« 1 2 ... 20 21 22 23 24 25 26 »
Զատիկը կամ Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնն ամբողջ աշխարհի հավատացյալ քրիստոնյաների ամենակարևոր տոներից մեկն է: Եկեղեցական կանոնների համաձայն, Զատիկը նշվում է գարնանային լիալուսնից հետո առաջին կիրակի օրը:
Ապրիլի 3-ին հ. 45 հիմնական դպրոցում նշվեց Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը իրեն վայել շքեղությամբ :Մեր սաները ներկայացրեցին գեղեցիկ,բովանդակալից ու հագեցած միջոցառում`նվիրված Զատկի տոնին: Գեղեցիկ տոնի խորհրդին հարիր զարդարված սեղանները, սաների սրտառուչ ո ւ ազդեցիկ խոսքերը, պարերը բոլորի սրտերում արթնացրեց սիրո, բարության և ուրախության անպատմելի զգացումներ:
|
Այցելություն բուսաբանական այգի
Հոկտեմբերի 9-ին III <<գ>> դասարանի սովորողները, ընկեր Յազուլյանի ուղեկցությամբ, այցելեցին բուսաբանական այգի:
Բուսաբանական այգում անցկացրեցին դաս-էքսկուրսիա: Զբոսնեցին բուսաբանական այգու ողջ տարածքով: Բնությունն իր զարմանահրաշ գույները տարածել էր ամենուր և որքան քայլում էին այնքան չքնաղ բնությունն իր աշնանային գունագեղ երանգներով ավելի էր գրավում աշակերտներին: Աշունն իր երփներանգ գույներով ներկել էր ողջ այգին՝ յուրաքանչյուր ծառ, քար ու թուփ. հեքիաթային մի տեսարան...
Աշակերտներն ոսկեշունչ աշնան պատկերը յուրովի ներկայացրեցին իրենց նկարներում, երգերով ու բանաստեղծություններով գովերգեցին աշունը:
|
2016թ սեպտեմբերի 30-ին հ.45 դպրոցի մարզադահլիճում տեղի ունեցավ ներդպրոցական <<սպորտլանդիա>>մրցաշար 5-րդ դասարանների միջև:
Ընդհանուր միավորների առավելությամբ
5գ դասարանը գրավեց 1-ին տեղը,
5ա դասարանը գրավեց 2-րդ տեղը,
5բ դասարանը գրավեց 3-րդ տեղը:
Մրցումները անցան պատշաճ մակարդակով:
Ֆիզկուլտուրայի ուսուցիչ՝ Ա. Գրիգորյան
|
Միջոցառում՝ ‹‹Ամանորյա հքիաթ››, 1-ին ‹‹գ›› դասարան, դասվար՝ Ն. Ավետիսյան:
Դեկդեմբերի 25-ին դասարանը կարծես վեր էր ածվել ձմռան հեքիաթի, որին մասնակից էին հեքիաթի բազմաթիվ հերոսներ եվ կենդանիներ: Սաները մեծ ոգևորությամբ արտասանեցին երգեցին ու պարեցին ՝ դասարանը լցնելով մանկական խինդ ու ծիծաղով , թևածում էր տոնական բարձր տրամադրություն: Ամանորյա խորհրդավոր տրամադրությունը կրկնապատկվեց , երբ նվերներով հյուր եկան Ձմեռ պապն ու Ձյունանուշը, նրանք մթնոլորտը դարձրին էլ ավելի հեքիաթային:
|
17.03.2015թ. Երևանի հ.45 հիմնական դպրոցի 8(բ) դասարանի աշակերտները Նուբարաշենի զորամասում հետաքրքիր հանդիպում են ունեցել զինվորների հետ: Կազմակերպիչներ դպրոցի զինղեկ` Ա Առաքելյան, դասղեկ` Լ. Իրիցյան:
|
|