Տառերը պես-պես
Բացել են հանդես,
Տառերը երգում են,
Տառերը մեր տունն են:
Միացիր դու մեզ
Ու երգիր մեզ հետ,
Մենք քեզ սիրում ենք,
ՀԱՅՈՑ ԱՅԲՈՒԲԵՆ...
Երևանի հ. 45 հիմնական դպրոցի I ա, բ, գ դասարանների աշակերտները մանկան քաղցրալուր ձայնով իրար հաջորդելով արտասանում էին և ներկաներին մի պահ հետ տնում դեպի սեպտեմբերի մեկ, երբ վախվորած դպրոց եկան և սրտի թրթիռով բացեցին «Այբբենարանի » առաջին էջը:
Օրացույցի թերթիկների նման օրերը հաջորդեցին միմյանց և այսօր գրաճանաչ ու բանիմաց այս փոքրիկները բաժանվում են իրենց գրքից` ձոնելով նրանք երախտագիտությամբ լեցուն ուրախ մի տառահանդես:
|