Մարտի 30-ին Ֆրանկոֆոնիայի շրջանակներում կայացավ միջոցառում՝ <<Աշխարհը փոխելու համար>> խորագրով ։ Միջոցառմանը մասնակցում էին VI,VII, VIII դասարանի աշակերտները։ Նրանք ներկայացրեցին մտքեր և կարծիքներ, երգեցին երգեր թեմայի վերաբերյալ : Ողջ միջոցառման ընթացքում աշակերտների ուղերձն էր բոլորին, որ պահպանեն մոլորակը, միմյանց հանդեպ ավելի բարի լինեն, հաճախ ժպտան ու միմյանց ժպիտ պարգևեն, իսկ նրանց բոլորի հավաքական ցանկությունն էր խաղաղության հաստատումը, ռասիզմի, բռնության ու պատերազմների իսպառ բացակայությունը։ |