Գլխավոր էջ
 
Երևանի հ.45 հիմնական դպրոց Կիրակի, 19.05.2024, 21:14



Ողջույն Гость | RSS
Գլխավոր էջ
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
տեղեկություններ դպրոցի մասին [1]
տնoրինություն [4]
ուսուցչական կազմ [4]
աշակերտական կոմիտե [2]
նորություններ [496]
միջոցառումներ [138]
բաց դասեր [146]

Մեր հարցումը
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 329

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գլխավոր էջ » Նյութերի արխիվ
« 1 2 3 4 5 6 7 ... 16 17 »

«Կա Մեծարենց,կա Տերյան, և բազում պոետներ կան,

Բայց Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության…»

IV գ դասարան (դասվար ՝ Ն. Ավետիսյան)

Категория: նորություններ | Просмотров: 56 | Добавил: varssh | Дата: 21.02.2023

Առեղծվածային ու հիշարժան էր գրքի նվիրատվության օրն I ա դասարանի սովորողների համար։ I ա դասարանի սովորողները, դասվար Լ. Այվազյանի գլխավորությամբ, իրենց համատեղ առաջին գրքի նվիրատվության օրը նշեցին Հայաստանի ազգային պատկերասրահում։

Սովորողները մասնակցեցին 《Զարդանախշեր, հեքիաթ》կրթական ծրագրին, ապա կազմակերպեցին ինքնատիպ ու հետաքրքիր գրքերի նվիրատվություն՝ խոստանալով հստակ քայլերով առաջ ընթանալ գրքերի զարմանահրաշ աշխարհում.

Գրքե՛ր, դարձե՛ք մեր ընկերը,

Փոխանցե՛ք մեզ ձեր մտքերը,

Որ գրքերից առնենք թևեր,

Հպարտ քայլենք միշտ դեպի վեր։

Լ. Այվազյան

Категория: նորություններ | Просмотров: 53 | Добавил: varssh | Дата: 21.02.2023

Գրքերի զարմանահրաշ աշխարհը բացահայտելու նպատակով, գրքի տոնին ընդառաջ lVգ դասարանի սովորողները, դասվար Ն. Ավետիսյանի ուղեկցությամբ այցելեցին Հայաստանի ազգային պատկերասրահ: Սովորողներն ակտիվ մասնակցեցին թանգարանում իրականացվող կրթական ծրագրին՝ <<Գրքարվեստ>>-ին: Այս ծրագրի շրջանակներում երեխաները հարստացրեցին իրենց գիտելիքների պաշարը և մեծ ոգևորությամբ պատրաստեցին

գրքեր: Էքսկուրսիայի վերջում սովորողները եկան այն եզրակացության, որ, իսկապես, գրքերը լուսավորում են հոգին, վեհացնում և ամրապնդում են մարդուն, նրա մեջ արթնացնում լավագույն ձգտումները, սրում նրա միտքը և մեղմացնում սիրտը: Էքսկուրսիան հետաքրքիր էր, ճանաչողական և ուսուցողական:

Категория: նորություններ | Просмотров: 64 | Добавил: varssh | Дата: 21.02.2023

《Կյանքը պետք է լցված լինի գրքերով, որոնք լի են կյանքով》 ։ Մարկով

IIա դասարան( դասվար՝ Ս. Մարտիրոսյան)

《Կյանքը պետք է լցված լինի գրքերով, որոնք լի են կյանքով》 ։ Մարկով

IIա դասարան( դասվար՝ Ս. Մարտիրոսյան)

Категория: նորություններ | Просмотров: 56 | Добавил: varssh | Дата: 21.02.2023

《Գիրքը մարդակային հոգու ամենամաքուր էուրթյունն է》։Կարլեյլ

II բ դասարան (դասվար՝ Ս. Բաղդասարյան)

Категория: նորություններ | Просмотров: 61 | Добавил: varssh | Дата: 21.02.2023

Փետրվարի 16-ին Երևանի հ. 45 հիմնական դպրոցում անցկացվեց տղաների վոլեյբոլի առաջնություն: Մեր թիմը հաջող մեկնարկեց և գրավեց III տեղը: 

Категория: նորություններ | Просмотров: 57 | Добавил: varssh | Дата: 17.02.2023

Փետրվարի 16-ին VII բ դասարանում (ուսուցչուհի՝ Ա. Մկրտումյան ) անցկացվեց բաց դաս <<Ֆիզիկա >>առարկայից, թեման՝ <<Աշխատանք և հզորություն >> :

