են, որ հայ են:
Նրանց ներկայացրած հեքիաթների հերոսները վկայեցին, որ նրանք կարդացած են , գիտակ կարգապահ ու դաստիարակված: |