Մայիսի 25-ին հ. 45 հիմնական դպրոցի երգչախմբի սաները ներկայացրին միջոցառում << ԹԵ ԿԱՐՈՂ ԵՍ,ՄԻՇՏ ՕԳՆԻՐ >> խորհագրով (երգչախմբի ղեկավար՝ Սոնա Ավետիսյան): Կարեկից լինելու շնորհը մարդուն տրված է ի վերուստ, օգնող ձեռքերը ՝ ձևավորվում են անձի հետ միաժանանակ…
«ԹԵ ԿԱՐՈՂ ԵՍ,ՄԻՇՏ ՕԳՆԻՐ» խորագիրը խմբակի երեխաներին բացահայտեց օգնելու ու սատարելու վեհ հատկանիշը,որը մեծ վարպետությամբ մատուցեցին հանդիսատեսին։ Աշակերտների հրաշալի կատարումները ,նրանց փոքրիկ,բայց մեծ հոգու ճիչը լսելի էր բոլորին։Աշակերտները վերստին համոզեցին,որ լավ գործ անելու համար հարկավոր է միայն բարի կամք ու ցանկություն։ Մեր խորագիրը թող դառնա կարգախոս բոլորիս համար, ու համոզված ենք՝աշխարհը կփոխի իր ընթացքը դեպի բարին ու լուսավորը «ԹԵ ԿԱՐՈՂ ԵՍ,ՄԻՇՏ ՕԳՆԻՐ»:
|