Категория: բաց դասեր | Просмотров: 51 | Добавил: varssh | Дата: 17.02.2023

Փետրվարի 14-ին Երևանի հ. 47 միջնակարգ դպրոցում անցկացվեց վոլեյբոլի տղաների համայնքային առաջնություն: Երևանի հ. 45 հիմնական դպրոցի թիմը հաջող մեկնարկեց և գրավեց III տեղը:

Категория: նորություններ | Просмотров: 55 | Добавил: varssh | Дата: 17.02.2023

Փետրվարի 10-ին Երևանի հ. 160 հիմնական դպրոցում անցկացվեց սեղանի թենիսի առաջնություն : Մրցաշարի հաղթող ճանաչվեց Երևանի հ. 45 հիմնական դպրոցի թիմը:

Категория: նորություններ | Просмотров: 54 | Добавил: varssh | Дата: 17.02.2023

Փետրվարի 9-ին Երևանի հ. 45 հիմնական դպրոցում անցկացվեց բազկամարտի համայնքայի առաջնություն (ուսուցիչ՝ Ա. Գրիգորյան) : Ճանաչվեց հաղթող Երևանի հ. 45 հիմնական դպրոցի հավաքականը : Շնորհավորում ենք և մաղթում նորանոր հաջողություններ :

Категория: նորություններ | Просмотров: 52 | Добавил: varssh | Дата: 17.02.2023

Փետրվարի 7-ին Երևանի հ. 45 հիմնական դպրոցի մարզադահլիճում անցկացվեց վոլեյբոլի աղջիկների առաջնությունը:

Категория: նորություններ | Просмотров: 50 | Добавил: varssh | Дата: 17.02.2023

Հունվարի 27֊ ին VIII ա դասարանում անցկացվեց բաց դաս <<Ֆիզկուլտուրա>> առարկայից, դասի թեման` <<Բասկետբոլի մարզախաղ >>։

Категория: բաց դասեր | Просмотров: 58 | Добавил: varssh | Дата: 17.02.2023

Հունվարի 18-ին Երևանի հ. 45 հիմնական դպրոցի VII ա դասարանում անցկացվեց բաց դաս " Ֆրանսերեն" առարկայից (ուսուցչուհի՝ Մ. Գալստյան)։ Դասի թեման "Les vêtements"։

Երեխաները ներկայացրին դասը, վերլուծեցին, խոնարհեցին բայերը imparfait, futur simple, plus que parfait ժամանակաձևերով և ներկայացրին տարբեր ազգերի հագուստները։

Դասը շատ հետաքրքիր և ուսանելի էր և հագեցած ուսուցման նոր մեթոդներով ու հնարներով:

Категория: բաց դասեր | Просмотров: 58 | Добавил: varssh | Дата: 20.01.2023

Հունվարի 17-ին IV ա դասարանում (դասվար՝ Ա. Եղիազարյան կայացավ բաց դաս <<Մայրենի>>առարկայից: Թեման <<Ճպուռն ու մրջյունը>> առակն էր:Երեխաները ճանապարհորդություն կատարեցին <<Հայ ժողովրդական բանահյուսության թագավորությունում>>,դերային խաղով ներկայացրին առակը՝ հորինելով նոր վերջաբան, խորությամբ վերլուծեցին այն և կատարեցին եզրահանգում :

Դասը շատ հետաքրքիր էր, դինամիկ և ուսանելի, հագեցած էր ուսուցման նոր մեթոդներով և հնարներով:

Категория: բաց դասեր | Просмотров: 61 | Добавил: varssh | Дата: 20.01.2023

Հրաշքներ են ծնվում Ամանորին,որոնք առնում են թևեր և մեզ հետ մեծանում տարեց տարի։Նրանք դառնում են մեր ընկերը, մեզ հույս տվող նոտաները։ Ամանորյա հրաշքը չի վերջանում, նա տարածում է իր ձեռքերը մեր հոգու անկյուններն ու պահում մեզ իր տաքուկ շնչի ներքո՝ ողջ կյանքում…

