« 1 2 ... 21 22 23 24 25 26 »

Մարտի 11-ին Երևանի հ.45 հիմնական դպրոցի երգչախումբը (խմբի ղեկավար, ուսուցչուհի` Ա. Թամազյան) ներկայացրեց համերգ նվիրված մայրության և գեղեցկության տոնին:
Կատարվեց «Խաղ ու պար», «Հովիվ», «Մայրիկ», «Պար է», «Իմ ուսուցիչ» երգերը փոքրերի խմբի կատարմամբ: Ինչպես նաև «Ծիրանի ծառ», «Էս առուն ջուր է գալի», «Հորովել», «Մոկաց Միրզա», «Դլե յաման», «Պատրանքի թևով», «Տեր աստված», «Իտալական ռոմանս» երգերը միջին դպրոցի սովորողների կատարմամբ:
Մենակատարներ` Ալինա մկրտումյան, Ջուլիետա Մկրտչյան, Մանե Օհանյան, Արմինե Մերդինյան, Վիլյա Պողոսյան, Նարեկ Բալդրյան, Սիլվի Խաչատրյան, Ռոբերտ Հակոբյան
|

2014թ. Մայիսի 6-ին Երևանի հ.45 հիմնական դպրոցի դահլիճի` փոքրերի յուրօրինակ մի աշխարհ դարձած բեմում տեղի ունեցավ IԱ դասարանցիների (դասվար Հ. Վարդումյան) կյանքի ամենամեծ տոնը: Փոքրիկներն իրենց գիտելիքնեն ու հմտությունները ներկայացրին հանդես-հեքիաթի միջոցով: Հեռավոր հեքիաթային թագավորությունում մեծ դժբախտություն էր պատահել: Գիշերային խավարում չար կախարդը գողացել էր փոքրիկ չքնաղ արքայադստեր` լուսավոր ժպիտը, քարացրել նրա դեմքը, իսկ կախարդանքը կվերանար, եթե աղջիկը հայերենով գրել կարդալ սովորեր:
Նրան կարող էին օգնել միայն փոքրիկ հայերը: Թիթեռնիկների օգնությամբ արքայադուստրը հյուընկալում է բանիմաց փոքրիկ հայերին, նրանց օգնությամբ սովորում` հայերեն այբուբենը և ինչպես բոլոր հեքիաթներում այստեղ էլ բարին հաղթում է չարին` կախարդանքը վերանում է, իսկ արքայադուստրը վերագտնում է իր ժպիտը:
Փոքրիկ դերասաններն իրենց գեղեցիկ խաղով ու հստակ խոսքով ցույց տվեցին, որ ամենազորեղ ուժը և′ հեքիաթում, և′ կյանքում գիտելիքն է:
|

2014թ. Մայիսի 7-ին Երևանի հ.45 դպրոցի դահլիճում տեղի ունեցավ IԲ դասարանի (դասվար Ռ. Սահակյան) «Հրաժեշտ Այբբենարանին» միջոցառումը: Մի միջոցառում, որն ուսումնական գործընթացի շարունակությունն էր: Դա հանդես-հեքիաթ էր, որը հանդիսատեսին տարավ դեպի հրաշքների, գիտելիքների, տառերի աշխարհ: Միջոցառմանը հյուր եկած հեքիաթների սիրված հերոսները փոքրիկներին տվեցին իրենց խրատներն ու բարեմաղթանքները:
Միջոցառումն ավարտվեց մայրենին անաղարտ պահելու և հայրենիքին անմնացորդ նվիրվելու խոստումով:
|
2014թ. ապրիլի 17-ին թիվ 45 դպրոցի դահլիճում տեղի ունեցավ IIIբ դասարանի «Երկնքից երեք ծնձոր ընկավ» միջոցառումը դասվար` Մ. Մուրադյանի ղեկավարությամբ: Միւոցառման նպատակն էր ներկայացնել հեքիաթը որպես ժողովրդական բանահյուսուրյան հիմնական ժանր:Միջոցառումն սկսվեց հեքիաթի ծագման մասին երեխաների ելույթով, որին հաջորդեցին խրատական «Ուս ուսի որ տանք, սարեր շուռ կտանք», «Ընկեր բարեկամ ունեցիր, բայց հույսդ քեզ վրա դիր», «Աչքածակի արքը միայն հողով կկշտանա», «Արյունը ջուր չի դառնա», «Խրատի գինը» հեքիաթների բեմականացումը: Հեքիաթների հերոսների բերաննորով երեխաները գովաբանեցին աշխատասիրությունը, ընկերասիրությունը, իմաստությունը և ծաղրեցին ժլատությունը, ագահությունը և ...: Բեմականացված հեքիաթները շատ հետաքրքիր էին ու գունագեղ:
|
 20.09.2013թ. Եևանի հ.45 հիմնական դպրոցի բակում տեղի ունեցավ կավճանկարի մրցույթ` նվիրված անկախության օրվան: Երկրորդ դասարանցիները հաճույքով
և խանդավառությամբ էին մասնակցում մրցույթին: Նրանց փոքրիկ ձեռքերում գունավոր կավիճները հրաշքներ էին գործում դպրոցի
բակում` բացահայտելով յուրաքանչյուրի ստեղծագործական ունակություններն ու մանկական մտքի թռիչքը:
Ամբողջ բակը լցված էր արևներով, Մասիս
սարով, Արարատյան դաշտավայրի բնապատկերներով,
երեխաների աշխույժ խինդ ու ծիծաղով: Փոքրիկների վառ երևակայության շնորհիվ թվում էր` ողջ Հայաստան աշխարհն էր թևեր առել ու ամփոփվել բակում: Մրցույթի վերջում երեխաներին անակնկալ մատուցվեց:
Կազմակերպիչ ուսուցիչները պատրաստել էին մրցանակներ, որոնք տրվեցին մրցույթի մասնակիցներն:
|

Երևանի
հ.45 հիմնական դպրոցի VIIIԱ դասարանի
սովորողները 2013թ. հունիսի 2-ին Մասնակցել են Երևան քաղաքի Պատմության թանգարանում
կազմակերպված <<Ճանաչիր Երևանը>> խորագիրը կրող Խաղ-էքսկուսիային և ստացել
են շնորհակալագիր:
|
|