« 1 2 ... 19 20 21 22 23 ... 25 26 »
Տառերը պես-պես
Բացել են հանդես,
Տառերը երգում են,
Տառերը մեր տունն են:
Միացիր դու մեզ
Ու երգիր մեզ հետ,
Մենք քեզ սիրում ենք,
ՀԱՅՈՑ ԱՅԲՈՒԲԵՆ...
Երևանի հ. 45 հիմնական դպրոցի I ա, բ, գ դասարանների աշակերտները մանկան քաղցրալուր ձայնով իրար հաջորդելով արտասանում էին և ներկաներին մի պահ հետ տնում դեպի սեպտեմբերի մեկ, երբ վախվորած դպրոց եկան և սրտի թրթիռով բացեցին «Այբբենարանի » առաջին էջը:
Օրացույցի թերթիկների նման օրերը հաջորդեցին միմյանց և այսօր գրաճանաչ ու բանիմաց այս փոքրիկները բաժանվում են իրենց գրքից` ձոնելով նրանք երախտագիտությամբ լեցուն ուրախ մի տառահանդես:
           
|
Մարտի 16-ին հ. 45 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում IX բ դասարանի մասնակցությամբ ` 《Գարեգին Նժդեհ》խորագրով (դասղեկ՝ Ա. Գոգորյան):
Սովորողները ներկայացրին Գարեգին Նժդեհի կյանքն ու գործունեությունը, հնչեցին մեծն հայրենասերի խորիմաստ մտքերը: Միջոցառումը հեգեցած էր, ուսանելի և բովանդակալից:
 
|
Դեկտեմբերի 22-ին հ. 45 հիմնական դպրոցում կայացավ
«Երգի խմբակ»-ի անդրանիկ միջոցառումը։
Երեխաների սերը թևածեց դահլիճում,ներկաներին պարգևելով մանկության թռիչք։
Թող բարին թևածի հայոց երկնքում,բերելով մեր սրտերին սեր ու ջերմություն։   
|
|