Категория: միջոցառումներ | Просмотров: 74 | Добавил: varssh | Дата: 26.12.2022

Դեկտեմբերի 19-ին ուրախ տրամադրություն էր տիրում Երևանի հ. 45 հիմնական դպրոցում: Դպրոցի աշակերտական խորհուրդի սաները կազմակերպել էին միջոցառում <<Գողացված ամանորը>> խորագրով: Աշակերտների հրաշալի կատարումները հիացրեցին ներկաներին և ամանորյա ուրախ տրամադություն պարգևեցին։

Категория: նորություններ | Просмотров: 67 | Добавил: varssh | Дата: 26.12.2022

Ամանորյա նախատոնական տրամադրություն

Категория: նորություններ | Просмотров: 65 | Добавил: varssh | Дата: 26.12.2022

Դեկտեմբերի 16-ին հ. 45 հիմնական դպրոցում անցկացվեց բաց դաս <<Գրականություն>> առարկայից՝ Նար -Դոսի << Ես և նա >>պատմվածքը թեմայով (ուսուցչուհի՝ Ս. Հարությունյան):Սովորողները հետաքրքրությամբ պատմեցին ջութակի մեծ վարպետ Ստրադիվարիուսի, Ն. Պագանինիի, աշխարհի ամենաքնքուշ երաժշտական գործիքի ՝ հրաշալի ջութակի մասին; Այնուհետև ջութակի մոգական հնչյունների ներքո ասմունքեցին: Դիտեցին տեսաֆիլմ՝ կենսագրությունը պատմող, մեկնաբանեցին գրական ծածկանունը, որը կապված է նարդոս ծաղկի հետ: Ներկայացրին հերոսների ճակատագրերը, նրանց սիրո պատմությունը: Սիրո թեման միշտ էլ արդիական է եղել, ալեկոծել հոգիներ, մեկնաբանվել յուրովի :

Դասն ուներ դաստիարակչական մեծ նշանակություն, քանի որ սովորողները հասկացան, որ երբեք չպետք է ծնկել կյանքի դժվարություններին հանդիպելիս, պետք է հաղթահարել բոլոր խոչընդոտները , քանի որ հաղթում են միայն ուժեղները, կյանքը անվերջանալի պայքար է…

Категория: բաց դասեր | Просмотров: 74 | Добавил: varssh | Дата: 26.12.2022

Երևանի Մ․ Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցում դեկտեմբերի 16-ին տեղի ունեցավ «Երևան էկոհամայնք» խորագրով միջոցառում Եվրոպական միության ծրագրի կողմից համաֆինանսավորվող էկո-ակումբների մասնակցությամբ: Միջոցառմանը մասնակցության հրավեր էր ստացել հ. 45 դպրոցը։ Միջոցառումը յուրօրինակ ցուցահանդես - հաշվետվությունն էր էկո-ակումբների կողմից կատարված աշխատանքի։

<< Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ>> ծրագրի ղեկավար Ռոբերտ Գիրեյկոն ներկայացրեց Էկո-ակումբների դերը նորարարական էկոհամայնքի ձևավորման գործում։

Категория: նորություններ | Просмотров: 69 | Добавил: varssh | Дата: 26.12.2022

Երևանի հ. 45 հիմնական դպրոցում անցկացվեց մանրադիտակային քանդակների(միկրոմինիատյուրա) ու փորագրությունների վարպետ Էդուարդ Տեր-Ղազարյանի շրջող ցուցահանդեսը։

Աշակերտները նախ դիտեցին վարպետի մասին պատմող տեսանյութը, այնուհետև մանրադիտակների միջոցով ուսումնասիրեցին ասեղների անցքերում արված բացառիկ քանդակները (միկրոմինիատյուրա) ու փորագրությունները:

Категория: նորություններ | Просмотров: 70 | Добавил: varssh | Дата: 19.12.2022

Դեկտեմբերի 14 - ին հ. 45 հիմնական դպրոցի սաները (մարզիչ՝ Ա. Գրիգորյան) մասնակցեցի կարատեի ակումբային առաջնությանը և զբաղեցրին պատվավոր տեղեր։

Շնորհավորում ենք և մաղթում նորանոր հաջողություններ :

Категория: նորություններ | Просмотров: 70 | Добавил: varssh | Дата: 19.12.2022

Դեկտեմբերի 14-ին կայացավ Երևանի հ. 45 և հ. 17 հիմնական դպրոցների վոլեյբոլի տղաների ընկերական թիմերի հանդիպումը: Պայքարում հաղթեց հ. 45 հիմնական դպրոցի թիմը: 

Категория: նորություններ | Просмотров: 58 | Добавил: varssh | Дата: 19.12.2022

ISSD - Innovative Solutions for Sustainable Development of Communities կազմակերպությունը Երևանի քաղաքապետարանի հետ ամփոփեցին «Աշխարհն առանց թափոնների» մրցույթը:

Категория: նորություններ | Просмотров: 66 | Добавил: varssh | Дата: 19.12.2022

Երևանի հ. 45 հիմնական դպրոցը մասնակցելով ISSD - Innovative Solutions for Sustainable Development of Communities կազմակերպության և Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթին:Արդեն երեք ամիս շարունակ միահամուռ ուժերով հավաքում, տեսակավորում և վերամշակման է հանձնում ահռելի մեծ քանակությամբ պլաստիկ և թղթի թափոն:

Մեր աշակերտները գիտակցեցին , որ իրենց ջանքերի շնորհիվ մեծ քանակությամբ թափոն չհայտնվեց աղբանոցներում որպես աղբ, այլ ուղարկվեց վերամշակման և վերածվեց նոր ապրանքների :

Շնորհակալություն ենք հայտնում թափոնի հավաքագրմանը ամենաակտիվը մասնակցած դասարաններին և ուսուցիչներին և անհամբեր սպասում ենք մրցույթի արդյունքներին։

Категория: նորություններ | Просмотров: 71 | Добавил: varssh | Дата: 13.12.2022

Մեծագույն գանձը՝ լավ

գրադարանն է։

I Ա դասարանի սովորողները, դասվար Լ. Այվազյանի

գլխավորությամբ, այցելեցին Շառլ Ազնավուրի անվան գրադարան։

Նրանք դիտեցին ու քննարկեցին 《Ընկերասեր ոզնին》տիկնիկային ներկայացումը, 《Վիշապագորգ》հայկական մուլտֆիլմը և ,իհարկե, եղան գրադարանի մանկական բաժնում։

Ջերմ ու հետաքրքիր մթնոլորտում սովորողները գիտակցեցին գրքի և կարդալու կարևորությունը՝ խոստանալով դառնալ գրադարանի ապագա ընթերցողներ։

Категория: նորություններ | Просмотров: 66 | Добавил: varssh | Дата: 13.12.2022

V ա դասարան (դասղեկ՝ Ա. Բաղդասարյան)

Категория: նորություններ | Просмотров: 74 | Добавил: varssh | Дата: 13.12.2022

V ա դասարանի աշակերտ Ռաֆայել Գրիգորյանը ճանաչվել է <<Տարվա լավագույն մարզիկ>> ( դասղեկ՝ Ա. Բաղդասարյան):

Ռաֆայելը 10 տարեկան է, արդեն 6 տարի զբաղվում է Քիք բոքսինգ սպորտաձևով: Նա մասնակցել է 50 Հայաստանյան և միջազգային մենամարտերի, որից բոլորն էլ պսակվել է հաղթանակով : Նրա մարզիչն է Հայաստանի վաստակավոր մարզիչ Արթուր Արշակյանը:

Категория: նորություններ | Просмотров: 67 | Добавил: varssh | Дата: 13.12.2022

Առցանց օլիմպիադան

«Ֆիզիկա» առարկայից ✍

Հաջողություն մեր օլիմպիականներին

Категория: նորություններ | Просмотров: 66 | Добавил: varssh | Дата: 13.12.2022

Նոյեմբերի 24-ին Երևանի հ. 45 հիմնական դպրոցի V գ դասարանի երեխաները (դասղեկ՝ Ն. Սաքանյան) թատրոնում դիտեցին <<Անահիտ>> ներկայացումը:

Категория: նորություններ | Просмотров: 79 | Добавил: varssh | Дата: 29.11.2022

Նախագծային աշխատանք <<Աշուն>> թեմայով

lV գ դասարանում ( Ն. Ավետիսյան, Ա. Պարոնյան)։

Категория: նորություններ | Просмотров: 63 | Добавил: varssh | Дата: 29.11.2022

Նոյեմբերի 22-ին IV բ դասարանի աշակերտները(դասվար՝ Գ. Բաղդասարյան)այցելեցին Մարտիրոս Սարյանի տուն -թանգարան: Աշակերտները ծանոթացան Մ. Սարյանի կյանքին և գործունեությանը:

Էքսկուրսիան ուսանելի էր և հետաքրքիր:

Категория: նորություններ | Просмотров: 63 | Добавил: varssh | Дата: 29.11.2022

Քիմիան հրաշքների թագավորություն է, մարդկության երջանկությունը թաքնված է դրանում, մտքի ամենամեծ նվաճումները կկատարվեն այս ոլորտում։ Մ. Գորկի

Քիմիական փորձ IX գ դասարանի աշակերտների հետ( ուսուցիչ՝ Տ. Հովհաննիսյան)։

Փորձը կոչվում է <Փղի ատամի մածուկ>

Категория: նորություններ | Просмотров: 70 | Добавил: varssh | Дата: 29.11.2022

Քիմիան հրաշքների թագավորություն է, մարդկության երջանկությունը թաքնված է դրանում, մտքի ամենամեծ նվաճումները կկատարվեն այս ոլորտում։ Մ. Գորկի

Քիմիական փորձ IX գ դասարանի աշակերտների հետ( ուսուցիչ՝ Տ. Հովհաննիսյան)։

Փորձը կոչվում է <Փղի ատամի մածուկ>

Категория: նորություններ | Просмотров: 74 | Добавил: varssh | Дата: 29.11.2022

Առցանց օլիմպիադան

«Կենսաբանություն» առարկայից ✍

Հաջողություն մեր օլիմպիականներին

Категория: նորություններ | Просмотров: 66 | Добавил: varssh | Дата: 24.11.2022

Նոյեմբերի 18-ին Երևանի հ. 45 հիմնական դպրոցի VIII ա դասարանի սովորողները ( դասղեկ՝ Ս. Հարությունյան)

Գ. Սունդուկյանի անվան թատրոնում դիտեցին <<Պեպո>> կատակերգությունը: 

Категория: նորություններ | Просмотров: 62 | Добавил: varssh | Дата: 24.11.2022

Մեկնարկեց մաթեմատիկայի օլիմպիադայի դպրոցական փուլը։

Հաջողություն ենք մաղթում մեր աշակերտներին։

Категория: նորություններ | Просмотров: 63 | Добавил: varssh | Дата: 24.11.2022

Նոյեմբերի 18-ին կերպարվեստի և տեխնոլոգիայի ուսուցչուհի Ա. Սրվաստյանը 6ա դասարանում <<Կերպարվեստ>> առարկայից անցկացրեց <<Գունագեղ աշուն>> թեմայով բաց դաս։ Սովորողները աշնան մասին բանաստեղծություններ արտասանեցին, կարդացին շարադրություններ << Աշնան >> թեմայով: Գեղեցիկ երաժշտության ներքո սովորողները նկարեցին աշնանային կոմպոզիցիաներ և մեկը մյուսին շարունակելով` ավարտեցին ուսուցչուհու հարձնարարած նկարը:

Դասը հետաքրքիր էր, բազմաբովանդակ և ուսուցանող։

Категория: բաց դասեր | Просмотров: 69 | Добавил: varssh | Дата: 24.11.2022

«ՔՈ ԱՐՎԵՍՏԸ ԴՊՐՈՑՈՒՄ. մասնագիտության որոնումներում» հանրապետական ծրագիրը իրականացնում էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, որն իրականացնում էր <<Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն>> ՊՈԱԿ-ը: Հանդիպումն անցկացվեց ինտերակտիվ ձևաչափով. երեխաները հնարավորություն ունեցան ստանալու ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև անմիջականորեն մասնակցություն ունենցան հյուրի կողմից տեղում անցկացվող վարպետության դասին, արվեստի նմուշների ցուցադրմանը, ինչը հետագայում կարող է օգնել նրանց մասնագիտական կողմնորոշման հարցում:

Категория: նորություններ | Просмотров: 70 | Добавил: varssh | Дата: 24.11.2022

Նոյեմբերի 15-ին Երևանի հ. 45 հիմնական դպրոցի IV բ դասարանում անցկացվեց բաց դաս <<Մայրենի>>առարկայից(դասվար՝ Գ. Բաղդասարյան): Դասի թեման էր հայրենիք, հայրենասիրություն: Հիշատակվեց հ. 45 հիմնական դպրոցն ավարտած 44 օրյա պատերազմում անմահացած հերոսների մասին: Դասը շատ հետաքրքիր և ուսանելի էր:

Категория: բաց դասեր | Просмотров: 70 | Добавил: varssh | Дата: 24.11.2022

Նոյեմբերի 15-ին I բ դասարանի աշակերտները (դասվար` Ռ. Տիգրանյան ) այցելեցին "Մաչանենց տուն "։ Երեխաները մասնակցեցին հայկական լավաշի վարպետաց դասին, ծանոթացան կավագործության հիմունքներին։ Էքսկուրսիան ուսուցանող և շատ հետաքրքիր էր:

Категория: նորություններ | Просмотров: 64 | Добавил: varssh | Дата: 24.11.2022

Նոյեմբերի 11-ին V ա դասարանի աշակերտները (դասղեկ՝ Ա. Բաղդասարյան ) այցելեցին Մատենադարան:

Категория: նորություններ | Просмотров: 69 | Добавил: varssh | Дата: 24.11.2022

Նոյեմբերի 11-ին V ա դասարանի աշակերտները (դասղեկ՝ Ա. Բաղդասարյան ) այցելեցին Մատենադարան:

Категория: նորություններ | Просмотров: 66 | Добавил: varssh | Дата: 24.11.2022

Երևանի հ. 45 հիմնական դպրոցի VI ա դասարանի աշակերտներն այցելեցին Պատանի հանդիսատեսի թատրոն և դիտեցին "Ռապունցել" ներկայացումը։

Категория: նորություններ | Просмотров: 66 | Добавил: varssh | Дата: 15.11.2022

Նոյեմբերի 10-ին IX բ դասարանի աշակերտները (դասղեկ՝ Ա. Գրիգորյան ) այցելեցին Մատենադարան:

Категория: նորություններ | Просмотров: 68 | Добавил: varssh | Дата: 15.11.2022

Ուսուցողական, հետաքրքիր և անմոռանալի էքսկուրսիա Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան:

IV գ դասարան (դասվար՝ Ն. Ավետիսյան)

Категория: նորություններ | Просмотров: 64 | Добавил: varssh | Дата: 15.11.2022

Նոյեմբերի 5-ին Երևանի հ. 45 հիմնական դպրոցի VI գ դասարանի աշակերտները (դասղեկ՝ Լ. Իրիցյան) այցելեցին «ՀԵՓԻՈՒՄ » զվարճանքների կենտրոն:

Категория: նորություններ | Просмотров: 72 | Добавил: varssh | Дата: 15.11.2022

Նոյեմբերի 6_ին II բ դասարանի աշակերտները (դասվար` Ս. Բաղդասարյան) այցելեցին Թումանյանի անվան Պետական Տիկնիկային Թատրոն և դիտեցին 《Գայլը և ուլիկները》ներկայացումը։

Օրն անցավ հետաքրքիր ու բովանդակալից:

Категория: նորություններ | Просмотров: 66 | Добавил: varssh | Дата: 15.11.2022

Հայաստանը հրաշքների երկիր է… Եթե ինձ հարցնեն, թե մեր մոլորակի վրա որտեղ կարելի է տեսնել շատ հրաշքներ, ես կպատասխանեմ՝ առաջին հերթին Հայաստանում…

Նոյեմբերի 4-ին IV գ դասարանում (դասվար` Ն. Ավետիսյան) տեղի ունեցավ բաց դաս «Մայրենի» առարկայից՝ «Քիչ ենք, բայց հայ ենք» թեմայով: Դասի նպատակն էր սովորողների մեջ դաստիարակել սեր, հոգատարություն հայրենիքի նկատմամբ և հայրենիքը պահպանելու և պաշտպանելու ձգտում: Դասի վերջում աշակերտները եկան այն գիտակցության, որ իրենցից յուրաքանչյուրը մի մասն է Հայաստանի և հենց իրենք են Հայաստանի վաղվա օրը, ապագան կերտողները:Դասը դինամիկ էր, հետաքրքիր` լի նորարար շնչով ու արդիական մոտեցմամբ:

Категория: բաց դասեր | Просмотров: 68 | Добавил: varssh | Дата: 15.11.2022

Այց Հ.Թումանյանի անվան տիկնիկային թատրոն(դասվար`Լ.Մանուկյան)

Категория: նորություններ | Просмотров: 70 | Добавил: varssh | Дата: 15.11.2022

Այց Հ.Թումանյանի անվան տիկնիկային թատրոն(դասվար`Լ.Մանուկյան)

Категория: նորություններ | Просмотров: 73 | Добавил: varssh | Дата: 15.11.2022

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր


  • Copyright MyCorp © 2024